ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՄԻՏՔ
«Ներում էր անցյալում կատարված մեղքերը»
Մենք գիտենք, որ մեր մեղքերը կարող են ներվել միայն Հիսուսի արյամբ տրված փրկագնի հիման վրա (Եփես. 1։7)։ Սակայն Աստվածաշնչում նաև ասվում է, որ «Աստված.... համբերատարություն ցուցաբերելով՝ ներում էր անցյալում կատարված մեղքերը», այսինքն՝ այն մեղքերը, որոնք կատարվել էին նախքան կտրվեր փրկագինը (Հռոմ. 3։25)։ Բայց ինչպե՞ս կարող էր Եհովան այդպես վարվել և միևնույն ժամանակ չոտնահարել արդարության վերաբերյալ իր կատարյալ չափանիշները։
Եհովայի տեսանկյունից փրկագինը տրվել էր հենց այն պահին, երբ նա որոշեց մի «սերունդ» առաջ բերել, որը կփրկեր իր հանդեպ հավատ դրսևորող մարդկանց (Ծննդ. 3։15; 22։18)։ Աստված լիովին համոզված էր, որ իր որոշած ժամանակին իր միածին Որդին պատրաստակամորեն տալու է փրկագինը (Գաղ. 4։4; Եբր. 10։7-10)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան նրան իշխանություն էր տվել ներելու մարդկանց մեղքերը, թեև փրկագինը դեռ տրված չէր։ Հիսուսը կարողանում էր այդպես վարվել՝ կիրառելով իր ապագա զոհի արժեքը նրանց հանդեպ, ովքեր հավատ էին դրսևորում (Մատթ. 9։2-6)։