Անցնել բովանդակությանը

Տվյալների պաշտպանության վերաբերյալ Եհովայի վկաների համաշխարհային քաղաքականություն

Տվյալների պաշտպանության վերաբերյալ Եհովայի վկաների համաշխարհային քաղաքականություն

Եհովայի վկաների համաշխարհային կրոնական կազմակերպությունը (այսուհետ՝ Կրոնական կազմակերպություն) հարգում է անհատի անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանության իրավունքները։ Կազմակերպությունը ընդունում է բաց և անկեղծ հաղորդակցության անհրաժեշտությունը, որի արդյունքում կարող են ձեռք բերվել անձնական և խիստ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Եհովայի վկաների անհատական պահանջմունքները բավարարելու և կազմակերպության կրոնական ու բարեգործական գործունեությունը իրականացնելու համար։ Կազմակերպությունը նաև ընդունում է, որ անհրաժեշտ է պահպանել գաղտնիություն, և հավաստիանալ, որ տեղեկությունը ինչպես հարկն է պաշտպանված է (Առակներ 15:22; 25:9)։ Գաղտնիությունը խիստ կարևորվում է (Առակներ 20:19

Տարբեր երկրներ ընդունել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներ՝ անձնական կյանքի իրավունքը ամրագրելու համար։ Կրոնական կազմակերպությունը (այդ թվում՝ տվյալ երկրում գտնվող մասնաճյուղերը) մեծ փորձ ունի գաղտնիության իրավունքը հարգելու և գաղտնիություն պահելու հարցում, և դա արել է նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալների պաշտպանության մասին օրենքներ դեռ չկային։ Կրոնական կազմակերպությունը կշարունակի պաշտպանել իրեն հայտնի դարձած տեղեկությունը՝ իր երկարամյա փորձին ներդաշնակ։

Տվյալների պաշտպանության սկզբունքները։ Կրոնական կազմակերպությունը օգտագործում է անձնական տվյալները հետևյալ սկզբունքների համաձայն.

  1. Անձնական տվյալները մշակվում են արդար և օրինական ձևով։

  2. Անձնական տվյալները հավաքվում, մշակվում և օգտագործվում են միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է կրոնական և բարեգործական նպատակները իրականացնելու համար։

  3. Անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և թարմացվեն ըստ անհրաժեշտության։ Ցանկացած սխալի մասին տեղեկանալուց հետո կրոնական կազմակերպությունը այն հնարավորինս շուտ կշտկի։

  4. Անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են կրոնական կազմակերպության օրինական նպատակ(ներ)ը իրականացնելու համար։

  5. Մեծ ուշադրություն է դարձվում տվյալների սուբյեկտի իրավունքները հարգելուն։

  6. Անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ կձեռնարկվեն անձնական տվյալների չլիազորված կամ անօրինական հրապարակումը կանխելու համար։ Էլեկտրոնային անձնական տվյալները պահվում են գաղտնաբառով պաշտպանված համակարգիչներում, որտեղ մուտք ունեն միայն լիազորված անձինք։ Աշխատանքային ժամերից դուրս գրասենյակները կողպվում են, և կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել գրասենյակ։

  7. Անձնական տվյալները չեն փոխանցվում այլ մասնաճյուղ, եթե դա անհրաժեշտ չէ կրոնական կազմակերպության կրոնական կամ բարեգործական նպատակները իրականացնելու համար, որի առնչությամբ բոլոր Եհովայի վկաները կամովի իրենց համաձայնությունն են տվել՝ դառնալով Եհովայի վկաներ և իրենց որպես այդպիսին հայտնի դարձնելով։

Տվյալների պաշտպանության այս սկզբունքներով է ղեկավարվում անձնական տվյալների օգտագործումը, ինչի մասին նշված է «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում, որը տրամադրվում է բոլոր Եհովայի վկաներին՝ քարոզիչ դառնալիս։ Ավելին իմանալու համար տես «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը»։

Անձնական կամ խիստ անձնական տվյալների բազա մուտք գործելու, դրանք ճշտելու կամ ոչնչացնելու անհատի պահանջը կբավարարվի՝ համաձայն Եհովայի վկաների քաղաքականության՝ նշված անձնական տվյալների օգտագործման համաշխարհային քաղաքականության «Ձեր իրավունքները» ենթավերնագրում։

Եհովայի վկաների կազմակերպության անձնական տվյալների օգտագործման վերոնշյալ համաշխարհային քաղաքականությունը ընդգծում է, թե ինչպես են Եհովայի վկաները օգտագործում անձնական տվյալները։