Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս վարվեմ, եթե ընկերս ցավ է պատճառում ինձ

Ինչպե՞ս վարվեմ, եթե ընկերս ցավ է պատճառում ինձ

 Ինչ պետք է իմանաս

  •   Մարդկային ոչ մի փոխհարաբերություն խնդիրներից զերծ չէ։ Լինելով սխալական՝ քո լավ ընկերը, նույնիսկ նա, ում դու համարում ես քո լավագույն ընկերը, կարող է անել կամ ասել մի բան, ինչը քեզ ցավ կպատճառի։ Ինչ խոսք, դու նույնպես անթերի չես։ Այնպես որ, եթե լավ մտածես, թերևս կհիշես, որ եղել է ժամանակ, երբ դու էլ ես ցավ պատճառել մեկ ուրիշի (Հակոբոս 3։2

  •   Ինտերնետից օգտվելիս ավելի հավանական է, որ ցավ ապրես։ Օրինակ՝ Դեյվիդ անունով մի պատանի ասում է. «Երբ ինտերնետում նայում ես հավաքույթի ժամանակ արված ընկերներիդ լուսանկարները, գուցե սկսես մտածել, թե ինչու քեզ չեն հրավիրել։ Եվ այդ ժամանակ գուցե քեզ դավաճանված զգաս ու տխրես»։

  •   Դու կարող ես լուծում գտնել այդ խնդրի համար։

 Ինչ կարող ես անել

 Ինքնաքննություն արա։ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժողովող 7։9

 «Երբեմն ավելի ուշ հասկանում ես, որ այն, ինչ քեզ ցավ է պատճառել, իրականում այնքան էլ լուրջ բան չէ» (Ալիսա)։

 Մտածիր։ Չափազանց զգայո՞ւն ես։ Կարո՞ղ ես սովորել ավելի հանդուրժող լինել ուրիշների թերությունների նկատմամբ (Ժողովող 7։21, 22

 Քննիր ներողամիտ լինելու օգուտները։ Աստվածաշունչն ասում է. «Մարդու.... գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11

 «Նույնիսկ եթե գանգատվելու պատճառ ունես, լավ կլինի՝ մեծահոգաբար ներես։ Դա նշանակում է, որ չպետք է շարունակ այդ մասին հիշեցնես այդ անհատին՝ ամեն անգամ ստիպելով նրան ներողություն խնդրել։ Երբ ներում ես, անցած բանի հետևից նորից մի՛ ընկիր» (Մելորի)։

 Մտածիր։ Իրավիճակն իսկապե՞ս այդքան լուրջ է։ Չե՞ս կարող ներել հանուն խաղաղության (Կողոսացիներ 3։13

Ընկերության մեջ ամեն մի խնդիր անընդհատ քննարկելը նման է տաք սենյակի դուռը անընդհատ բացելուն և թույլ տալուն, որ սառը քամի մտնի

 Մտածիր դիմացինի մասին։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

 «Երբ ընկերության մեջ կա սեր ու հարգանք, հիմնավոր պատճառ ունես խնդիրներն արագ լուծելու, քանի որ շատ բան ես արել այդպիսի ընկերություն հաստատելու համար։ Դու արդեն ջանքեր ես թափել դրա համար և չես ցանկանա կորցնել այն» (Նիկոլ)։

 Մտածիր։ Կարո՞ղ ես դիմացինի ասածների մեջ գոնե մի փոքր դրական բան տեսնել (Փիլիպպեցիներ 2։3

 Ամփոփում։ Եթե սովորես հաղթահարել վիրավորվածության զգացումը, դա քեզ պետք կգա չափահաս տարիքում։ Չարժե՞ հիմա իսկ սովորել դա անել։