Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Հարմար պայմաններ ստեղծիր

Հարմար պայմաններ ստեղծիր

Եթե ցանկանում ես ավելի շատ օգուտ ստանալ անձնական ուսումնասիրությունից, ապա կիրառիր հետևյալ առաջարկները և ուսումնասիրության համար բարենպաստ պայմաններ ստեղծիր։

  • Հարմար տեղ ընտրիր։ Եթե հնարավոր է, լուսավոր և կոկիկ անկյուն գտիր։ Կարող ես նստել գրասեղանի կամ ճաշասեղանի մոտ կամ էլ բացօթյա մի հարմար տեղ ընտրել։

  • Առանձնացիր։ Հիսուսը նախընտրեց աղոթել «վաղ առավոտյան» «ամայի մի տեղում» (Մարկ. 1։35)։ Եթե չես կարող լրիվ մենակ մնալ, քո տնեցիներին տեղեկացրու, թե որ ժամին ես ուսումնասիրություն անում, և խնդրիր, որ հաշվի առնեն դա։

  • Կենտրոնացած մնա։ Մի՛ շեղվիր։ Եթե ուսումնասիրության համար էլեկտրոնային սարքեր ես օգտագործում, միացրու անձայն ռեժիմը կամ ինքնաթիռի ռեժիմը, որպեսզի քեզ չխանգարեն։ Եթե հիշում ես, որ ինչ-որ բան պետք է անես, արագ գրի առ դա, որ հետո անես։ Եթե դժվարանում ես կենտրոնանալ, ընդմիջում արա, որպեսզի քայլես կամ ձգումներ անես։