Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբևէ մտածե՞լ եք

Երբևէ մտածե՞լ եք
  •   Եթե Աստված սիրում է մեզ, ինչո՞ւ է թույլ տալիս, որ չարությունն ու տառապանքը այսքան ժամանակ գոյություն ունենան։

  • Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մենք ապրում ենք այս աշխարհի վերջին օրերում։

  • Որտեղի՞ց գիտենք, որ Աստծու Թագավորության վերաբերյալ Աստվածաշնչի խոստումները կիրականանան։

  • Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել, որ այսօր իսկ ճիշտ որոշումներ կայացնենք մեր կյանքում։

Մեր Ստեղծիչը տվել է այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները, քանի որ սիրում է մեզ։ Պատասխանները գտնելու համար այցելեք www.pr418.com կայք, որը նախատեսված է մարդկանց աստվածաշնչյան գիտելիքներ տալու համար։

Կայքում կգտնեք տարբեր առաջադրանքներ փոքր և պատանեկան տարիքի երեխաների համար, ինչպես նաև զանազան հոդվածներ, ձայնագրություններ, տեսանյութեր, հարցազրույցներ և տարատեսակ հրատարակություններ, այդ թվում՝ Աստվածաշունչ։ Այս ամենից կարող եք օգտվել անվճար և առանց որևէ պարտավորությունների։