Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը

Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայող օգնական լինել

Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայող օգնական լինել

«Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (ԳՈՐԾ. 20։35

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս կարող են մկրտված եղբայրները ձգտել ծառայող օգնական լինել և ի՞նչ պահանջների պետք է համապատասխանեն։

1. Պողոս առաքյալը ինչպե՞ս էր վերաբերվում ծառայող օգնականներին։

 ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ շատ կարևոր գործ են անում ժողովում։ Պողոս առաքյալը թանկ էր գնահատում այս հավատարիմ եղբայրներին։ Դա երևում է, օրինակ, փիլիպպեցիներին գրած նամակից, որտեղ նա հատուկ բարևներ է ուղարկում երեցներին ու ծառայող օգնականներին (Փիլիպ. 1։1

2. Ծառայող օգնական լինելու հետ կապված ի՞նչ է ասել Լուիս անունով մի եղբայր։

2 Ծառայող օգնական լինելը մեծ ուրախություն է պատճառում թե՛ երիտասարդ, թե՛ տարեց բազմաթիվ եղբայրների։ Օրինակ՝ Դեվընը 18 տարեկան էր, երբ ծառայող օգնական նշանակվեց։ Իսկ Լուիս անունով մի եղբայր ծառայող օգնական դարձավ, երբ 50-ն անց էր։ Նրա հետևյալ խոսքերն արտահայտում են շատերի զգացմունքները. «Այս նշանակման մեջ ժողովին ծառայելը մեծ պատիվ եմ համարում, հատկապես երբ մտածում եմ այն մասին, թե հավատակիցներս որքան շատ սեր են ցուցաբերել իմ հանդեպ»։

3. Ի՞նչ ենք քննելու։

3 Եթե մկրտված եղբայր ես և դեռ ծառայող օգնական չես, կարո՞ղ ես ծառայող օգնական դառնալու նպատակ դնել։ Ո՞րը պետք է լինի քո շարժառիթը, և սուրբգրային ի՞նչ պահանջների պետք է համապատասխանես։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։ Բայց նախ տեսնենք, թե այդ եղբայրները ինչ գործ են անում ժողովում։

Ի՞ՆՉ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

4. Ո՞րն է ծառայող օգնականի դերը (տես նաև նկարը)։

4 Ծառայող օգնականները մկրտված եղբայրներ են, որոնք նշանակվում են սուրբ ոգով, որպեսզի ժողովի հետ կապված տարբեր կարևոր գործերում աջակցեն երեցներին։ Որոշ ծառայող օգնականներ հոգ են տանում, որ ժողովի քարոզիչները ծառայության համար տարածք ու գրականություն ունենան։ Ոմանք օգնում են Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքներում։ Ոմանք էլ ծառայում են որպես սպասարկու կամ հանդիպումների ընթացքում կառավարում են աուդիո և վիդեո սարքավորումները։ Ճիշտ է, նրանց կատարած գործի մեծ մասը տեխնիկական բնույթ է կրում, բայց այս եղբայրները առաջին հերթին հոգևոր մարդիկ են, ովքեր սիրում են Եհովային և ապրում են նրա արդար չափանիշներով։ Նրանք շատ են սիրում նաև իրենց եղբայրներին ու քույրերին (Մատթ. 22։37-39)։ Տեսնենք, թե եղբայրն ինչպես կարող է հասնել ծառայող օգնական դառնալու նպատակին։

Ծառայող օգնականները, Հիսուսին ընդօրինակելով, ծառայում են ուրիշներին (տես պարբերություն 4)


5. Ինչպե՞ս կարող է եղբայրը հասնել ծառայող օգնական լինելու նպատակին։

5 Աստվածաշնչում գրված են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ծառայող օգնական դառնալ ցանկացող եղբայրները (1 Տիմոթ. 3։8-10, 12, 13)։ Եթե դու էլ ես ձգտում այս նպատակին, կարող ես ուսումնասիրել այդ սուրբգրային պահանջները և ջանքեր գործադրել, որ համապատասխանես դրանց։ Բայց մինչ այդ խորությամբ մտածիր, թե որն է ծառայող օգնական դառնալու քո շարժառիթը։

Ո՞ՐՆ Է ՔՈ ՇԱՐԺԱՌԻԹԸ

6. Ի՞նչը պետք է մղի քեզ, որ ծառայես եղբայրներիդ ու քույրերիդ (Մատթեոս 20։28; տես նաև նկարը)։

6 Հիսուս Քրիստոսին՝ մեր մեծագույն օրինակին, իր Հոր և մարդկանց հանդեպ սերն էր մղում ջանասեր լինել և խոնարհաբար ծառայել ուրիշներին (կարդա Մատթեոս 20։28; Հովհ. 13։5, 14, 15)։ Եթե քո շարժառիթը նույնպես սերն է, Եհովան կօրհնի քեզ և կօգնի, որ համապատասխանես ծառայող օգնական լինելու պահանջներին (1 Կորնթ. 16։14; 1 Պետ. 5։5

Իր օրինակով Հիսուսը սովորեցնում է առաքյալներին խոնարհաբար ծառայել ուրիշներին, ոչ թե բարձր դիրքի ձգտել (տես պարբերություն 6)


7. Ինչո՞ւ պետք է եղբայրը խուսափի փառատենչությունից։

7 Աշխարհում հաճախ հիանում են այն մարդկանցով, ովքեր փորձում են կարևոր երևալ ուրիշների աչքում։ Բայց Եհովայի կազմակերպությունում այդպես չէ։ Այն եղբայրը, ով Հիսուսի պես սիրում է մարդկանց, չի տենչում իշխանության, հեղինակության և դիրքի։ Եթե փառատենչ անհատը նշանակվի ծառայող օգնական, ամենայն հավանականությամբ, նա կհրաժարվի անել խոնարհություն պահանջող գործեր, որոնք անհրաժեշտ են Եհովայի թանկ գառներին հոգ տանելու համար։ Նման գործեր անելը նա գուցե իր պատվից վեր համարի (Հովհ. 10։12)։ Եհովան չի օրհնի նրանց, ովքեր հպարտությունից ու փառատենչությունից մղված են ինչ-որ բան անում (1 Կորնթ. 10։24, 33; 13։4, 5

8. Հիսուսն ի՞նչ խորհուրդ տվեց իր առաքյալներին։

8 Անգամ Հիսուսի մտերիմ ընկերներն էին երբեմն սխալ մղումներով ձգտում դիրքի։ Հիշենք, թե ինչ արեցին Հիսուսի երկու առաքյալները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը։ Նրանք Հիսուսին խնդրեցին, որ իր թագավորության մեջ հատուկ դիրքի արժանացնի իրենց։ Հիսուսը չողջունեց այդ փառատենչ արարքը, փոխարենը, դիմելով իր բոլոր առաքյալներին, ասաց. «Ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի, և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է բոլորի ծառան լինի» (Մարկ. 10։35-37, 43, 44)։ Այն եղբայրները, ովքեր ճիշտ մղումով են ձգտում որևէ նշանակման, այսինքն՝ ուզում են ծառայել ուրիշներին, մեծ օրհնություն կլինեն ժողովի համար (1 Թեսաղ. 2։8

Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ, ՈՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՍ

9. Ի՞նչը կօգնի քեզ ծառայող օգնական դառնալու ցանկություն զարգացնել։

9 Անկասկած, դու սիրում ես Եհովային և ցանկանում ես ծառայել հավատակիցներիդ։ Այդուհանդերձ, գուցե չուզենաս հավելյալ գործեր անել, որոնք ծառայող օգնականներն են անում։ Ի՞նչը կօգնի քեզ, որ նման գործեր անելու ցանկություն զարգացնես։ Մտածիր այն ուրախության մասին, որ կունենաս՝ հավատակիցներիդ ծառայելով։ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (Գործ. 20։35)։ Նա ապրում էր այդ սկզբունքով։ Ուրիշներին ծառայելը իսկական ուրախություն էր բերում Հիսուսին։ Այն կարող է ուրախություն պատճառել նաև քեզ։

10. Ո՞ր դեպքից է երևում, որ Հիսուսը ուրախ էր ծառայել ուրիշներին (Մարկոս 6։31-34

10 Քննենք մի դեպք, որից երևում է, որ Հիսուսը ուրախ էր ծառայել ուրիշներին (կարդա Մարկոս 6։31-34)։ Մի առիթով, երբ Հիսուսն ու իր առաքյալները հոգնած էին, որոշեցին մի մեկուսի վայր գնալ և հանգստանալ։ Բայց մարդկանց մի մեծ բազմություն նրանցից առաջ հասավ այնտեղ՝ հույս ունենալով, որ Հիսուսը ինչ-որ բան կսովորեցնի իրենց։ Նա կարող էր մերժել նրանց կամ էլ ընդամենը մեկ-երկու բան սովորեցնել. չէ՞ որ ինքն ու իր ընկերները «անգամ հաց ուտելու ժամանակ չունեին»։ Բայց քանի որ Հիսուսի մղիչ ուժը սերն էր, «նա սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց» և ուսուցանեց մինչև երեկո (Մարկ. 6։35)։ Նա դա արեց ոչ թե պարտավորվածությունից ելնելով, այլ «խղճահարությունից» մղված։ Հիսուսը ուզում էր սովորեցնել մարդկանց, քանի որ սիրում էր նրանց։ Ուրիշներին ծառայելը նրան ուրախացնում էր։

11. Ինչպե՞ս Հիսուսն օգնեց մարդկանց (տես նաև նկարը)։

11 Հիսուսը մարդկանց ոչ միայն սովորեցրեց Աստծու մասին, այլև հոգաց նրանց ֆիզիկական կարիքները։ Նա ուտելիքը հրաշքով շատացրեց, ապա պատվիրեց իր աշակերտներին, որ այն բաժանեն ժողովրդին (Մարկ. 6։41)։ Այդպես նա սովորեցրեց իր աշակերտներին ծառայել ուրիշներին, ինչպես նաև ցույց տվեց, որ մարդկանց գործնականում օգնելը՝ այն, ինչ սովորաբար անում են ծառայող օգնականները, կարևոր է։ Պատկերացրու՝ որքան ուրախ էին առաքյալները, երբ համագործակցելով Հիսուսի հետ՝ բաժանեցին այդ ուտելիքը, մինչև որ «բոլորը կերան ու կշտացան» (Մարկ. 6։42)։ Իհարկե, սա միակ դեպքը չէ, երբ Հիսուսը ուրիշների կարիքները իր կարիքներից վեր դասեց։ Իրականում նա իր ամբողջ երկրային կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն (Մատթ. 4։23; 8։16)։ Հիսուսը մեծ ուրախություն ու բավարարվածություն էր զգում՝ ուսուցանելով ուրիշներին և խոնարհաբար հոգ տանելով նրանց կարիքների մասին։ Անկասկած, դու էլ նման ուրախություն կապրես, եթե անեսասիրաբար ձգտես դառնալ ծառայող օգնական։

Եհովայի հանդեպ սերն ու հավատակիցներիդ ծառայելու ցանկությունը կմղեն քեզ, որ ձեռքիցդ եկածն անես ժողովին ծառայելու համար (տես պարբերություն 11) a


12. Ինչո՞ւ չպետք է մտածենք, որ ունակ չենք ժողովի համար որևէ բան անելու։

12 Եթե կարծում ես, որ հատուկ ունակություններ չունես, մի՛ վհատվիր։ Անշուշտ, դու ունես այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ կարող ես օգտակար լինել ժողովին։ Մտածիր 1 Կորնթացիներ 12։12-30 համարներում գրված Պողոսի խոսքերի շուրջ և խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալ, թե ինչպես են դրանք առնչվում քեզ։ Այդ համարները հստակ ցույց են տալիս, որ դու, ինչպես և Եհովայի ցանկացած ծառա կարևոր ու արժեքավոր դեր ունեք ժողովում։ Եթե հիմա չես համապատասխանում ծառայող օգնական լինելու պահանջներին, թևաթափ մի՛ եղիր։ Փոխարենը ձեռքիցդ եկածն արա Եհովային ծառայելու և եղբայրներիդ օգնելու համար։ Վստահ եղիր, որ երեցները հաշվի կառնեն քո ունակությունները և այնպիսի պատասխանատվություններ կվստահեն քեզ, որոնք կկարողանաս անել (Հռոմ. 12։4-8

13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ծառայող օգնական դառնալու պահանջներին համապատասխանելը չափազանց բարդ չէ։

13 Քննենք ևս մեկ պատճառ, թե ինչու պետք է ձգտես համապատասխանել ծառայող օգնական դառնալու պահանջներին։ Դրանց մեծ մասը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին։ Իրականում բոլոր քրիստոնյաներն էլ պետք է մտերմանան Եհովայի հետ, ուրախություն ստանան տալուց և իրենց ապրելակերպով լավ օրինակ լինեն։ Այժմ տեսնենք, թե կոնկրետ ինչ կարող է անել եղբայրը՝ ծառայող օգնական դառնալու համար։

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ

14. Ի՞նչ է նշանակում լինել «լրջամիտ» (1 Տիմոթեոս 3։8-10, 12

14 Այժմ քննենք 1 Տիմոթեոս 3։8-10, 12 համարներում արձանագրված պահանջներից մի քանիսը (կարդա)։ Ծառայող օգնականը պետք է «լրջամիտ» լինի։ Այս բառը կարող է թարգմանվել նաև «հարգանքի արժանի» և «արժանապատվություն ունեցող»։ Սա չի նշանակում, որ երբեք չպետք է ծիծաղես կամ հումոր անես, այլ նշանակում է, որ պետք է լուրջ վերաբերվես քո բոլոր պատասխանատվություններին (Ժող. 3։1, 4)։ Եթե վստահելի մարդու համբավ ունենաս, կարժանանաս ժողովի հարգանքին։

15. Ի՞նչ է նշանակում «չլինել երկերեսանի» և «շահամոլ»։

15 «Չլինել երկերեսանի» նշանակում է լինել անկեղծ, ազնիվ և հուսալի։ Եթե դու այդպիսին ես, քո խոսքի տերը կլինես և չես խաբի ուրիշներին (Առակ. 3։32«Չլինել.... շահամոլ» նշանակում է գործարար հարաբերություններում և գումարային հարցերում ազնիվ լինել։ Դու հավատակիցներիդ հետ լավ հարաբերությունները չես օգտագործի փող աշխատելու համար։

16. ա) Ի՞նչ է նշանակում չլինել «չափից շատ գինի խմող»։ բ) Ի՞նչ է նշանակում «մաքուր խիղճ ունենալ»։

16 «Չլինել.... չափից շատ գինի խմող» նշանակում է չչարաշահել ալկոհոլը և չունենալ չափից շատ խմող մարդու համբավ։ «Մաքուր խիղճ ունենալ» նշանակում է ապրել Եհովայի չափանիշների համաձայն։ Ճիշտ է, դու կատարյալ չես, բայց դու լավ հարաբերություններ ունես Աստծու հետ, ինչը քեզ ներքին խաղաղություն է տալիս։

17. Ի՞նչ է նշանակում ստուգված լինել, «թե արդյոք համապատասխան ես» (1 Տիմոթեոս 3։10; տես նաև նկարը)։

17 Ստուգված լինել, «թե արդյոք համապատասխան ես» նշանակում է՝ դու փաստել ես, որ վստահելի ես քո պատասխանատվությունները կատարելու հարցում։ Հետևաբար երբ երեցները քեզ որևէ հանձնարարություն են տալիս, մանրամասնորեն հետևիր նրանց տված հրահանգներին և կազմակերպությունից եկող առաջնորդությանը։ Համոզվիր, որ հասկացել ես, թե ինչ է ներառում քո հանձնարարությունը, և երբ այն պետք է ավարտին հասցվի։ Եթե ջանասիրաբար կատարես քեզ տրված յուրաքանչյուր հանձնարարություն, հավատակիցներդ կնկատեն քո առաջադիմությունը։ Սիրելի՛ երեցներ, աչքաթող մի՛ արեք մկրտված եղբայրներին և ուսուցանեք նրանց (կարդա 1 Տիմոթեոս 3։10)։ Ձեր ժողովում կա՞ն վաղ պատանեկան կամ ավելի փոքր տարիքի մկրտված եղբայրներ։ Նրանք անձնական ուսումնասիրության հարցում լավ օրինա՞կ են։ Կանոնավորաբար մեկնաբանո՞ւմ են ժողովի ժամանակ և մասնակցո՞ւմ են քարոզչական հանդիպմանը։ Եթե այո, ապա իրենց տարիքին և հանգամանքներին համապատասխան հանձնարարություններ տվեք նրանց։ Այդպես նրանք «կստուգվեն, թե արդյոք համապատասխան են»։ Եվ երբ նրանք ուշ պատանեկան տարիքի հասնեն, ամենայն հավանականությամբ կհամապատասխանեն ծառայող օգնական լինելու պահանջներին։

Մկրտված եղբայրներին հանձնարարություններ տալով՝ երեցները կարող են «ստուգել, թե արդյոք նրանք համապատասխան են» (տես պարբերություն 17)


18. Ի՞նչ է նշանակում «անմեղադրելի լինել»։

18 «Անմեղադրելի լինել» նշանակում է, որ ոչ ոք չի կարող հիմնավոր կերպով քեզ մեղադրել լուրջ սխալ անելու համար։ Ինչ խոսք, հնարավոր է, որ քրիստոնյաների դեմ կեղծ մեղադրանք ներկայացվի։ Հիսուսին էլ անհիմն մեղադրեցին, և նա զգուշացրեց, որ իր հետևորդները նույնպես նման վերաբերմունքի էին արժանանալու (Հովհ. 15։20)։ Այնուամենայնիվ, եթե Հիսուսի պես մաքուր վարք ունենաս, լավ համբավ ձեռք կբերես ժողովում (Մատթ. 11։19

19. Ի՞նչ է ներառում «միայն մեկ կին ունենալ» պահանջը։

19 «Միայն մեկ կին ունենան»։ Եթե ամուսնացած ես, պետք է կառչած մնաս ամուսնության վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշին՝ մեկ տղամարդ և մեկ կին (Մատթ. 19։3-9)։ Ինչ խոսք, քրիստոնյա տղամարդը չպետք է սեռական անբարոյություն գործի (Եբր. 13։4)։ Բայց այդ պահանջը ավելին է ներառում։ Դու պետք է նվիրված լինես քո կնոջը և անհարկի ուշադրություն չդարձնես այլ կանանց (Հոբ 31։1

20. Ինչպե՞ս կարող է տղամարդը «լավ ղեկավարել» իր ընտանիքը։

20 «Լավ ղեկավարեն իրենց երեխաներին և առհասարակ իրենց ընտանիքը»։ Եթե ընտանիքի գլուխ ես, պետք է լուրջ վերաբերվես քո այդ պատասխանատվությանը։ Կանոնավորաբար անցկացրու ձեր ընտանեկան երկրպագությունը։ Ընտանիքիդ յուրաքանչյուր անդամի հետ հնարավորինս հաճախ մասնակցիր ծառայությանը։ Օգնիր երեխաներիդ Եհովայի հետ անձնական հարաբերություններ զարգացնել (Եփես. 6։4)։ Իր ընտանիքի մասին հոգալով՝ տղամարդը ցույց է տալիս, որ կարող է հոգ տանել նաև ժողովի մասին (համեմատիր 1 Տիմոթեոս 3։5

21. Ի՞նչ կարող ես անել, եթե դեռ ծառայող օգնական չես։

21 Սիրելի՛ եղբայրներ, եթե դեռ ծառայող օգնական չեք, խնդրում ենք, խորությամբ մտածեք այս հոդվածի շուրջ և աղոթեք Եհովային այդ հարցի մասին։ Ուսումնասիրեք, թե ծառայող օգնական դառնալու համար ինչ պահանջներ կան, և ջանքեր գործադրեք, որ համապատասխանեք դրանց։ Մտածեք այն մասին, թե որքան եք սիրում Եհովային և ձեր եղբայրներին ու քույրերին։ Խորացրեք նրանց ծառայելու ձեր ցանկությունը (1 Պետ. 4։8, 10)։ Ծառայեք ձեր հոգևոր ընտանիքին և զգացեք դրանից բխող ուրախությունը։ Թող Եհովան առատապես օրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք ծառայող օգնական դառնալու համար (Փիլիպ. 2։13

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

a ՆԿԱՐ։ Ձախ կողմում. Հիսուսը խոնարհաբար ծառայում է իր աշակերտներին։ Աջ կողմում. ծառայող օգնականը օգնում է իրենց ժողովի տարեց եղբայրներից մեկին։