Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ֆիզիկական առողջություն

Ֆիզիկական առողջություն

Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, բայց այն առողջ ապրելակերպ է խրախուսում։ Նկատի առնենք աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել բարելավելու ֆիզիկական առողջությունը։

ՀՈԳ ՏԱՐԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (Եփեսացիներ 5։29

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստվածաշնչյան այս սկզբունքը հորդորում է հոգ տանել առողջության մասին։ Ինչպես ցույց է տվել մի ուսումնասիրություն, առողջական շատ խնդիրներ կապված են մարդու ընտրած ապրելակերպի ու սովորությունների հետ։ Ուստի այս հարցում ճիշտ ընտրություն կատարելը կնպաստի, որ լավ առողջություն ունենաք։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Ճիշտ սննդակարգ ունեցեք։ Հետևեք ձեր սննդակարգին. առողջարար սնունդ կերեք և բավականաչափ ջուր խմեք։

  • Վարեք ակտիվ ապրելակերպ։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է բարելավել առողջությունը։ Սա վերաբերում է անգամ այն մարդկանց, ովքեր հաշմանդամ են կամ քրոնիկական հիվանդություն ունեն։ Ձեր հարազատները կամ բժիշկները գուցե օգտակար խորհուրդներ տան մարմնամարզության ծրագիր ունենալու հետ կապված, բայց այն կգործի, թե ոչ, կախված է միայն ձեզանից։

  • Բավականաչափ քնեք։ Քնի պակասը, հատկապես եթե դա երկար ժամանակ է շարունակվում, կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։ Շատ հաճախ մարդիկ քնի հաշվին այլ գործեր են անում և բավականաչափ չեն հանգստանում։ Այնինչ բավարար քունը կարող է զգալիորեն բարձրացնել ձեր կյանքի որակը։

ՁԵՐԲԱԶԱՏՎԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Մենք շատ ավելի առողջ կլինենք, եթե մեր օրգանիզմը չթունավորենք վնասակար նյութերով, օրինակ՝ ծխախոտով, որն, ինչպես հայտնի է, տարբեր հիվանդությունների առաջացմանը ու մահացությանը նպաստող գլխավոր գործոններից է։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Ծխելը թողնելու օր որոշեք և նշեք այն ձեր օրացույցում։ Իսկ դրա նախորդ օրը դեն նետեք ձեզ մոտ եղած ծխախոտը, մոխրամանները, կրակայրիչները և այդ վնասակար սովորության հետ կապված ցանկացած այլ բան։ Խուսափեք այն վայրերից, որտեղ սովորաբար ծխում են։ Ձեր մտերիմներին հայտնեք ձեր որոշման մասին, որպեսզի նրանք կարողանան աջակցել ձեզ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Դուք կարող եք ձեռք բերել Աստվածաշնչի տպագիր օրինակ՝ կապ հաստատելով ձեր տարածքում ապրող Եհովայի վկաներից որևէ մեկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

«Նոր տուն կառուցելիս տանիքիդ վրա եզրապատ շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու քո պատճառով տունդ արյունապարտ չլինի» (2 ՕՐԵՆՔ 22։8)

ԶՍՊԵՔ ՁԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է» (ԱՌԱԿՆԵՐ 14։29)

ՉԱՓԻՑ ՇԱՏ ՄԻ՛ ԿԵՐԵՔ

«Մի՛ եղիր.... որկրամոլությամբ.... ուտողների մեջ» (ԱՌԱԿՆԵՐ 23։20)