Մատուցում
Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք
Հաճախ է խոսվում այն մասին, թե ինչ պատճառներով են շատ ընտանիքներ քայքայվում։ Սակայն ի՞նչն է օգնել այլ ընտանիքների լինելու ամուր և երջանիկ։
1990-ից 2015 թթ. ընկած ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում կրկնապատկվել է, իսկ 65-ն անց մարդկանց շրջանում՝ եռապատկվել։
Այսօր երեխաների դաստիարակության հետ կապված այնքան տարբեր կարծիքներ կան, որ ծնողները շփոթության մեջ են։ Օրինակ՝ որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս շարունակ գովել երեխաներին, ուրիշներն էլ ասում են, որ ծնողները պետք է խստությամբ դաստիարակեն նրանց։
Պատանիները չափահաս կյանք են մտնում՝ չունենալով անհրաժեշտ հատկություններ և հմտություններ։
Չնայած նշված իրողություններին՝
ամուսնությունը կարող է ուրախություն պարգևող հարատև միություն լինել,
ծնողները կարող են սովորել, թե ինչպես խրատեն իրենց երեխաներին՝ միևնույն ժամանակ սեր դրսևորելով նրանց հանդեպ,
պատանիները կարող են այնպիսի հատկություններ և հմտություններ ձեռք բերել, որոնք նրանց պետք կգան չափահաս կյանքում։
Ինչպե՞ս է այս ամենը հնարավոր։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է ընտանեկան երջանկության 12 գաղտնիքների մասին։