Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւր է կորել հարգանքը ուրիշների հանդեպ

Ո՞ւր է կորել հարգանքը ուրիշների հանդեպ

ԻՆՉՈ՞Ւ Է ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ

Երբ ուրիշների հանդեպ հարգանք ենք դրսևորում, դա օգնում է, որ լարված իրավիճակն ավելի չբարդանա։

  • Աստվածաշնչյան մի առակում նշվում է. «Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը, իսկ կոպիտ խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1)։ Անհարգալից խոսքերը կամ արարքները ասես կրակին յուղ են ավելացնում ու հաճախ աղետաբեր հետևանքներ են բերում։

  • Հիսուսը նշեց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը» (Մատթեոս 12։34)։ Երբ անհարգալից ենք խոսում այլ ռասայի, ցեղի, ազգության պատկանող կամ ուրիշ սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, դրանից երևում է, թե իրականում ինչ ենք զգում նրանց հանդեպ։

    Վերջերս 28 երկրներում անցկացված հարցման արդյունքում 32 000-ից ավել հարցվածների 65 տոկոսն ասել է, որ քաղաքավարության ու փոխադարձ հարգանքի պակասը երբևէ այս աստիճանի չի եղել։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Թե՛ դպրոցում, թե՛ աշխատավայրում հարգեք բոլորին, անգամ երբ համակարծիք չեք։ Փորձեք գտնել մտքեր, որոնց կարող եք համաձայնել։ Դա կօգնի չդառնալ քննադատող կամ դատապարտող։

«Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7։1

Ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեզ հետ վարվեն։ Եթե դուք ուշադիր եք և անկողմնակալ ուրիշների հանդեպ, հավանական է, որ նրանք էլ ձեզ հետ նույն կերպ կվարվեն։

«Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, հենց այդպես էլ դուք վարվեք նրանց հետ» (Ղուկաս 6։31

Ներողամիտ եղեք։ Ուրիշներին վատ շարժառիթներ մի՛ վերագրեք՝ հիմնվելով նախկինում նրանց արածների ու ասածների վրա։

«Խորաթափանց մարդը զսպում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը վիրավորանքն անտեսելն է» (Առակներ 19։11

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները, ուր էլ որ լինեն, ձգտում են հարգանք դրսևորել մյուսների հանդեպ։

Մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք առաջարկում բոլորին, բայց մեր համոզմունքներն ու կարծիքը չենք պարտադրում ուրիշներին։ Ավելին՝ փորձում ենք կիրառել Աստվածաշնչի խորհուրդը՝ քարոզել բարի լուրը «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15; 2 Տիմոթեոս 2։24

Խտրականություն չենք դնում և ժողովի հանդիպումներին ջերմորեն ընդունում ենք տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում։ Մենք ձգտում ենք անկողմնակալ լինել և «հարգանքով վերաբերվել ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17

Հարգում ենք իշխանություններին (Հռոմեացիներ 13։1)։ Մենք հնազանդվում ենք օրենքներին և վճարում ենք հարկերը։ Թեև քաղաքական հարցերում չեզոք ենք, բայց հարգում ենք այդ հարցերում որոշում կայացնելու մյուսների իրավունքը։