Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Մկրտվե՞մ, թե ոչ (մաս 1): Մկրտության նշանակությունը

Մկրտվե՞մ, թե ոչ (մաս 1): Մկրտության նշանակությունը

 Ամեն տարի մկրտվում են շատ պատանիներ, որոնք մեծացել են Եհովայի վկաների ընտանիքներում։ Դո՞ւ էլ ես մտածում այդ քայլը կատարելու մասին։ Եթե այո, ապա պետք է հասկանաս նվիրման և մկրտության նշանակությունը։

 Ի՞նչ է մկրտությունը

 Ըստ Աստվածաշնչի՝ մկրտությունը ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելն է, ոչ թե մարդու վրա ջուր ցողելը։ Այն կարևոր խորհրդանշական իմաստ ունի։

  •   Ջրի մեջ ընկղմվելով՝ հանրորեն ցույց ես տալիս, որ այդուհետ միայն քո ուզածը անելու համար չես ապրելու։

  •   Ջրից դուրս գալով՝ ցույց ես տալիս, որ սկսում ես նոր կյանք, որի գլխավոր նպատակը Աստծուն հաճեցնելն է։

 Մկրտվելով հանրորեն ցույց ես տալիս քո հավատն առ այն, որ Եհովան իրավունք ունի բարու և չարի չափանիշներ սահմանելու, ինչպես նաև պաշտոնապես հայտարարում ես նրա կամքը կատարելու քո խոստման մասին։

 Մտածիր: Ինչո՞ւ պետք է հանրորեն ցույց տաս, որ կյանքդ Եհովային ես նվիրել։ Տես 1 Հովհաննես 4։19 և Հայտնություն 4։11 համարները։

 Ի՞նչ է նվիրումը

 Նախքան մկրտությունը դու պետք է նվիրվես Եհովային։ Ինչպե՞ս։

 Անձնական աղոթքում դու խոստանում ես Եհովային, որ կծառայես նրան հավիտյան և կկատարես նրա կամքը՝ անկախ հանգամանքներից և ուրիշների որոշումներից։

 Մկրտությամբ դու հանրորեն ցույց ես տալիս, որ նվիրվել ես Աստծուն։ Դրանով դու նաև ցույց ես տալիս, որ արդեն Եհովային ես պատկանում և ոչ թե քեզ (Մատթեոս 16։24

 Մտածիր: Ինչո՞ւ կարող ենք ասել, որ կյանքդ կբարելավվի, երբ այն Եհովային նվիրես։ Տես Եսայիա 48։17, 18 և Եբրայեցիներ 11։6 համարները։

 Ինչո՞ւ է մկրտությունը կարևոր

 Հիսուսն ասաց, որ մկրտությունը պահանջ է իր աշակերտների համար (Մատթեոս 28։19, 20)։ Հետևաբար մկրտությունը շարունակում է պահանջ լինել քրիստոնյաների համար։ Ավելին՝ Աստվածաշնչում ասվում է, որ մկրտությունը անհրաժեշտ է փրկության համար (1 Պետրոս 3։21

 Այդուհանդերձ, դու պետք է մկրտվես Եհովայի հանդեպ սիրուց և երախտագիտության զգացումից մղված։ Դու պետք է ունենաս սաղմոսերգուի մտայնությունը, որն ասաց. «Ինչո՞վ հատուցեմ Եհովային ինձ արած իր բոլոր բարիքների համար.... [Պիտի] Եհովայի անունը կանչեմ։ Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ» (Սաղմոս 116։12–14

 Մտածիր: Ի՞նչ լավ բաներ է արել Եհովան քեզ համար, և ինչպե՞ս կարող ես վարձահատույց լինել նրան։ Տես 2 Օրենք 10։12, 13; Հռոմեացիներ 12։1։