Աստվածաշնչի համառոտ ամփոփում
Աստվածաշունչը ամենալայն տարածում գտած գիրքն է մարդկության պատմության ընթացքում։ Շատերի համար այն մեծ արժեք ունի։ Սակայն գուցե մտածես. «Ինչի՞ մասին է այս հանրահայտ գիրքը»։
«Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկը Աստվածաշնչի համառոտ ամփոփումն է, որն օգնում է պատկերացում կազմել այդ գրքի գլխավոր թեմայի վերաբերյալ։ Գրքույկում սեղմ ներկայացվում է «Ծննդոց»-ում արձանագրված արարչագործության մասին պատմությունից մինչև «Հայտնություն» գրքում տեղ գտած ապագա օրհնությունները։ Այն պարունակում է նաև տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը։ Գրքույկում կան նաև գունագեղ նկարներ և քննարկման համար նախատեսված հարցեր։
Կարդա «Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկի ռուսերեն տարբերակը։