Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԼՈՒԾՎԻ

Աստծու Թագավորության ներքո «խաղաղության առատություն կլինի»

Աստծու Թագավորության ներքո «խաղաղության առատություն կլինի»

Շուտով երկար սպասված Աստծու Թագավորությունը՝ Աստծու կողմից հաստատված համաշխարհային կառավարությունը, խաղաղություն կբերի ողջ երկրի վրա և կմիավորի մարդկանց։ Ինչպես գրված է Սաղմոս 72։7-ում, «խաղաղության առատություն կլինի»։ Բայց Աստծու Թագավորությունը ե՞րբ և ինչպե՞ս իր իշխանությունը կհաստատի երկրի վրա։ Ինչպե՞ս կարող եք դուք էլ վայելել այդ Թագավորության բերած օրհնությունները։

Ե՞ՐԲ ԿԳԱ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչում դարեր առաջ կանխագուշակվել էին մի շարք ցնցող իրադարձություններ, որոնք ցույց էին տալու, որ Աստծու Թագավորության գալուստը շատ մոտ է։ Այդ բոլոր իրադարձությունները միասին հանդիսանալու էին «նշան»։ Այդ նշանը ներառելու էր ազգամիջյան պատերազմներ, սովեր, հիվանդություններ, բազմաթիվ երկրաշարժեր և անօրինության աճ (Մատթեոս 24։3, 7, 12; Ղուկաս 21։11; Հայտնություն 6։2–8

Աստվածաշնչյան մեկ այլ մարգարեության մեջ ասվում է. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող.... հպարտ, հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–4)։ Նման վարքագծով մարդիկ միշտ էլ եղել են, բայց այժմ դա համատարած բնույթ է կրում։

Այդ մարգարեությունները սկսեցին կատարվել 1914 թ.-ին։ Տարբեր պատմաբաններ, քաղաքական գործիչներ և գրողներ նշել են, թե այդ թվականից հետո որքան է փոխվել աշխարհը։ Օրինակ՝ դանիացի պատմաբան Պետեր Մունկը գրել է. «1914 թ.-ին բռնկված պատերազմը շրջադարձային եղավ մարդկության պատմության մեջ։ Զարգացման լուսավոր դարաշրջանից հետո.... մենք թևակոխեցինք արհավիրքների, սարսափների և ատելության դարաշրջան, որում ապահովության հետք անգամ չկա»։

Սակայն մխիթարական է իմանալ, որ այս պայմանները նման են փոթորկի, որին հաջորդելու է խաղաղություն։ Դրանք վկայում են, որ շատ շուտով Աստծու Թագավորությունն իր իշխանությունը կհաստատի ողջ երկրի վրա։ Ավելին, ինչպես ցույց են տալիս Հիսուսի խոսքերը, այդ Թագավորության մասին վկայությունը «վախճանի» նշանի մաս էր կազմելու։ Նա ասել է. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14

Աստծու Թագավորության մասին բարի լուրը հենց այն գլխավոր թեման է, որի մասին քարոզում են Եհովայի վկաները։ Բացի այդ, նրանց հիմնական ամսագրի անվանումն է՝ «Դիտարան. հռչակում է Եհովայի Թագավորությունը»։ «Դիտարանում» պարբերաբար խոսվում է այն մասին, թե ինչ հրաշալի բաներ է անելու Աստծու Թագավորությունը երկրի և մարդկության համար։

ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՍՏԱՏԻ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պատասխանը ստանալու համար նկատի առնենք հետևյալ չորս կարևոր մանրամասները։

  1. Աստծու Թագավորությունը չի գործի այսօրվա աշխարհի քաղաքական գործիչների միջոցով, և վերջիններս չեն լինի դրա ներկայացուցիչները։

  2. Չցանկանալով զիջել իրենց դիրքերը՝ աշխարհի քաղաքական գործիչները անխոհեմաբար կսկսեն դիմադրել Աստծու Թագավորությանը (Սաղմոս 2։2–9

  3. Աստծու Թագավորությունը կվերացնի այդ բոլոր թագավորությունները, որոնք ցանկանում են պահպանել իրենց իշխանությունը (Դանիել 2։44; Հայտնություն 19։17–21)։ Այդ վերջնական համընդհանուր պատերազմը կոչվում է Արմագեդոն (Հայտնություն 16։14, 16

  4. Այն մարդիկ, ովքեր պատրաստակամորեն կենթարկվեն Աստծու Թագավորությանը, կվերապրեն Արմագեդոնից և կմտնեն խաղաղ նոր աշխարհ։ Այդ մարդկանց թիվը հավանաբար միլիոնների է հասնելու։ Աստվածաշունչը այդ խմբին անվանում է «մեծ բազմություն» (Հայտնություն 7։9, 10, 13, 14

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՎԱՅԵԼԵԼ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աստծու Թագավորության հպատակը դառնալու համար նախ անհրաժեշտ է ստանալ կրթություն։ Աստծուն աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Երբ մարդ ճանաչում է Եհովա Աստծուն որպես անձնավորության, դա նրա համար օգտակար է լինում շատ առումներով։ Օրինակ՝ նա Աստծու հանդեպ ամուր հավատ է զարգացնում։ Այդ հավատը, որը հիմնված է փաստերի վրա, վստահություն է ներշնչում նրան, որ Աստծու Թագավորությունը իրական է և շատ շուտով իր իշխանությունը կհաստատի երկրի վրա (Եբրայեցիներ 11։1)։ Նա նաև սկսում է ավելի շատ սիրել Աստծուն և մերձավորին։ Աստծու հանդեպ սերը մարդուն մղում է սրտանց հնազանդվել Նրան։ Մերձավորի հանդեպ սերը մղում է հետևել Հիսուսի սովորեցրած մի կարևոր սկզբունքի, որը հայտնի է «Ոսկե կանոն» անվանումով։ Այդ սկզբունքն է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31

Սիրող հոր պես՝ մեր Արարիչը մեզ համար լավագույնն է ցանկանում։ Նա ուզում է, որ մենք վայելենք այն, ինչ Աստվածաշունչը կոչում է «իսկական կյանք» (1 Տիմոթեոս 6։19)։ Ներկայիս կյանքը «իսկական կյանքը» չէ։ Միլիոնավոր մարդկանց համար այսօրվա կյանքը գոյության պայքար է, այն էլ ծանր պայքար։ Որպեսզի որոշ չափով պատկերացնեք՝ ինչպիսին է լինելու այդ «իսկական կյանքը», նկատի առեք այն օրհնություններից մի քանիսը, որ Աստծու Թագավորությունը բերելու է իր հպատակների համար։

Աստծու Թագավորության իշխանության ներքո մարդիկ կապրեն խաղաղ ու անվտանգ և կունենան առատ սնունդ