Անցնել բովանդակությանը

Անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ Եհովայի վկաների կազմակերպության համաշխարհային քաղաքականություն

Անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ Եհովայի վկաների կազմակերպության համաշխարհային քաղաքականություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Այս կայքում զետեղված տեղեկության մեծ մասը հասանելի է ձեզ՝ առանց որպես օգտատեր գրանցվելու կամ մեզ որևէ տեղեկություն տրամադրելու։ Սակայն որոշ գործառույթներ հասանելի են միայն գրանցված օգտատերերին, դիմում ներկայացրած օգտագործողներին կամ նրանց, ում անձնական տվյալները jw.org-ի միջոցով փոխանցվում է Եհովայի վկաների ժողովներից մեկի կողմից։ Մենք օգտագործում ենք ձեր անձնական տվյալները ձեր համաձայնության հիման վրա։ Որոշ դեպքերում, եթե դուք չեղյալ համարեք ձեր համաձայնությունը, մենք գուցե իրավական հիմքեր ունենանք շարունակելու մշակել ձեր տվյալները՝ բավարարելով համապատասխան իրավական պահանջները։

Այս կայքում լրացված անձնական տվյալները օգտագործվում են միայն այն նպատակներով, որոնց մասին դուք տեղյակ եք պահվում գրանցման պահին։ Ստորև նշված են այդ նպատակներից մի քանիսը։

Հաշվեհամարներ։ Էլ. փոստի հասցեն, որը նշել եք այս կայքում հաշվեհամար ստեղծելիս, օգտագործվելու է տվյալ հաշվեհամարի հետ կապված հարցերով ձեզ հետ կապ հաստատելու համար։ Օրինակ՝ եթե մոռանաք ձեր օգտագործողի անունը կամ գաղտնաբառը և մուտքագրվելու հետ կապված օգնության հարցում ուղարկեք, այն կստանաք ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեին ուղարկված նամակի միջոցով։

Դիմումներ։ Այս կայքի միջոցով դուք կարող եք անձամբ դիմում ներկայացնել, կամ ձեր ժողովը կարող է այն ներկայացնել ձեր անունից։ Յուրաքանչյուր դիմումում նշված է դրա նպատակը, օրինակ՝ դիմում կրոնական ծառայությունը ընդլայնելու կամ համաժողովների և այլ միջոցառումների հետ կապված կացարան խնդրելու կամ առաջարկելու նպատակով: Այդ դեպքում տվյալները կօգտագործվեն ձեր դիմումը մշակելու, այն քննելու կամ դրա հետ կապված այլ վարչական նպատակներով։ Եթե անհրաժեշտ լինի մշակել ձեր դիմումը, դիմումում զետեղված տվյալները, հնարավոր է, ուղարկվեն այլ մասնաճյուղեր կամ տարբեր երկրներում Եհովայի վկաների կողմից օգտագործվող այլ կազմակերպություններ։

Նվիրաբերություններ։ Երբ դրամական օնլայն նվիրաբերություն եք կատարում, մենք պահպանում ենք ձեր անունը և կոնտակտային տվյալները: Կրեդիտային քարտի միջոցով նվիրաբերություն ընդունելու համար մենք օգտագործում ենք օնլայն վճարումների գործընթացի հավատարմագրված ծառայություններ, որոնք ունեն համաշխարհային կարգի անվտանգության և տվյալների գաղտնիության պահպանման պայմաններ: Հնարավոր է՝ մենք ստանանք ֆինանսական տեղեկություն, օրինակ՝ կրեդիտ քարտի տվյալներ, բանկային հաշվեհամարներ, որոնք անհրաժեշտ են նվիրաբերության գործընթացի համար, և անհրաժեշտ տեղեկություն տրամադրենք այդ ծառայություններն իրականացնող ընկերություններին։ Մենք մշակում ենք ձեր նվիրաբերությունը անվտանգ կերպերով՝ կիրառելով միջոցներ, որոնք համապատասխանում են Վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագրի (Payment Card Industry Data Security Standard (PCI DSS)) չափանիշներին։ Նվիրաբերություն ստացողը շարունակում է պահպանել ֆինանսական գործարքների մասին գրառումները առնվազն տասը տարի: Սա ներառում է կատարված նվիրաբերության ամսաթիվը, գումարի չափը և եղանակը: Դա հնարավորություն կտա մեզ համապատասխանել հաշվապահական ստանդարտներին և արձագանքել ցանկացած հարցի, որը, հնարավոր է, առաջանա ձեզ մոտ այդ ընթացքում: Մենք չենք դիմելու ձեզ լրացուցիչ նվիրաբերությունների խնդրանքով:

Հավելյալ տեղեկություններ ստանալու կամ աստվածաշնչյան ուսումնասիրության հայտ։ Գուցե մեր կայքի միջոցով դուք խնդրեք, որ ձեզ տրամադրեն հավելյալ տեղեկություն կամ որ ձեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Մենք կօգտագործենք ձեր կողմից ներկայացված անձնական տվյալները միայն ձեր կոնկրետ հայտի առնչությամբ։ Ձեր տվյալները կարող են ուղարկվել այլ մասնաճյուղեր կամ Եհովայի վկաների կողմից օգտագործվող կազմակերպություններ, եթե դա անհրաժեշտ է ձեր հայտը բավարարելու համար։

Այլ նպատակներ։ Հնարավոր է՝ դուք տրամադրեք անձնական տվյալներ (ինչպիսիք են՝ ձեր անունը, փոստային հասցեն և հեռախոսի համարը)՝ ոչ թե նվիրաբերություն կատարելու կամ հաշվեհամար ստեղծելու համար, այլ որևէ այլ նպատակով: Նման դեպքում մենք խնդրում ենք հստակ նշել նպատակը։ Մենք չենք օգտագործի ձեր տվյալները այն նպատակներով, որոնց մասին դուք հստակ չեք նշել այդ տվյալները տրամադրելիս։

Մենք հավաքում, պահպանում և օգտագործում ենք այդ տեղեկությունը միայն այն նպատակներով, որոնց համար դուք ներկայացրել եք դրանք, և միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ նպատակները իրականացնելու կամ դրանց առնչվող այլ օրինական նպատակներ իրականացնելու համար: Նման դեպքերում, եթե նախընտրում եք չտրամադրել մեր կողմից պահանջված տվյալները, դուք հնարավորություն չեք ունենա մուտք գործել կայքի որոշ հատվածներ, և մենք չենք կարողանա արձագանքել ձեր հայտին։

Ձեր կողմից ներկայացված հայտի կամ դիմումի մեջ նշված տվյալները հասանելի են այն անձանց, ովքեր ներգրավված են տվյալների մշակման գործընթացում, և/կամ տեխնիկական աջակցության մասնագետներին, ովքեր տեխնիկական համակարգի աշխատանքի կամ սպասարկման հետ կապված առաջադրանքներ են իրականացնում։ Մենք չենք տրամադրում ձեր անձնական տվյալները որևէ մեկին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 1) դա հարկավոր է ձեզ ծառայություններ տրամադրելու համար ձեր իսկ պահանջով և ձեզ իրազեկելուց հետո, 2) երբ տվյալների տրամադրումը անհրաժեշտ է հետևելու համապատասխան օրենքներին ու կանոններին, 3) իրավապահ մարմինների պահանջով, 4) կամ բացահայտելու և կանխարգելելու համար խարդախությունները, անվտանգության կամ տեխնիկական խնդիրները։ Օգտվելով այս կայքից՝ դուք տալիս եք մեզ ձեր համաձայնությունը բացահայտել ձեր անձնական տվյալները երրորդ անձանց միայն այս նպատակներով: Ձեր ներկայացրած անձնական տվյալները ոչ մի դեպքում չեն վաճառվի, փոխանակվի կամ տրամադրվի որևէ մեկին։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՅԼ ԵՐԿԻՐ

Կրոնական կազմակերպությունը գործում է ամբողջ աշխարհում տարբեր երկրներում գործող տեղի կազմակերպությունների միջոցով։ Սերվերներից մի քանիսը, որոնց վրա տեղակայված է կայքը, գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հնարավոր է՝ ձեր տվյալները փոխանցվեն ձեր երկրից դուրս, ներառյալ այն երկրներ, որոնց օրենսդրությունը տվյալների պաշտպանության այլ մակարդակ է ապահովում, ինչը միշտ չէ որ համապատասխանում է տվյալների պաշտպանության այն մակարդակին, որն ապահովում է ձեր երկիրը։ Ձեր անձնական տվյալները ձեռք բերելիս և փոխանցելիս մենք ձեռնարկում ենք ձեր տվյալների պաշտպանությանն ուղղված միջոցներ։ Մենք ակնկալում ենք, որ Եհովայի վկաների կողմից օգտագործվող կամ նրանց աշխատանքին աջակցող բոլոր ընկերությունները հետևեն տվյալների պաշտպանության մեր քաղաքականությանը, անձնական տվյալների վերաբերյալ գործող օրենքներին և իրավական կարգավորումներին։

Այս կայք այցելելու և մեզ հետ էլեկտրոնային հաղորդակցության դեպքում դուք համաձայնում եք տվյալների նման փոխանցմանը։

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ձեր անձնական տվյալները մշակելու դեպքում մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր, որպեսզի ձեր անձնական տվյալները լինեն ճշգրիտ, թարմացված և համապատասխանեն այն նպատակներին, ինչի համար որ դրանք հավաքվել են։ Կախված այն երկրից, որտեղ դուք բնակվում եք, և տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղի օրենքներից՝ ձեր կողմից ներկայացված անձնական տվյալների վերաբերյալ դուք կարող եք ունենալ հետևյալ իրավունքները։

  • Կարող եք պահանջել ձեր անձնական տվյալների հավաքման և օգտագործման մասին տեղեկություն՝ համաձայն տեղի օրենսդրության։

  • Կարող եք պահանջել ստանալ, շտկել, ոչնչացնել կամ արգելափակել ձեր անձնական տվյալները, եթե դրանք կիսատ են կամ ոչ ճշգրիտ։

  • Եթե ունեք օրինական հիմքեր, կարող եք առարկել ձեր անձնական տվյալները մշակելու դեմ և պահանջել, որ դրանք այլևս չմշակվեն։

Եթե ձեր երկիրը ունի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված կիրառելի օրենքներ և դուք ցանկանում ենք ստանալ, շտկել կամ ոչնչացնել ձեր անձնական տվյալները, ապա կոնտակտային տեղեկատվություն կգտնեք Տվյալների պաշտպանության հարցերով կոնտակտներ էջում։

Ձեր գրավոր պահանջը ստանալուց հետո, ինչպես նաև ձեր ինքնության վերաբերյալ բավարար ապացույցներ և ձեր անձնական տվյալները նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկություն տրամադրելուց հետո տվյալների համապատասխան վերահսկողը (data controller) օբյեկտիվորեն կքննի ձեր պահանջը բավարարելու հարցը՝ հավասարակշռելով տվյալները ստանալու կամ շտկելու կամ ոչնչացնելու հնարավորություն ստանալու անհատի շահերը կազմակերպության օրինական շահերի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե արդյոք նման պահանջը բավարարելը չի վտանգի կազմակերպության՝ կրոնի ազատության և դավանանքի իրավունքի իրականացումը։ Մենք նաև կտեղեկացնենք անհրաժեշտ փոփոխությունների մասին տվյալները ստացող այլ ընկերություններին։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ձեր տվյալները չեն կարող ջնջվել, եթե դրանց մշակումը պահանջվում է օրենքով, կամ եթե տվյալները պետք է պահվեն այլ իրավական հիմքերով։ Օրինակ՝ կրոնական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պահպանել այն անհատների տվյալները, ովքեր Եհովայի վկա են։ Նման տեղեկության ոչնչացումը անհիմն միջամտություն է կազմակերպության կրոնական համոզմունքներին և դավանանքի իրականացմանը։ Անձնական տվյալները ոչնչացնելու պահանջները ենթակա են իրավական հաշվետվություններ ներկայացնելու կամ փաստաթղթերի պահպանման վերաբերյալ պահանջներին, որոնց մենք հետևում ենք։ Կարող եք նաև այս կայքի միջոցով ձեր կողմից տրամադրված տվյալները մշակելու մասին բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության համար պատասխանատու տեղի մարմին։