Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչը կօգնի, որ կանոնավորաբար ուսումնասիրություններ անես

Ի՞նչը կօգնի, որ կանոնավորաբար ուսումնասիրություններ անես

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ ես Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրել և հաճույք ստանալ դրանից։ Բոլորս էլ երբեմն դժվարանում ենք։ Մտածիր այն բաների մասին, որ կանոնավորաբար անում ենք, օրինակ՝ լոգանք ընդունելը։ Ինչ խոսք, դա ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց դրանից հետո մենք մեզ թարմացած ենք զգում։ Աստվածաշունչն ուսումնասիրելը կարելի է նմանեցնել լոգանք ընդունելուն. այն մեզ թարմություն է բերում (Եփես. 5։26)։ Քննենք մի քանի առաջարկ, որոնք կօգնեն մեզ կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը։

  • Գրաֆիկ կազմիր։ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը մեր կյանքում կարևոր բաներից մեկն է (Փիլիպ. 1։10)։ Որպեսզի կառչած մնաս գրաֆիկիդ, լավ կլինի՝ գրես այն թղթի վրա և փակցնես մի տեսանելի տեղում, օրինակ՝ սառնարանի դռանը։ Կամ էլ գուցե օգտակար համարես էլեկտրոնային սարքիդ վրա հիշեցում դնել։

  • Հարմարեցրու կարիքներիդ։ Քեզ համար ի՞նչն է ավելի հեշտ. ուսումնասիրություն անել, օրինակ՝ մեկ ժամ, թե՞ ավելի կարճ, բայց հաճախակի։ Դու ավելի լավ գիտես, թե ինչը արդյունավետ կլինի քեզ համար, ուստի գրաֆիկդ կազմելիս հաշվի առ դա։ Եթե մոտեցել է ուսումնասիրության ժամը, բայց զգում ես, որ տրամադրված չես սկսելու, փորձիր գոնե տասը րոպե տրամադրել։ Անգամ տասը րոպեում դու շատ բան կարող ես սովորել։ Բացի այդ՝ ուսումնասիրությունը քեզ գուցե այնքան դուր գա, որ ցանկանաս մի փոքր ավելի երկար ժամանակ տրամադրել (Փիլիպ. 2։13

  • Նախապես որոշիր, թե ինչ ես ուսումնասիրելու։ Եթե ուզում ես «ժամանակը ճիշտ օգտագործել», նախապես մտածիր, թե ինչ ես ուսումնասիրելու, և ոչ թե դա արա ուսումնասիրության ժամին (Եփես. 5։16)։ Լավ կլինի՝ մի ցուցակ կազմես և դրանում ընդգրկես այն նյութերը, որոնք կուզեիր ուսումնասիրել։ Եվ երբ որևէ թեմայի հետ կապված հարց ես ունենում, գրի առ այն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո գուցե քեզ նոր հարց հետաքրքրի, որը նույնպես կարող ես ներառել այդ ցուցակում։

  • Ճկուն եղիր։ Փորձիր ճկուն լինել այն հարցում, թե որքան ժամանակ ես տրամադրում ուսումնասիրությանը և ինչ թեմա ես ընտրում։ Կարևորը ոչ թե այն է, թե երբ, որքան երկար և ինչ ենք ուսումնասիրում, այլ այն, թե արդյոք դա անում ենք կանոնավորաբար։

Աստծու Խոսքը կանոնավորաբար ուսումնասիրելը մեզ մեծ օգուտներ կբերի. մենք կմտերմանանք Եհովայի հետ, կսովորենք իմաստուն որոշումներ կայացնել և կքաջալերվենք (Հեսու 1։8