Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւր է կորել հարգանքը սեփական անձի հանդեպ

Ո՞ւր է կորել հարգանքը սեփական անձի հանդեպ

ԻՆՉՈ՞Ւ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ

Մարդիկ, ովքեր սեփական անձի հանդեպ հարգանք ունեն, ավելի վստահ են։ Նրանք հեշտությամբ են հաղթահարում կյանքի դժվարությունները և չեն հանձնվում։

  • Հետազոտությունների համաձայն՝ իրենց մասին ճիշտ տեսակետ չունեցող մարդիկ ավելի հավանական է, որ կունենան տագնապի զգացում, դեպրեսիա և սննդային վարքագծի խանգարում, ինչպես նաև կօգտագործեն թմրանյութեր ու կչարաշահեն ալկոհոլը։

  • Սեփական անձի հանդեպ հարգանք ունեցող մարդիկ խուսափում են համեմատվելուց, ինչն օգնում է հեշտությամբ լեզու գտնել ուրիշների հետ և ամուր ընկերություն կառուցել։ Իսկ նրանք, ովքեր ինքնահարգանքի պակաս ունեն, ավելի հակված են քննադատող լինելու, որն էլ վնասում է հարաբերությունները։

  • Ինքնահարգանք ունեցող մարդիկ դժվարությունների բախվելիս չեն կոտրվում, թույլ չեն տալիս, որ ձախողումները խանգարեն հասնել իրենց նպատակին։ Իսկ ինքնահարգանքի պակաս ունեցողները հաճախ փոքր խնդիրները մեծ խոչընդոտներ են համարում, ինչի պատճառով էլ հեշտությամբ հանձնվում են։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ճիշտ ընկերներ ընտրեք։ Ընկերակցեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հարգալից են, անկեղծորեն հետաքրքրված են ձեր բարօրությամբ և լավ ազդեցություն են թողնում ձեզ վրա։

«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

Օգնեք ուրիշներին։ Եթե բարություն դրսևորեք և լավ գործեր անեք ուրիշների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր չեն կարող հատուցել ձեզ, դուք իսկական ուրախություն կստանաք, որը գալիս է տալուց։ Անգամ եթե ուրիշները չնկատեն ձեր արածը, միևնույն է, ուրախություն կզգաք։

«Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (Գործեր 20։35

Օգնենք ձեր երեխաներին ինքնահարգանք զարգացնել։ Օրինակ՝ թույլ տվեք երեխաներին ինքնուրույն լուծել իրենց խնդիրները իրենց ուժերի չափով։ Այդպես նրանք կսովորեն հաղթահարել դժվարությունները և ձեռք կբերեն ինքնահարգանք, որը կօգնի նաև չափահաս տարիքում։

«Սովորեցրու երեխային, թե ինչ ճանապարհով պետք է գնա. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաների հանդիպումները և Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիրը օգնում են մարդկանց բարելավել իրենց կյանքը և բարձրացնել ինքնահարգանքը։

ՄԵՐ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Մեր հանդիպումներին լսում ենք Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ, որոնցում հաճախ նշվում է, թե ինչպես զարգացնել ինքնահարգանք։ Մեր հանդիպումների մուտքը անվճար է, ու դռները բաց են բոլորի համար։ Դրանց ժամանակ դուք կարող եք իմանալ՝

  • ինչու եք կարևոր Աստծու համար,

  • ինչպես գտնել կյանքի իմաստը,

  • ինչպես կառուցել ամուր ու հարատև ընկերություն։

Նաև կգտնեք իսկական ընկերներ, որոնք «հոգատարություն են դրսևորում միմյանց նկատմամբ» (1 Կորնթացիներ 12։25, 26

Մեր հանդիպումների մասին ավելին իմանալու համար jw.org կայքում դիտեք «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» կարճ տեսանյութը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մենք առաջարկում ենք Աստվածաշնչի դասընթաց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով։ Ուսումնասիրության այս ձեռնարկը օգնում է սովորել աստվածաշնչյան տարբեր սկզբունքներ, իսկ այնտեղ ընդգրկված արդյունավետ հարցերը մղում են մտածելու։ Գրքում կան գեղեցիկ նկարներ և ազդեցիկ տեսանյութեր։ Աստվածաշնչյան այս դասընթացը օգնում է մարդկանց ունենալ արժանապատվության զգացում և բարելավել իրենց կյանքը։

Տեսնելու համար, թե Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչպես կարող է օգտակար լինել ձեզ համար, jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» կարճ տեսանյութը։