Իմաստուն խորհուրդներ երջանիկ լինելու համար
«Ճիշտ է, խոր ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչ սարսափելի բաներով է ողողված աշխարհը՝ պատերազմներ, աղքատություն, հիվանդություններ, երեխաների հանդեպ անարդար վերաբերմունք, բայց այլևս հուսալքված չեմ» (ՌԱՆԻ) *։
Ռանին իսկական երջանկություն գտավ, երբ սովորեց իմաստության Աղբյուրի՝ մեր Ստեղծչի՝ Ամենակարող Աստծու մասին։ Հաջորդ հոդվածները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե Աստծու տված կրթությունը ինչպես կարող է օգնել ձեզ՝
երջանիկ ընտանիք ունենալ
լավ հարաբերություններ ունենալ ուրիշների հետ
կյանքից գոհ լինել
հասկանալ, թե որն է տառապանքի ու մահվան պատճառը
ապագայի ամուր հույս ունենալ
ճանաչել մեր Ստեղծչին և մտերմանալ նրա հետ
Դուք նաև կիմանաք, որ մեր Ստեղծիչը իմաստություն է տալիս ոչ թե մի քանի ընտրյալների, այլ բոլոր նրանց, ովքեր փնտրում են այն։
^ պարբ. 2 Այս ամսագրում անունները փոխված են։