Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար առաջարկ

Օգտակար առաջարկ

Ինչպե՞ս արդյունավետորեն օգտագործել «Թարմ նյութեր» բաժինը

JW Library® հավելվածի և jw.org կայքի «Թարմ նյութեր» բաժնում կարելի է գտնել վերջերս լույս տեսած ամենաթարմ նյութերը։ Ինչպե՞ս կարող ես օգտվել այս բաժնից, որպեսզի միշտ տեղեկացված լինես։

JW Library

  • Ամեն անգամ, երբ հոդվածաշարերից որևէ մեկում նոր հոդված է լույս տեսնում, «Թարմ նյութեր» բաժնում հայտնվում է տվյալ հոդվածաշարը, որը հարկավոր է թարմացնել։ Լույս տեսած հոդվածը հայտնվում է ամսաթվով տեսակավորված հոդվածաշարի ամենավերևի հատվածում։

  • Ավելի ծավալուն հրատարակությունները, ինչպես, օրինակ, ամսագրերը գուցե չկարողանաս մի շնչով կարդալ վերջացնել։ Որպեսզի հիշես, թե որ նյութերը դեռ ամբողջությամբ չես կարդացել, փորձիր տվյալ ամսագիրը ավելացնել քո «Ընտրանու» մեջ։ Երբ ավարտես այն, կարող ես ջնջել քո «Ընտրանուց»։

JW.ORG

Որոշ նյութեր, այդ թվում՝ լուրերն ու հայտարարությունները, չեն հայտնվում JW Library հավելվածում։ Դրանք հասանելի են միայն jw.org կայքում։ Մի՛ մոռացիր կանոնավորաբար ստուգել կայքի «Թարմ նյութեր» բաժինը, որպեսզի իմանաս, թե ինչ հոդվածներ են վերջերս լույս տեսել։