Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար առաջարկ

Օգտակար առաջարկ

Օգտվո՞ւմ ես աստվածաշնչյան համարների բացատրություններից, որոնք վերցված են «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից

Այս բացատրությունները կարող են օգնել քեզ ավելի խորությամբ հասկանալ Աստծու Խոսքը։ Դրանք կարող են պարունակել տեղեկություններ այն մասին, թե տվյալ աստվածաշնչյան համարը երբ է գրվել, ինչու, ում է այն ուղղված, և թե ինչ է նշանակում տվյալ համարում նշված այս կամ այն բառը կամ արտահայտությունը։

«Դիտարանի օնլայն գրադարանը» և JW Library հավելվածը հնարավորություն են տալիս, անմիջապես աստվածաշնչյան համարի վրա սեղմելով, բացել «Փնտրտուքների ուղեցույցը»։ Այդ ուղեցույցում առկա համարների բացատրությունների հղումները կարելի է գտնել առկա ցանկացած Աստվածաշնչի թարգմանության ուսումնասիրության հատվածում։

Այդ հղումներից օգտվելիս ուշադրություն դարձրու ամսաթվերին։ Թարմ հոդվածները ցանկի վերևում են երևում։ Ցանկի ներքևում գտնվող հոդվածները գուցե պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնք հետագայում վերանայվել են։

  • «Դիտարանի օնլայն գրադարանում» ավտոմատ կերպով երևում են «Փնտրտուքների ուղեցույցում» առկա համարների բացատրությունները։

  • Իսկ JW Library հավելվածում աստվածաշնչյան համարների բացատրությունը տեսնելու համար ներբեռնիր «Փնտրտուքների ուղեցույցը» և պարբերաբար թարմացրու այն։ Դա կարող ես անել՝ բացելով Աստվածաշնչի ցանկացած գրքի որևէ գլուխ և սեղմելով ուսումնասիրության հատվածի վերևում հայտնված ներբեռնելու կոճակը։