Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 3։ Ինչո՞ւ հավատալ ստեղծագործությանը

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 3։ Ինչո՞ւ հավատալ ստեղծագործությանը

«Եթե դու հավատում ես, որ Աստված է ստեղծել ամեն բան, գուցե որոշ մարդիկ քեզ անխելք համարեն՝ մտածեն, թե հավատում ես ծնողներիդ պատմած հեքիաթներին, կամ էլ՝ թույլ ես տվել, որ գլուխդ կրոնական գաղափարներով լցնեն» (Ջանետ)։

 Դո՞ւ էլ ես Ջանետի պես մտածում։ Եթե այո, ապա հնարավոր է՝ կասկածում ես, որ պետք է հավատալ ստեղծագործությանը։ Հասկանալի է, որ ոչ ոք չի ուզում տգետ մարդու տպավորություն թողնել։ Ի՞նչը կարող է օգնել քեզ այս հարցում։

 Խոչընդոտ

 1. Եթե հավատաս ստեղծագործությանը, մարդիկ կմտածեն, թե դու դեմ ես գիտությանը։

 «Իմ ուսուցիչն ասում է, որ մարդիկ հավատում են ստեղծագործությանը, քանի որ ծուլանում են փնտրել կյանքի առեղծվածների բացատրությունը» (Մարիա)։

 Ինչ պետք է իմանաս։ Նման մարդիկ լիովին տեղյակ չեն փաստերին։ Օրինակ՝ հանրաճանաչ գիտնականներ Գալիլեո Գալիլեյը և Իսահակ Նյուտոնը հավատում էին Արարչի գոյությանը։ Եվ նրանց հավատը չէր հակասում գիտության հանդեպ ունեցած նրանք հետաքրքրությանը։ Այսօր էլ բազմաթիվ գիտնականներ ոչ մի հակասություն չեն տեսնում ստեղծագործությանը հավատալու և գիտության միջև։

 Փորձիր հետևյալը։ «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» որոնման դաշտում տպիր “ինչու է հավատում Աստծուն” (պահելով անգլերեն չակերտները) և կարդա հոդվածներ բժշկության և գիտության տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց մասին, ովքեր սկսել են հավատալ Ստեղծչի գոյությանը։ Ուշադրություն դարձրու, թե ինչն է օգնել նրանց համոզվել դրանում»։

 Հետևություն։ Ստեղծչին հավատալ չի նշանակում դեմ լինել գիտությանը։ Իրականում, մեզ շրջապատող աշխարհի մասին ավելի շատ բան իմանալը կարող է ամրապնդել Աստծու հանդեպ մեր հավատը (Հռոմեացիներ 1:20

2. Եթե հավատաս ստեղծագործության մասին Աստվածաշնչում գրված պատմությանը, մարդիկ կմտածեն, թե դու ֆանատիկ հավատացյալ ես։

 «Շատ մարդիկ կարծում են՝ ծիծաղելի է հավատալ ստեղծագործությանը։ Նրանց տեսակետից «Ծննդոց»-ում գրվածը պարզապես հեքիաթ է» (Ժասմին)։

 Ինչ պետք է իմանաս։ Մարդիկ սխալ պատկերացումներ ունեն արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրության մասին։ Օրինակ՝ որոշ կրեացիոնիստներ պնդում են, թե Երկիրը ստեղծվել է ոչ վաղ անցյալում, իսկ կյանքը՝ 24-ժամյա 6 օրերի ընթացքում։ Սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այս տեսակետին։

  •   Ծննդոց 1:1-ում պարզապես ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Սա չի հակասում գիտական այն փաստերին, որ Երկիրը միլիարդավոր տարիներ է, ինչ գոյություն ունի։

  •   «Ծննդոց» գրքում օգտագործված «օր» բառը կարող է նշանակել երկար ժամանակահատված։ Օրինակ՝ Ծննդոց 2:4-ում «օր» բառը վերաբերում է արարչագործական բոլոր վեց օրերին։

 Հետևություն։ Արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը ներդաշնակ է գիտական փաստերին։

 Խորհրդածիր քո համոզմունքների շուրջ

 Ստեղծագործությանը հավատալու համար կույր հավատ պետք չէ։ Դրա համար առողջ դատողություն և տրամաբանություն է պետք։ Նկատի առ հետևյալը.

 Մենք ընդունում ենք, որ ինչ-որ մեկն է սարքել այն իրերը, որ կան մեր շրջապատում։ Երբ տեսնում ենք լուսանկարչական ապարատ, ինքնաթիռ կամ տուն, չենք էլ կասկածում, որ դրանք նախագծող և սարքող են ունեցել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են, օրինակ, մարդու աչքը, թռչունը կամ Երկիր մոլորակը Ստեղծիչ չունենալ։

 Մտածիր։ Ինժեներները իրենց նախագծած բաները կատարելագործելու համար հաճախ «արտագրում են» բնության էջերից, և իրավամբ ակնկալում են, որ իրենց հեղինակային գործերն ընդունվեն մարդկանց կողմից։ Սակայն որքանո՞վ է խելամիտ կամ տրամաբանական մի կողմից ընդունել այդ մարդկանց և նրանց հայտնագործությունները, սակայն մյուս կողմից չընդունել Արարչին և նրա գերազանց գործերը։

Տրամաբանակա՞ն է մտածել, որ ինքնաթիռը նախագծող է ունեցել, իսկ թռչունը՝ ոչ

 Փաստերը քննելու միջոցներ

 Դու կարող ես ամրապնդել քո համոզմունքը՝ դիտարկելով բնության տրամադրած փաստերը։

 Փորձիր հետևյալը։ «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» որոնման դաշտում տպիր “արդյոք պատահականությո՞ւն է” (պահելով անգլերեն չակերտները) և կարդա «Արթնացե՛ք» ամսագրի «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի քեզ հետաքրքրող հոդվածները։ Ուշադրություն դարձրու, թե յուրաքանչյուր հոդվածում բնության մեջ եղած ինչ զարմանահրաշ լուծումների մասին է խոսվում։ Ինչպե՞ս է դա ապացուցում քեզ, որ կա Նախագծող ու Ստեղծիչ։

 Փնտրտուքներ արա։ Հետևյալ գրքույկների միջոցով ավելի խորությամբ ու մանրամասնորեն քննիր արարչագործության փաստերը։

  •  Ինչպե՞ս է կյանքն առաջացել

    •   Կյանքի գոյության համար երկրագնդի իդեալական դիրքն ու պայմանները (տես էջ 4–10)։

    •   Բնության մեջ հանդիպող ինժեներական նախագծերի օրինակներ (տես էջ 11–17)։

    •   Արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրության և գիտության մեջ հակասություններ չկան (տես էջ 24–28)։

  •  Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

    •   Անկենդան նյութերից պատահականորեն չէր կարող կյանք առաջանալ (տես էջ 4–7)։

    •   Կենդանի օրգանիզմները չափազանց բարդ են պատահական իրադարձությունների հաջորդականության հետևանքով առաջացած լինելու համար (տես էջ 8–12)։

    •   Գեների՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը անմրցելի է ժամանակակից տեխնոլոգիաների համար (տես էջ 13–21)։

    •   Կյանքի բոլոր տեսակները չեն ունեցել մի նախնի։ Բրածոները վկայում են դրանց համաժամանակյա ի հայտ գալու մասին, ոչ թե աստիճանական զարգացման (տես էջ 22–29)։

 «Ողջ աշխարհն ու բնությունը՝ սկսած կենդանիներից մինչև տիեզերքն ու ամենուր տիրող կարգուկանոնը, անհերքելի փաստեր են ինձ համար, որ Աստված կա» (Թոմաս)։