Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն
Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք գուցե քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով փոքր քանակությամբ տվյալներ պահպանենք ձեր հեռախոսի, պլանշետի վրա կամ համակարգչի հիշողության մեջ։ Քուքիները հեշտացնում են կայքի աշխատանքը և մեզ տեղեկություններ են տրամադրում այն մասին, թե օգտատերերն ինչպես են օգտագործում այն։ Այս տեղեկություններն օգնում են մեզ բարելավել կայքի աշխատանքը։ Մենք չենք փորձում պարզել կայք այցելողների ինքնությունը, քանի դեռ նրանք իրենց կամքով չեն տրամադրում անձնական կոնտակտային տվյալներ, օրինակ՝ կայքում որևէ բլանկ կամ դիմում լրացնելով։ Այս քաղաքականության մեջ «քուքիներ» տերմինը օգտագործվում է լայն իմաստով և ներառում է նմանատիպ այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են լոկալ պահոցը, վեբ փարոսները, պիքսելները և նույնացուցիչները։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ մենք ձեր համակարգչից որոշակի տեղեկություններ ենք ստանում, օրինակ՝ էկրանի չափը, էջի դիտման օրն ու ժամը, ինչպես նաև ձեր այցելած էջի URL հասցեն։
Մեր կողմից պահված տվյալներից և ոչ մեկը երբևէ չի վաճառվի, չի օգտագործվի մարքեթինգային նկատառումներով կամ էլ ձեր այցելած կայքերը հիշելու համար։ Մենք չենք օգտագործում թիրախային գովազդ կամ մարքեթինգային քուքիներ։
Քուքիների տեսակները։ Տարբեր տեսակի քուքիներ տարբեր ֆունկցիաներ են կատարում, որոնց առաքելությունն է բարելավել կայքի հետ ձեր աշխատանքը: Քուքիների օգնությամբ մենք կարող ենք իմանալ, թե արդյոք նախկինում այցելել եք այս կայքը, կամ հիշել ձեր ընտրած կարգավորումները: Օրինակ, եթե ընտրել եք կայքի լեզուն, այդ տեղեկությունը կարող է պահվել քուքի ֆայլի մեջ, որպեսզի երբ կրկին բացեք կայքը, պարունակությունը ավտոմատ կերպով այդ լեզվով ցուցադրվի:
Այս կայքում օգտագործվող քուքիները կարելի է դասակարգել երեք կատեգորիաների։
Խիստ անհրաժեշտ քուքիներ։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են կայքի աշխատանքի համար։ Դրանք հնարավորություն են տալիս ձեզ օգտվել մեր կայքից և դրա առանձին ֆունկցիաներից։ Այդ քուքիները սովորաբար գործի են դրվում միայն այն դեպքում, երբ կայքում այնպիսի գործողություններ եք կատարում, որոնք կարող են դիտվել որպես ծառայություններից օգտվելու հայցում (օրինակ՝ գաղտնիության կարգավորումները փոփոխելը, մուտքագրվելը կամ բլանկներ լրացնելը)։ Առանց այս քուքիների՝ ձեր կողմից հայցվող որոշ ծառայություններ (օրինակ‵ օնլայն նվիրատվությունների կատարումը) անհասանելի կլինեն: Այս քուքիները չեն հավաքագրում ձեր անձնական տվյալները՝ հետագայում մարքեթինգային նկատառումներով օգտագործելու կամ համացանցում ձեր գործողություններին հետևելու նպատակով։
Ֆունկցիոնալ քուքիներ։ Դրանք օգտագործվում են ձեր ընտրած կարգավորումները հիշելու համար (օրինակ՝ օգտատերի անունը, լեզուն, տարածաշրջանը) և հնարավորություն են տալիս օգտվել կայքի հավելյալ ֆունկցիաներից։ Այս քուքիները բարելավում են կայքի հետ ձեր աշխատանքը, ապահովում հարմարավետ օգտագործումը և թույլ տալիս կարգավորել այն՝ ըստ ձեր նախընտրությունների։
Դիագնոստիկ և օգտագործման քուքիներ։ Դրանք օգտագործվում են դիագնոստիկ և կայքի օգտագործման մասին տվյալներ հավաքագրելու համար։ Օրինակ՝ տեղեկություններ են պահպանվում կայք կատարվող այցելությունների քանակի կամ դրանց միջին տևողության մասին։ Այս տվյալներն օգտագործվում են միայն կայքը բարելավելու նպատակով (օրինակ՝ դրա դիզայնը, աշխատանքը և կայունությունը)։
Մենք հիմնականում օգտագործում ենք մեր իսկ մշակած քուքիները։ Սակայն որոշ քուքիներ կողմնակի են՝ այլ կայքերին առնչվող։ Քուքիների օրինակներով մեր ցուցակներում հստակ առանձնացված են կողմնակի քուքիները։
IP հասցեների օգտագործում: IP հասցեն թվային կոդ է, որը նույնականացնում է ձեր սարքը ինտերնետում: Իմանալով ձեր IP հասցեն և բրաուզերի տեսակը՝ վերլուծում ենք կայքում ձեր գործողությունները, բացահայտում կայքի խնդիրները, ապահովում դրա անվտանգությունը և բարելավում ձեզ տրամադրվող ծառայությունների որակը։
Ձեր ընտրությունը: Ցանկացած պահի կարող եք փոփոխել քուքիների վերաբերյալ կարգավորումները՝ սեղմելով մեր կայքերի ցանկացած էջի ներքևում գտնվող «Գաղտնիության կարգավորումներ» կոճակը (ցուցակը՝ ներքևում)։ Խիստ անհրաժեշտ քուքիների օգտագործման համար ձեր համաձայնությունը չի պահանջվում։ Սակայն ձեր սարքի վրա մյուս բոլոր քուքիների գործարկումը ու դրանց հավաքած տվյալների փոխանցումը կատարվում են ձեր համաձայնությամբ։ Նկատի առեք, որ եթե փոփոխեք քուքիների վերաբերյալ կարգավորումները, նախկինում պահպանված քուքիները չեն ջնջվի։ Այս կայքից քուքիները կարող եք ջնջել ձեր բրաուզերի կարգավորումներում։ Սակայն խնդրում ենք հաշվի առնել, որ առանց քուքիների գուցե չկարողանաք լիարժեքորեն օգտվել մեր կայքի բոլոր ֆունկցիաներից։ Քուքիների ջնջման եղանակները բրաուզերից բրաուզեր տարբերվում են։ Մանրամասների համար ձեր բրաուզերում բացեք «Օգնություն» մենյուն կամ այցելեք www.allaboutcookies.org կայք։
Ստորև նշված ցանկից ընտրեք ցանկացած կայք՝ իմանալու համար, թե ինչպես են տվյալ կայքում օգտագործվում քուքիները։
Տեսեք նաև «Քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ, որոնք օգտագործում են մեր կայքերից մի քանիսը» էջը։