Հիսուսը պարզապես լա՞վ մարդ էր
Աստվածաշնչի պատասխանը
Հիսուսը ոչ միայն լավ մարդ էր, այլև առ այսօր մարդկության պատմության մեջ ամենամեծ ազդեցություն թողած անձնավորությունն է։ Նկատի առեք, թե նրա մասին ինչ են ասում այս հայտնի պատմաբանները։
«Հիսուս Նազովրեցին.... անկասկած ամենահայտնի անձնավորությունն է եղել պատմության մեջ» (Հ. Գ. Ուելս, բրիտանացի պատմաբան)։
«Հիսուսը այս մոլորակի վրա ապրած ամենաազդեցիկ մարդն է։ Եվ նրա ազդեցությունը առ այսօր շարունակվում է» (Քենեթ Սկոտ Լաթուրեթ, ամերիկացի պատմաբան և գրող)։
Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու է Հիսուսը ավելի մեծ ազդեցություն ունեցել պատմության վրա, քան երբևէ ապրած որևէ այլ մարդ։ Երբ Հիսուսը իր մտերիմ հետևորդներին հարցրեց, թե ինչ են կարծում ո՞վ է նա, նրանցից մեկը ճիշտ պատասխան տվեց՝ ասելով. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16:16)։