Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնագույն գիրք այսօրվա կյանքի համար

Հնագույն գիրք այսօրվա կյանքի համար

Շատերը հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին՝ համարելով այն սուրբ գիրք։ Սակայն Աստվածաշունչը ոչ միայն հոգևոր լույսի աղբյուր է, այլ նաև պարունակում է գործնական խորհուրդներ ամենօրյա կյանքի համար։

Տեսնենք՝ ինչ են ասում որոշ մարդիկ, ովքեր անձամբ բազմաթիվ օգուտներ են քաղել՝ Աստվածաշունչը կարդալով և այնտեղ գրված խորհուրդները կիրառելով։

«Այժմ ավելի հանգիստ կյանքով եմ ապրում։ Մտքի խաղաղություն եմ ձեռք բերել ու էմոցիոնալ առողջությունս բարելավվել է։ Դարձել եմ ավելի լավատես» (Ֆիոնա)։

«Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ հասկացել եմ, թե որն է կյանքի իրական նպատակը, և այժմ կյանքս ավելի իմաստալից է դարձել» (Ելենա)։

«Կյանքս անհամեմատելիորեն դեպի լավն է փոխվել։ Այժմ ապրում եմ պարզ կյանքով ու ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ» (Էնդրյու)։

Սրանք եզակի դեպքեր չեն։ Ամբողջ աշխարհում շատերն են համոզվել, որ Աստվածաշունչը կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ բազմաթիվ գործնական խորհուրդներ է տալիս։

Եկեք տեսնենք, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել բարելավելու...

  • ֆիզիկական առողջությունը,

  • էմոցիոնալ առողջությունը,

  • ընտանեկան կյանքը և ընկերական հարաբերությունները,

  • ֆինանսական դրությունը,

  • Աստծու հետ փոխհարաբերությունները։

Հաջորդ հոդվածները ցույց կտան, որ Աստվածաշունչը սուրբ գիրք լինելուց բացի՝ կարող է նաև գործնականում օգնել կյանքի տարբեր իրավիճակներում։