Աստվածաշնչի հանրագիտարան
«Աստվածաշնչի ըմբռնում»-ը համապարփակ հանրագիտարան է, որը կհարստացնի Աստվածաշնչի վերաբերյալ գիտելիքներդ։ Այս գիրքը հիանալի գործիք է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության համար։ Այնտեղ կարելի է մանրամասն տեղեկություններ գտնել հետևյալ թեմաներով՝
մարդիկ
վայրեր
բույսեր
կենդանիներ
կարևոր իրադարձություններ
աստվածաշնչյան արտահայտություններ
հատկություններ
բառեր աստվածաշնչյան բնագիր լեզուներից
Աստվածաշնչի գրքերը
Այս անվճար հանրագիտարանի անգլերեն տարբերակից կարող ես օգտվել օնլայն կամ ներբեռնելով դրա երկու հատորներից յուրաքանչյուրի PDF ֆայլը։