Անցնել բովանդակությանը

Տեսանյութեր

Ստորև ներկայացված են վավերագրական նյութեր, որոնք նախատեսված են առողջապահության ոլորտի մասնագետների, հասարակական աշխատողների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար։ Այս տեսանյութերում մասնակցում են բժիշկներ, էթիկայի, իրավագիտության ու կրթության ոլորտների մասնագետներ, որոնք միջազգային ճանաչում ունեն և Եհովայի վկա չեն։

 

Առանց արյան փոխներարկման ստրատեգիաներ՝ պարզ, անվտանգ, արդյունավետ

Ալոգենային արյան փոխներարկման ծախսերի, ինվենտարիզացիայի, անվտանգության և դժբախտ դեպքերի հետ կապված գնալով ավելացող մտահոգությունը բորբոքել է արյան պահպանման հանդեպ հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Մրցանակի արժանացած այս տեսանյութում ներկայացվում են կլինիկական ստրատեգիաներ, թե ինչպես բժշկության և վիրաբուժության մեջ խուսափել փոխներարկումից։ (30 րոպե)

Այլընտրանքային բուժմեթոդներ​—Բավարարել պացիենտի կարիքները՝ չխախտելով նրա իրավունքները

Տեսանյութում շոշափվում են առանց արյան փոխներարկման բուժմեթոդների կիրառմանն առնչվող էթիկայի, բժշկական, տնտեսական և իրավական հարցեր։ Ներկայացվում է, թե անարյուն բուժման և վիրահատական միջոցները ինչպես կարող են առանց զգալի ֆինանսական ծախսերի բավարարել պացիենտի կարիքները՝ հարգելով նրա ինքնորոշման իրավունքը և իրազեկված ընտրությունը։ (28 րոպե)

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մասիմո Պ. Ֆրանչիի հետ

«Իմ մասնագիտական պրակտիկայում Եհովայի վկաները մեծ ներդրում են ունեցել։ Եվ ես շնորհակալ եմ նրանց։ Ես՝ ավանդական բժշկության մեթոդներ կիրառող բժիշկս, սկսել եմ մտածել արյան գործածությունը նվազեցնելու հնարավորության և կարևորության մասին»։

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անտոնիո Դ. Փինայի հետ

«Չեմ կարծում, որ կարելի է տարբերություն դնել՝ ելնելով մարդու կրոնական պատկանելությունից։ Կան ոչ Վկա պացիենտներ, ովքեր հրաժարվում են արյան փոխներարկումից»։

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր Լուկա Պ. Վելթերթի հետ

«Նկատվում է արյան փոխներարկման նվազեցման հստակ միտվածություն, և խոսքս միայն Վկա պացիենտների մասին չէ, իհարկե, դա նկատվում է ողջ աշխարհում, քանի որ գնալով ավելի շատ փաստեր ենք տեսնում, որ որքան քիչ է փոխներարկում արվում, այնքան ավելի լավ արդյունք է լինում»։

Հարցազրույց Պիա դի Բենեդետտոյի հետ

«Լավ մտածված մոտեցման և նախապես մշակված ճիշտ ստրատեգիայի շնորհիվ հնարավոր է առանց ալոգենային արյան փոխներարկման բարդ վիրահատություններ անել»։

Հարցազրույց Կլաուդիո Ռոնկոյի հետ

«Միայն ծայրահեղ դեպքերում ենք արյան փոխներարկում կատարում»։

Հարցազրույց Պատրիցիո Մացցայի հետ

«Անշուշտ, հնարավոր է առանց արյան փոխներարկման բուժել այնպիսի ուռուցքներ, ինչպիսիք են լիմֆոման, լեյկոզը և միելոման՝ հիվանդություն, որը հատկապես տարածվում է արևմտյան երկրներում»։

Հարցազրույց Ալֆրեդո Գյուլյելմիի հետ

«Եհովայի վկաների շնորհիվ մենք ծայրաստիճան զգուշություն ենք ցուցաբերում, երբ հարցը վերաբերում է արյան օգտագործմանը. պացիենտին լավ նախապատրաստում ենք, նրան հետազոտում ենք՝ պարզելու, թե արդյոք կարող է վիրահատվել, վիրահատական սենյակում կիրառում ենք անհրաժեշտ մեթոդներ, որպեսզի նվազեցնենք արյան կորուստը, և վիրահատությունից առաջ պայքարում ենք սակավարյունության դեմ»։

Կանադացի հինգ դասավանդող բժիշկներ խոսում են անարյուն բուժման ոլորտում գրանցված առաջընթացի մասին

Վերջերս տված հարցազրույցում բժշկական գիտությունների հինգ հարգարժան պրոֆեսորներ պատմեցին, թե ինչ փորձ են ունեցել անարյուն բուժմեթոդների կիրառության հարցում։