Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության ընդհանուր քաղաքականություն
Լրացուցիչ
ՀԱՐԳԱՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ
Մենք պարտավորվում ենք պաշտպանել և հարգել ձեր անձնական կյանքի իրավունքը։ Սույն քաղաքականության մեջ նշված են այն հիմքերը, որոնցից ելնելով՝ մեր կողմից հավաքագրված կամ ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են մեր կայքում կամ դրան առնչվող բոլոր հավելվածներում, որոնք Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանն են պատկանում, Նյու Յորք (այսուհետ՝ Դիտարանի ընկերություն)։ Երբ դուք այցելում եք մեր կայք, մենք որոշ տեղեկություններ ենք հավաքագրում ձեր մասին։ Մենք գիտակցում ենք, որ կարևոր է այդ տեղեկությունները գաղտնի պահել ու ձեզ տեղեկացնել, թե ինչպես ենք դրանք օգտագործելու։ Հնարավոր է՝ դուք որոշեք մեզ տրամադրել այնպիսի տեղեկություն, որը համարվում է անձնական տվյալ։ Սույն Քաղաքականության մեջ օգտագործված «անձնական տվյալներ» եզրույթը վերաբերում է այնպիսի տեղեկություններին, ինչպիսիք են ձեր անունը, էլ. փոստի հասցեն, փոստային հասցեն, հեռախոսի համարը կամ ցանկացած այլ տվյալ, որը կարող է օգտագործվել ձեզ նույնականացնելու համար։ «Կայք» եզրույթը վերաբերում է այս կայքին և դրան առնչվող այնպիսի կայքերին, ինչպիսիք են՝ apps.pr418.com, ba.pr418.com, stream.pr418.com և wol.pr418.com կայքերը։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Այս կայքը և դրան առնչվող բոլոր հավելվածները պատկանում են Դիտարանի ընկերությանը։ Այն Նյու Յորքում գրանցված ոչ առևտրային ընկերություն է, որն աջակցում է Եհովայի վկաների գործունեությանն ու աստվածաշնչյան կրթությանը: Եթե ձեր կամքով որոշեք հաշվեհամար գրանցել, նվիրատվություն կատարել, խնդրել, որ ձեզ այցելեն, կամ որևէ այլ գործողություն կատարել, որի համար կպահանջվի անձնական տվյալներ տրամադրել, ապա դուք համաձայնում եք սույն Քաղաքականությանը, ինչպես նաև այն բանին, որ Դիտարանի ընկերությունը և դրա հետ համագործակցող կազմակերպությունները, որոնք տարբեր երկրներում աջակցում են Եհովայի վկաների գործունեությանը և ապահովում են ձեր հարցման մշակումը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող սերվերների վրա պահպանեն ձեր անձնական տվյալները, հավաքագրեն, մշակեն և փոխանցեն դրանք։ Սույն կրոնական կազմակերպությունը գործում է ամբողջ աշխարհում տարբեր իրավաբանական անձանց միջոցով։ Տվյալների պաշտպանության նպատակներով այդ անձինք կարող են լինել տեղի ժողովները, մասնաճյուղերը և Եհովայի վկաների հետ համագործակցող նմանատիպ այլ կազմակերպություններ։
Տվյալների մշակումը իրականացվում է տարբեր է կերպերով՝ կախված նրանից, թե ինչ գործողություններ եք կատարում կայքում: Օրինակ՝ եթե նվիրատվություն կատարեք որևէ երկրի իրավաբանական անձին, ապա ձեր անունը և կոնտակտային տվյալները կփոխանցվեն տվյալ իրավաբանական անձին, որի ամբողջական անունը կտեսնեք նվիրատվություն կատարելու ընթացքում։ Իսկ եթե խնդրեք, որ ձեզ այցելեն, ապա ձեր անունը և կոնտակտային տվյալները կտրամադրվեն Եհովայի վկաների համապատասխան մասնաճյուղին և ժողովին, որպեսզի ձեր հայտը բավարարվի։
Եթե ցանկանում եք պարզել, թե արդյոք ձեր երկրում գործում են տվյալների պաշտպանության մասին օրենքներ, կարող եք օգտվել տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող կոնտակտների ցուցակից։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ձեր անձնական տվյալների անվտանգությանն ու գաղտնիությանը: Մենք կիրառում ենք տվյալների պահպանման և անվտանգության ժամանակակից մեթոդներ, որպեսզի պաշտպանենք ձեր անձնական տվյալները չլիազորված անձանցից, կանխենք դրանց սխալ օգտագործումը կամ հրապարակումը, չլիազորված անձանց կողմից փոփոխումը, ապօրինի ոչնչացումը կամ պատահական կորուստը։ Անձնական տվյալների բոլոր մշակողները և այդ գործընթացում ներգրավված երրորդ կողմերը պարտավորվում են հարգել ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։ Մենք պահում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց հավաքագրման նպատակները իրականացնելու համար, կամ որքան պահանջում են կիրառելի իրավական նորմերը կամ փաստաթղթերի պահպանման ժամկետները։
Մենք պաշտպանում ենք ձեր անձնական տվյալները՝ փոխանցման ժամանակ օգտագործելով գաղտնագրում, ինչպիսին է Transport Layer Security գաղտնագրումը (TLS): Մեզ փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով մենք օգտագործում ենք համակարգչային համակարգեր, որոնք տեղադրված են սահմանափակ հասանելիություն ունեցող այնպիսի շենքերում, որոնցում կիրառվում են հասանելիությունը պաշտպանող ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային անվտանգության միջոցներ: Մենք խստորեն հետևում ենք անվտանգության չափանիշներին, որպեսզի պաշտպանենք տվյալները չլիազորված անձանց համար հասանելի դառնալուց։
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ
Եթե դուք անչափահաս եք համարվում այն երկրում, որտեղից մուտք եք գործում մեր կայք, դուք կարող եք այս կայքում անձնական տվյալներ մուտքագրել միայն ձեր ծնող(ներ)ի կամ խնամակալի թույլտվությամբ։ Եթե դուք ծնող կամ խնամակալ եք և ձեր համաձայնությունն եք տալիս, որ անչափահասը մուտքագրի իր անձնական տվյալները, ապա դուք համաձայնում եք անչափահասների տվյալները օգտագործելու մասին սույն Քաղաքականությանը։
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ
Ժամանակ առ ժամանակ այս կայքում և դրան առնչվող հավելվածներում հնարավոր է լինեն հղումներ երրորդ կողմերի կայքերին։ Դրանք կարող են լինել հղումներ դեպի այն կայքեր, որոնք մեզ որևէ ծառայություն են տրամադրում (օրինակ՝ օնլայն բլանկների լրացում): Դուք կհասկանաք, որ տեղափոխվել եք երրորդ կողմի կայք, եթե տեսնեք, որ փոխվել է կայքի տեսքը և բրաուզերի հասցեի տողը: Բացի այդ՝ դուք գուցե ձեր հարցման հետ կապված էլեկտրոնային նամակ կամ տեքստային հաղորդագրություն ստանաք երրորդ կողմից, այդ թվում՝ ծանուցում այն գործողությունների մասին, որոնց վերաբերյալ տեղեկություն եք պահանջել։ Երրորդ կողմեր ընտրելիս, ինչպես նաև դրանից հետո ժամանակ առ ժամանակ մենք ստուգում ենք նրանց գաղտնիության և տվյալների պաշտպանության քաղաքականությունը, որպեսզի հավաստիանանք, որ դրանք համապատասխանում են այն նույն չափանիշներին, որոնք մենք ենք կիրառում: Սակայն այդ երրորդ կողմերը տրամադրում են այնպիսի հավելվածներ կամ ծառայություններ, որոնց ծրագրավորման մեթոդները, օգտագործման պայմանները, գաղտնիության քաղաքականությունը և ընդհանուր պայմանները չենք կարող վերահսկել։ Այդ իսկ պատճառով այս կայքում ձեր կողմից այդ հավելվածների և ծառայությունների օգտագործումը ենթակա է երրորդ կողմի ընթացիկ և ընդհանուր պայմաններին։ Մենք թարմացումների մասին ծանուցում չենք ստանում, ուստի խնդրում ենք նախքան երրորդ կողմի ծառայություններից օգտվելը աչքի անցկացնել օգտագործման պայմանները։ Եթե երրորդ կողմի քաղաքականության հետ կապված հարցեր ունեք, խնդրում ենք, նկատի առեք նրանց կայքում տեղ գտած տեղեկությունը։
Այս կայքում Google Maps ծառայությունների համար պատասխանատու է Google-ի Գաղտնիության քաղաքականությունը։ Google-ը երրորդ կողմ է, որի հավելվածները, ծրագրավորման մեթոդները և օգտագործման պայմանները մենք չենք կարող վերահսկել։ Այդ իսկ պատճառով այս կայքում ձեր կողմից Google Maps ծառայությունների օգտագործումը ենթակա է Google Maps/Google Earth Additional Terms of Service էջի պայմաններին։ Մենք թարմացումների մասին ծանուցումներ չենք ստանում, ուստի խնդրում ենք, նախքան Google Maps ծառայություններից օգտվելը աչքի անցկացրեք օգտագործման պայմանները։ Մի՛ օգտվեք Google Maps ծառայություններից, եթե դեմ եք դրանց օգտագործման պայմաններին։
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մենք անընդհատ բարելավում ենք այս կայքի ու դրան առնչվող հավելվածների աշխատանքը և նոր ֆունկցիաներ ենք ավելացնում արդեն առկա ծառայություններին։ Անընդհատ կատարվող այս տեխնիկական փոփոխությունների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների պատճառով մեր կողմից տվյալների մշակման գործընթացը ժամանակ առ ժամանակ նույնպես կփոփոխվի։ Եթե հետագայում մեր քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կատարենք, ապա այդ մասին կծանուցենք այս էջում, որպեսզի դուք միշտ տեղեկացված լինեք, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչպես ենք դրանք օգտագործում:
ACTIVE SCRIPTING ԿԱՄ JAVASCRIPT
Սկրիպտային ծրագրերը օգտագործվում են կայքի և դրան առնչվող հավելվածների աշխատունակությունը կատարելագործելու համար։ Դրանց կիրառումը մեզ հնարավորություն է տալիս տեղեկատվությունն ավելի արագ փոխանցել ձեզ։ Սկրիպտային ծրագրերը այս կայքի կամ դրան առնչվող հավելվածների կողմից երբեք չեն կիրառվում ձեր համակարգչում ծրագրեր տեղադրելու կամ ձեզնից անօրինաբար տվյալներ հավաքագրելու համար։
Կայքի որոշակի բաժինների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որ բրաուզերում ակտիվացված լինեն Active Scripting կամ JavaScript ծրագրերը։ Բրաուզերների մեծ մասը հնարավորություն է տալիս որոշակի կայքերի համար ակտիվացնել կամ ապակտիվացնել այս ֆունկցիան։ Օգտվեք բրաուզերի «Օգնություն» բաժնից, որպեսզի պարզեք, թե ընտրված կայքերի համար ինչպես կարելի է ակտիվացնել այս ֆունկցիան։