Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւր է կորել հարգանքը կյանքի հանդեպ

Ո՞ւր է կորել հարգանքը կյանքի հանդեպ

ԻՆՉՈ՞Ւ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ

Երբ անում ենք բաներ, որոնք վտանգում են մեր և ուրիշների կյանքը կամ առողջությունը, նշանակում է՝ չենք արժևորում կյանքի պարգևը։

  • Ծխելը ոչ միայն քաղցկեղի պատճառ է դառնում, այլ նաև խանգարում է օրգանիզմին պայքարել դրա դեմ։ Ընդհանուր առմամբ, թոքերի քաղցկեղից մահվան դեպքերի մոտ 90 տոկոսի պատճառը ծխելն է կամ պասիվ ծխող լինելը։

  • Ամեն տարի զանգվածային կրակոցները զգացական վերքեր են պատճառում շատ շատերին։ Սթենֆորդի համալսարանի մի զեկույցում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր փրկվում են կրակոցներից, երկար տարիներ տառապում են զգացական և մտային խնդիրներից»։

  • Երբ մարդիկ մեքենան վարում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ, վտանգում են ճանապարհով և նույնիսկ մայթերով տեղաշարժվողների կյանքը։ Կյանքի հանդեպ նման անփույթ վերաբերմունքի պատճառով շրջապատի մարդիկ հաճախ դառնում են անմեղ զոհեր։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Պահպանեք ձեր առողջությունը։ Երբեք ուշ չէ հրաժարվել վնասակար սովորություններից, ինչպիսիք են ծխելը, հարբեցողությունը, վեյպ կամ թմրանյութ օգտագործելը։ Այդպիսի արարքները վնաս են հասցնում ձեզ և ձեր շրջապատի մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամներին։

«Եկեք մաքրենք մեզ մարմնի.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1

Զգույշ եղեք։ Դժբախտ պատահարները կանխելու համար ձեր տունը լավ վիճակում պահեք։ Զգույշ վարեք ձեր մեքենան և այն սարքին վիճակում պահեք։ Թույլ մի՛ տվեք, որ ուրիշները ստիպեն ձեզ անել բաներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ վնասվածքների կամ մահվան։

«Նոր տուն կառուցելիս տանիքիդ չորսբոլորը եզրապատ շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու այդպիսով դու և ընտանիքդ արյունապարտ չդառնաք» (2 Օրենք 22։8 a

Բարություն դրսևորեք։ Կյանքի հանդեպ հարգանք ունենալ նշանակում է բարություն դրսևորել տարբեր ռասայի, ազգության և սոցիալական ծագում ունեցող մարդկանց հանդեպ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում տեղի ունեցող բռնությունների և պատերազմների հիմնական պատճառը մարդկանց կանխակալ կարծիքն է ու ատելությունը։

«Արմատախիլ արեք ամեն չարասիրտ դառնություն, զայրույթ, ցասում, գոռգոռոց, նվաստացուցիչ խոսքեր և այլ վնասակար բաներ։ Եվ իրար հանդեպ բարի.... եղեք» (Եփեսացիներ 4։31, 32

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները մյուսներին խրախուսում են հետևել առողջ ապրելակերպի։ Աստվածաշնչի վրա հիմնված մեր դասընթացը օգնում է մարդկանց ձերբազատվել տարբեր տեսակի վնասակար սովորություններից և կախվածություններից։

Մեր շինարարական նախագծերում սերտորեն հետևում ենք անվտանգության կանոններին։ Աստվածաշնչյան կրթական գործունեությանը նպաստող կառույցների շինարարությանը մասնակցող կամավորները պատահարներից խուսափելու համար կրթվում են։ Մեր շինությունները կանոնավոր ստուգվում են՝ պարզելու, թե արդյոք համապատասխանում են տեղի անվտանգության պահանջներին։

Մենք տրամադրում ենք հումանիտար օգնություն։ Վերջին 12 ամիսների ընթացքում օգնության ձեռք ենք մեկնել ամբողջ աշխարհում տեղի ունեցած մոտ 200 աղետների հետևանքով տուժածներին և նրանց աջակցելու համար նվիրատվություններից ծախսել ենք մոտ 12 միլիոն դոլար։

Երբ Արևմտյան Աֆրիկայում (2014 թ.) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (2018 թ.) բռնկվեց Էբոլա համաճարակը, որը խլեց շատերի կյանքը, քայլեր ձեռնարկեցինք, որ սովորեցնենք մարդկանց, թե ինչպես կանխարգելեն այս մահացու հիվանդության տարածումը։ Մենք մարդիկ ուղարկեցինք, որպեսզի ներկայացնեն «Հնազանդությունը փրկում է կյանքը» վերնագրով թեման։ Մեր երկրպագության վայրերի մուտքերի մոտ ձեռքերը լվանալու համար ծորակով տարաներ տեղադրեցինք։ Օգնեցինք մարդկանց իմանալ, թե որքան կարևոր է ձեռքեր լվանալը, և բացատրեցինք, թե էլ ինչ կարելի է անել վարակը կանխարգելելու համար։

Սիեռա Լեոնեում ռադիոյով շնորհակալական խոսքեր ասվեցին Եհովայի վկաներին, ովքեր իրենց տարածքի Վկաներին և ոչ Վկաներին օգնում էին խուսափել Էբոլա վարակից։

2014 թվականին Լիբերիայում բռնկված Էբոլա համավարակի ընթացքում Թագավորության սրահի մոտ տեղադրված է ծորակով տարա

a Այս իմաստուն պահանջից երևում է, թե հին ժամանակներում Մերձավոր Արևելքում մարդիկ որքան էին մտահոգված ընտանիքի անդամների և մյուսների բարօրությամբ։