Անցնել բովանդակությանը

Անձնական տվյալների օգտագործում—Իսլանդիա

Անձնական տվյալների օգտագործում—Իսլանդիա

Քարոզիչ դառնալիս անհատը գիտակցում է, որ Եհովայի վկաների համաշխարհային կրոնական կազմակերպությունը, այդ թվում՝ Եհովայի վկաների տեղի ժողովը, տեղի մասնաճյուղը և Եհովայի վկաների հետ համագործակցող նմանատիպ այլ կազմակերպություններ օրինական հիմքերով օգտագործում են անձնական տվյալները՝ կազմակերպության օրինական կրոնական շահերին ներդաշնակ։ Քարոզիչները կամովի տրամադրում են անձնական տվյալները իրենց ժողովին, ինչպես նշված է «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում, որպեսզի կարողանան մասնակցել իրենց դավանանքի հետ կապված կրոնական գործունեությանը և ստանան հոգևոր աջակցություն (1 Պետրոս 5։2

Երբ քարոզիչները ներգրավվում են կրոնական մեկ այլ գործունեության մեջ, նրանք Եհովայի վկաներին տրամադրում են հավելյալ անձնական տվյալներ։ Անձնական տվյալներ կարող են լինել անհատի անունը, ծննդյան ամսաթիվը, մկրտության ամսաթիվը, կոնտակտային տվյալները կամ հոգևոր վիճակի, քարոզչական գործունեության կամ Եհովայի վկաների ժողովում ստանձնած իր դերի մասին տեղեկությունը։ Տվյալներ կարող են համարվել նաև խիստ անձնական տվյալները և այնպիսի տեղեկությունը, որը բացահայտում է քարոզչի կրոնական համոզմունքները։ Անձնական տվյալների օգտագործումը կարող է նշանակել դրանց հավաքագրումը, ձայնագրումը, մշակումը, համակարգումը և պահպանումը, ինչպես նաև այդ տվյալների հետ կապված նմանատիպ գործողություններ։

Այս երկրում տվյալների պաշտպանության մասին օրենքը հետևյալն է.

Անձնական տվյալների մշակման հետ կապված անձնական կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք թիվ 77/2000։

Տվյալների պաշտպանության մասին սույն օրենքի համաձայն՝ քարոզիչները համաձայնում են, որ իրենց անձնական տվյալները օգտագործվեն Եհովայի վկաների կողմից կրոնական նպատակներով, ներառյալ՝

  • Եհովայի վկաների տեղի ժողովի հանդիպումներին, որևէ գործունեության կամ ծրագրի կամավոր մասնակցելիս,

  • ամբողջ աշխարհում Եհովայի վկաների հոգևոր կրթության համար ձայնագրվող կամ հեռարձակվող որևէ հանդիպման կամ համաժողովի կամավոր մասնակցելիս,

  • որևէ նշանակման մեկնելիս կամ ժողովում որևէ հանձնարարություն կատարելիս, որը ներառում է քարոզչի անունը և հանձնարարությունը Եհովայի վկաների Թագավորության սրահում հայտարարությունների տախտակի վրա փակցնելը,

  • «Քարոզչի հաշվետվության քարտը» վարելիս,

  • Եհովայի վկաների երեցների կողմից կատարվող հովվական գործն անելիս ու աջակցություն տրամադրելիս (Գործեր 20։28; Հակոբոս 5։14, 15),

  • կոնտակտային տվյալները գրանցելիս, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակների դեպքում։

Անձնական տվյալները պահվում են անորոշ ժամկետով, քանի դեռ առկա են վերոնշյալ կամ այլ օրինական նպատակներ։ Եթե քարոզիչը համաձայն չէ ստորագրել «Ծանուցում և համաձայնություն անձնական տվյալների օգտագործման համար» բլանկը, Եհովայի վկաները չեն կարողանա գնահատել, թե արդյոք քարոզիչը համապատասխանում է ժողովում որոշ հանձնարարություններ կատարելու կամ որոշ կրոնական գործունեությանը մասնակցելու չափանիշներին։

Հնարավոր է՝ անհրաժեշտ կամ տեղին լինի անձնական տվյալները փոխանցել Եհովայի վկաների հետ համագործակցող որևէ կազմակերպության։ Քարոզիչները գիտակցում են, որ Եհովայի վկաների հետ համագործակցող որոշ կազմակերպություններ գտնվում են այնպիսի երկրներում, որոնց տվյալների պաշտպանության մասին օրենքների երաշխիքները այլ են և միշտ չէ, որ համապատասխանում են այն երկրի օրենքների երաշխիքներին, որտեղից տվյալները ուղարկվել են։ Սակայն քարոզիչները գիտակցում են, որ իրենց անձնական տվյալները ստացողները, որոնք ներառում են Միացյալ Նահանգներում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության համագործակից ընկերությունները, կօգտագործեն այդ տվյալները միայն տվյալների պաշտպանության վերաբերյալ Եհովայի վկաների համաշխարհային քաղաքականությանը ներդաշնակ։

Քարոզիչները իրավունք ունեն ստանալու իրենց անձնական տվյալները, որոնք Եհովայի վկաները պահում են, նաև պահանջելու, որ դրանք ոչնչացվեն, կամ որ դրանց մշակումը սահմանափակվի, և որ դրանց հետ կապված անճշտությունները շտկվեն։ Քարոզիչները ցանկացած պահի կարող են չեղյալ հայտարարել իրենց անձնական տվյալները հետագայում որոշ դեպքերում օգտագործելու իրենց համաձայնությունը։ Եթե քարոզիչը չեղյալ է հայտարարում անձնական տվյալները օգտագործելու մասին իր համաձայնությունը, Եհովայի վկաների կազմակերպությունը իրավունք ունի շարունակելու օգտագործել որոշ անձնական տվյալներ՝ առանց նման համաձայնության՝ ելնելով ամբողջ աշխարհում Եհովայի վկաների մասին տեղեկությունը պահելու և տնօրինելու օրինական կրոնական նպատակներից կամ այլ օրինական հիմքերից, որոնք ամրագրված են տվյալների պաշտպանության մասին օրենքով։ Քարոզիչները տեղեկացված են, որ իրենք իրավունք ունեն բողոք ներկայացնելու տվյալ երկրի տվյալների պաշտպանությունը վերահսկող մարմնին։

Անձնական տվյալները պաշտպանելու նպատակով Եհովայի վկաները ձեռնարկել են անվտանգության տարբեր ընթացակարգային և տեխնիկական միջոցներ՝ համաձայն տվյալների պաշտպանության մասին օրենքի։ Քարոզիչները հասկանում են, որ իրենց անձնական տվյալները հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, որոնք լիազորված են իրականացնելու վերոնշյալ նպատակները։

Տվյալների պաշտպանության վերաբերյալ ցանկացած հարցում կարող է ուղարկվել տվյալների պաշտպանության պատասխանատուին էլ. փոստի հետևյալ հասցեով՝

DataProtectionOfficer.DK@jw.org։

Քարոզիչները գիտակցում են, որ տվյալ երկրում տվյալների վերահսկողություն իրականացնողի կամ վերջինիս ներկայացուցչի և տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձի մասին տեղեկություն և վերջիններիս կոնտակտային տվյալները կարելի է գտնել «Տվյալների պաշտպանության հարցերով կոնտակտներ» jw.org կայքի էջում։

Հնարավոր է՝ տվյալների վերաբերյալ մեր քաղաքականության մեջ ժամանակ առ ժամանակ լինեն փոփոխություններ՝ ելնելով օրենքում կատարվող փոփոխություններից կամ տեխնոլոգիայի բնույթից։ Եթե հետագայում անձնական տվյալների օգտագործման այս էջում որևէ փոփոխություն կատարելու կարիք առաջանա, ապա մենք կտեղադրենք այդ փոփոխությունները այս էջում, այնպես որ քարոզիչները միշտ տեղեկացված կլինեն, թե ինչպիսի տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչպես ենք դրանք օգտագործում: Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել, թե ինչ փոփոխություններ են կատարվում այս էջում։