Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ երջանիկ ընտանիք ունենալ
Աստվածաշնչի պատասխանը
Այո։ Այստեղ բերված են աստվածաշնչյան մի քանի իմաստուն խորհուրդներ, որոնք օգնել են միլիոնավոր տղամարդկանց և կանանց երջանիկ ընտանիք ունենալ։
Օրինականացրեք ձեր ամուսնությունը։ Օրինական ամուսնությունը և երբեք չամուսնալուծվելու անխախտ որոշումը երջանիկ ընտանիքի հիմքն են (Մատթեոս 19:4–6)։
Ցույց տվեք սեր և հարգանք։ Դա կարելի անել, օրինակ, վերաբերվելով ձեր կողակցին այնպես, ինչպես կցանկանաք, որ նա ձեզ վերաբերվի (Մատթեոս 7:12; Եփեսացիներ 5:25, 33)։
Մի՛ օգտագործեք կոպիտ խոսքեր։ Խոսեք հանգիստ և սիրալիր, նույնիսկ եթե ձեր կողակիցը ասել կամ արել է մի բան, որից վիրավորվել եք (Եփեսացիներ 4:31, 32)։ Ինչպես ասում է Աստվածաշունչը Առակներ 15։1-ում՝ «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում»։
Եղեք հավատարիմ։ Ռոմանտիկ ուշադրություն և սեքսուալ հետաքրքրություն ցույց տվեք միայն ձեր կողակցի հանդեպ (Մատթեոս 5:28)։ Աստվածաշունչն ասում է. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13:4)։
Կրթեք ձեր երեխաներին սիրով։ Մի՛ եղեք թույլատու բոլոր հարցերում, բայց նաև խուսափեք չափից շատ խստությունից (Առակներ 29:15; Կողոսացիներ 3:21)։