Ի՞նչ է իրագործելու Աստծու թագավորությունը
Աստվածաշնչի պատասխանը
Աստծու թագավորությունը փոխարինելու է մարդկային բոլոր կառավարություններին և իշխելու է ողջ երկրի վրա (Դանիել 2:44; Հայտնություն 16։14)։ Երբ հաստատվի Աստծու թագավորությունը, այն...
Կվերացնի չար մարդկանց, որոնց եսասիրության պատճառով տուժում են բոլորը։ «Ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2:22)։
Վերջ կդնի պատերազմներին։ «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46:9)։
Կհաստատի բարեկեցություն ու ապահովություն։ «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4:4)
Երկիրը դրախտի կվերածի։ «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս» (Եսայիա 35:1, «Արարատ» թարգմանություն)։
Կապահովի հաճելի ու իմաստալից աշխատանքով։ «Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից։ Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի» (Եսայիա 65:21–23)։
Կվերացնի հիվանդությունները։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33:24)։
Կազատի մեզ ծերությունից։ «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33:25)։
Մահացածներին հետ կյանքի կկոչի։ «Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5:28, 29)։