Ո՞ւր է կորել հարգանքը ընտանիքի հանդեպ
ԻՆՉՈ՞Ւ Է ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ
Ընտանիքի անդամների հանդեպ հարգանքը կայուն միջավայր է ստեղծում, որտեղ ամուսինները, կանայք և երեխաները իրենց ապահով են զգում։
-
Մի գրքում ասվում է, որ եթե կողակիցները փոխադարձ հարգանք են դրսևորում, ապա սիրալիր են միմյանց հանդեպ «ոչ միայն մեծ, այլ նաև ամենօրյա փոքր հարցերում» (The Seven Principles for Making Marriage Work)։
-
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք սովորում են հարգել ուրիշներին, ունենում են բարձր ինքնագնահատական, ծնողների հետ լավ հարաբերություններ և ավելի քիչ են տառապում զգացական ու մտային խնդիրներից։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Ընտանիքի անդամներով ծրագիր կազմեք։ Առաջին՝ համոզվեք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հասկանում է, թե ինչ է նշանակում հարգանք դրսևորել։ Երկրորդ՝ գրեք, թե ինչպիսի վարք է ակնկալվում յուրաքանչյուրից, և որ արարքներից պետք է խուսափել։ Երրորդ՝ ընտանիքով քննարկեք, թե հարգանք դրսևորելու համար յուրաքանչյուրը ինչ կարող է անել։
Օրինակ եղեք։ Մտածեք հետևյալ հարցերի շուրջ. «Քննադատո՞ւմ եմ ընտանիքիս անդամներին սխալների համար, ծաղրո՞ւմ եմ նրանց իրենց կարծիքի համար, անտեսում կամ ընդհատո՞ւմ եմ, երբ խոսում են ինձ հետ»։
Առաջարկ։ Կողակցի ու երեխաների հանդեպ հարգանք դրսևորելը ձեր պարտքը համարեք, ոչ թե մտածեք, թե նրանք պետք է վաստակեն այն։
Հարգանք դրսևորեք, նույնիսկ երբ համակարծիք չեք։ Խոսելիս խուսափեք «դու միշտ» կամ «դու երբեք» արտահայտություններից։ Նման սուր քննադատությունը կարող է վիրավորել ձեր ընտանիքի անդամին և փոքր անհամաձայնությունը վերածել մեծ խնդրի։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Եհովայի վկաները խրախուսում են մարդկանց ընտանիքում հարգանք դրսևորել և հաճախ են անդրադառնում այդ թեմային իրենց հոդվածներում, գրքերում, գրքույկներում ու տեսանյութերում, որոնք անվճար են։
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ։ «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարը կարող է օգնել ամուսիններին և կանանց՝
-
ուշադիր լսել միմյանց,
-
վերջ դնել «անտանելի լռությանը»,
-
չվիճել։
(Փնտրեք «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարը jw.org կայքում)
ԾՆՈՂՆԵՐԻՆ։ «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարը կարող է օգնել ծնողներին սովորեցնել իրենց երեխաներին՝
-
լինել հնազանդ,
-
անել տնային գործեր,
-
ասել «խնդրում եմ» և «շնորհակալություն» բառերը։
(Փնտրեք «Երեխաների դաստիարակություն» և «Պատանիների դաստիարակություն» թեմաները jw.org կայքում)
Տեսեք նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի (հատոր 1) «Ծնողների հարցերը» հավելվածը։ (Փնտրեք «Ծնողների հարցերը» հավելվածը jw.org կայքում)
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ։ jw.org կայքի «Պատանիներ և երիտասարդներ» բաժնում կան հոդվածներ, տեսանյութեր և գրառումների էջեր, որոնք կօգնեն երիտասարդներին՝
-
լեզու գտնել ծնողների և հարազատ քույրերի ու եղբայրների հետ,
-
հարգանքով խոսել ծնողների սահմանած կանոնների մասին,
-
արժանանալ ծնողների վստահությանը։
(Փնտրեք «Պատանիներ և երիտասարդներ» ենթաբաժինը jw.org կայքում)
jw.org կայքից օգտվելը անվճար է։ Չեն պահանջվում վճար, գրանցում, անդամակցում և անձնական տվյալներ։