Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը

Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը

«Ի՞նչ... Դու դեռ կո՞ւյս ես...»։

Եթե ուզում ես պատասխանել այս հարցին, և եթե քո պատասխանը այո է, անկասկած կուզեիր ավելի ինքնավստահ խոսել այդ մասին։ Այս հոդվածը կօգնի քեզ։

 Ինչ է նշանակում կույս լինել

 Կույս է նա, ով երբեք սեռական հարաբերություն չի ունեցել։

 Բայց, ինչ խոսք, սեռական հարաբերությունը սեռական կյանքի միայն մեկ դրսևորումն է։ Ոմանք իրենք իրենց անվանում են «փաստացի կույս», քանի որ ամեն ինչ արել են, բացի բուն սեռական ակտից։

 Սեքսը կարող է լինել նաև օրալային ու անալային։ Սեքս է համարվում նաև զուգընկերոջ սեքսուալ ցանկությունները որևէ կերպ բավարարելը, օրինակ՝ ձեռնաշարժությամբ։

 Ամփոփում։ Նրանք, ովքեր սեքսով են զբաղվել, այդ թվում օրալային, անալային կամ որևէ այլ կերպ բավարարել են ինչ-որ մեկի սեքսուալ ցանկությունները, չեն կարող ասել, որ կույս են։

 Ինչ է Աստվածաշունչն ասում սեքսի մասին

 Աստվածաշունչն ասում է, որ սեռական հարաբերություն պետք է լինի տղամարդու և կնոջ միջև, ովքեր ամուսնացած են իրար հետ (Առակներ 5:18)։ Ուստի անհատը չպետք է սեռական կյանքով ապրի, քանի դեռ չի ամուսնացել (1 Թեսաղոնիկեցիներ 4:3–5

 Ոմանք Աստվածաշնչի տեսակետը հնացած են համարում և կարծում են, որ այն բոլորովին տեղին չէ մեր ժամանակակից հասարակության համար։ Սակայն չմոռանանք, որ հենց այս հասարակության գլխին են պատուհասի պես թափվել ամուսնալուծությունները, անցանկալի հղիությունները և տարատեսակ սեռավարակները։ Պարզ է, որ մեր ժամանակակից հասարակությունը չէ, որ պիտի խորհուրդներ տա բարոյականության վերաբերյալ (1 Հովհաննես 2:15–17

 Երբ մտածում ես այս իրողության մասին, մի՞թե բարոյականության վերաբերյալ աստվածաշնչյան չափանիշները խելամիտ չեն թվում։ Բերենք օրինակ. ասենք մեկը քեզ տալիս է 1000 դոլար կանխիկ գումար։ Մի՞թե այդ փողը պատուհանից դուրս կնետես, որ պատահական մեկը վերցնի։

 Սեռական հարաբերություն ունենալու հարցն էլ շատ նման է դրան։ «Ես չեմ ուզում կուսությունս «նվիրել» մեկին, ում անունը տարիներ հետո գուցե նույնիսկ չհիշեմ»,— ասում է 14-ամյա Սիեռան։ Նույն կարծիքն ունի 17-ամյա Թամին։ Նա ասում է. «Սեքսը չափազանց առանձնահատուկ նվեր է, որը չի կարելի շռայլել»։

 Ամփոփում։ Աստվածաշունչը խրախուսում է, որ չամուսնացածները կույս լինեն և մաքուր վարք ունենան (1 Կորնթացիներ 6:18; 7:8, 9

 Որն է քո դիրքորոշումը

  •   Կարծում ես սեքսի մասին Աստվածաշնչի չափանիշը խելամի՞տ է, թե՞ շատ խիստ է։

  •   Կարծում ես՝ կարելի՞ է, որ երկու չամուսնացած անհատներ սեքսով զբաղվեն, եթե ասում են, որ իսկապես սիրում են իրար։

 Խորությամբ կշռադատելով սեքսի մասին հարցը՝ շատ երիտասարդներ եզրակացրել են, որ կուսությունը պահելն ու մաքուր վարք ունենալը լավագույն տարբերակն է։ Նրանք ո՛չ ափսոսում են, ո՛չ էլ ինչ-որ բանից զրկված են զգում իրենց։ Ահա, թե ինչ են ասում նրանցից ոմանք.

  •  «Ես ուրախ եմ, որ կույս եմ։ Սխալ չէ խուսափել այն մտային, ֆիզիկական և էմոցիոնալ ցավից, որ պատճառում է մինչամուսնական սեքսը» (Էմիլի)։

  •  «Ուրախ եմ, որ չունեմ սեռական հարաբերությունների ցուցակ, և շատ լավ եմ զգում՝ իմանալով, որ սեռավարակներին ոչ մի շանս չեմ տվել» (Իլայն)։

  •  «Իմ տարիքի և ինձանից մեծ աղջիկներից լսել եմ, որ զղջում են, որ սեքսով են զբաղվել և կուզեին չշտապել։ Ես չեմ ուզում նրանց սխալը կրկնել» (Վերա, 19)։

  •  «Շատ մարդկանց գիտեմ, որ էմոցիոնալ խնդիրներ ունեն, որովհետև կորցրել են իրենց կուսությունը կամ շատերի հետ են եղել։ Կարծում եմ՝ շատ ծանր է նման վերքերով ապրելը» (Դիան)։

 Ամփոփում։ Պետք է համոզված լինես քո դիրքորոշման մեջ նախքան ճնշումների ենթարկվելը կամ սեքսով զբաղվելու գայթակղության առաջ կանգնելը (Հակոբոս 1:14, 15

 Ինչպես կարող ես ուրիշներին բացատրել քո դիրքորոշումը

 Ի՞նչ պետք է ասես, երբ որևէ մեկը հարցեր է տալիս սեքսի վերաբերյալ քո տեսակետի մասին։ Մեծ մասամբ դա կախված է հանգամանքներից։

 «Երբ տեսնում եմ, որ նման հարցով ինձ ձեռք են առնում, չեմ կանգնում ու խելոք-խելոք պատասխանում, այլ ասում եմ, որ դա իրենց գործը չէ ու հեռանում եմ» (Կորին)։

 «Ցավոք, դպրոցում որոշ մարդկանց դուր է գալիս ծաղրել նրանց, ովքեր սեքսով չեն զբաղվել։ Եթե ինձ այդ նպատակով են հարցեր տալիս, ես ոչինչ չեմ ասում» (Դեյվիդ)։

 Գիտեի՞ր, որ... Երբեմն Հիսուսը լռությամբ էր «պատասխանում» ծաղրողներին (Մատթեոս 26:62, 63

 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե հարցեր տվողը անկեղծ է ու հարգալից։ Եթե կարծում ես, որ նա կհարգի այն, ինչ ասում է Աստվածաշունչը, կարող ես մեջբերել 1 Կորնթացիներ 6:18 համարը, որտեղ ասվում է, որ երբ չամուսնացած անհատը սեքսով է զբաղվում, նա մեղք է գործում իր մարմնի դեմ, կամ՝ վնասում է իր մարմինը։

 Էական չէ՝ այդ պահին կօգտվես Աստվածաշնչից, թե ոչ, կարևորն այն է, որ խոսես համոզվածությամբ և հաստատակամորեն։ Հիշի՛ր, դու բոլոր պատճառներն ունես հպարտանալու բարոյապես մաքուր մնալու քո որոշման համար (1 Պետրոս 3:16

 «Երբ հաստատակամությամբ ես պատասխանում, ցույց ես տալիս, որ քո դիրքորոշման մեջ ոչ մի կասկած չունես, քանի որ վստահ ես, որ այդպես ճիշտ է, ոչ թե պարզապես քեզ այդպես են սովորեցրել» (Ջիլ)։

 Ամփոփում։ Եթե համոզված ես սեքսի մասին քո դիրքորոշման մեջ, դու կկարողանաս բացատրել այն ուրիշներին։ Նրանց արձագանքը գուցե նույնիսկ զարմացնի քեզ։ «Աշխատակիցներս նույնիսկ գովեցին ինձ, որ պահել եմ կուսությունս,— ասում է 21-ամյա Մելինդան։— Նրանք դա տարօրինակ բան չեն համարում։ Ըստ նրանց՝ դա ինքնատիրապետում ունենալու նշան է և առաքինության ապացույց»։

 Առաջարկ։ Եթե զգում ես, որ այդքան էլ համոզվածությամբ չես կարող խոսել սեքսի մասին, բեռնիր «Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը» գրառումների էջը։ Կարող ես նաև կարդալ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը։

 «Ինձ շատ է դուր գալիս «Երիտասարդների հարցերը» գրքի տրամաբանությունը։ Օրինակ՝ 1-ին հատորում՝ 187-րդ էջում, կա մի նկար, որով ցույց է տրվում, որ եթե մինչև ամուսնանալը սեքսով ես զբաղվում, նշանակում է՝ շատ թանկարժեք մանյակը ձրի տալիս ես պատահական մեկին։ Դրանով դու էժանացնում ես քեզ։ 177-րդ էջի նկարում ցույց է տրվում, որ մինչամուսնական սեքսը նման է գեղեցիկ նկարը որպես դռան փալաս օգտագործելուն։ Իսկ իմ ամենասիրելի նկարը 2-րդ հատորի 54-րդ էջում է։ Նկարի մոտ գրված է, որ եթե մինչև ամուսնանալը սեքսով ես զբաղվում, նշանակում է՝ բացում ես մի նվեր, որը դեռ չեն նվիրել քեզ։ Դու ասես գողանում ես մի բան, որ ուրիշինն է՝ քո ապագա կողակցինը» (Վիկտորիա)։