Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

Երբեք մի՛ լքիր հոգևոր դրախտը

Երբեք մի՛ լքիր հոգևոր դրախտը

«Ցնծացեք ու հավիտյան ուրախացեք այն բանով, ինչ ստեղծում եմ» (ԵՍ. 65։18

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ լինելով հոգևոր դրախտում և ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ միանան մեզ։

1. Ի՞նչ է հոգևոր դրախտը, և ի՞նչ պետք է վճռենք անել։

 ՄԵՐ օրերում երկրի վրա գոյություն ունի մի դրախտ, որում կյանքը եռում է։ Այն լի է միլիոնավոր մարդկանցով, ովքեր իրական խաղաղություն են վայելում։ Նրանք վճռել են երբեք չլքել այն։ Դեռ ավելին՝ ուզում են հնարավորինս շատերին օգնել, որ վայելեն այդ յուրահատուկ միջավայրը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հոգևոր դրախտի։ a

2. Ինչո՞վ է տպավորիչ հոգևոր դրախտը։

2 Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչպես է Եհովան նման երանելի միջավայր ստեղծել մի աշխարհում, որը Սատանան վերածել է ատելությամբ և չարությամբ լի վտանգավոր վայրի (1 Հովհ. 5։19; Հայտն. 12։12)։ Տեսնելով, թե ինչ կործանարար ազդեցություն է թողնում այս աշխարհը մարդկանց վրա՝ մեր սիրառատ Աստվածը ապահով պայմաններ է ստեղծել, որպեսզի իր ծառաները կարողանան հոգևորապես բարգավաճել։ Իզուր չէ, որ նրա Խոսքում հոգևոր դրախտը նկարագրվում է որպես ապահով «ապաստարան» և «ոռոգված պարտեզ» (Ես. 4։6; 58։11)։ Եհովան օրհնում է հոգևոր դրախտում բնակվողներին, ինչի շնորհիվ այս վերջին դժվար օրերում նրանք երջանիկ են և իրենց ապահով են զգում (Ես. 54։14; 2 Տիմոթ. 3։1

3. Ո՞րն է Եսայիա 65-րդ գլխում արձանագրված մարգարեության առաջին կատարումը։

3 Եսայիա մարգարեի միջոցով Եհովան նկարագրել է, թե ինչպիսին է լինելու կյանքը հոգևոր դրախտում։ Այդ մարգարեական խոսքերը գրված են Եսայիա 65-րդ գլխում։ Դրանց առաջին կատարումը եղել է մ.թ.ա. 537 թ.-ին։ Այդ ժամանակ այն հրեաները, ովքեր զղջացել էին իրենց մեղքերի համար, ազատ արձակվեցին Բաբելոնի գերությունից և վերադարձան հայրենիք։ Եհովան օրհնեց իր ժողովրդին և օգնեց նրանց, որ ամայացած Երուսաղեմը կրկին գեղեցիկ քաղաք դարձնեն և վերակառուցեն ճշմարիտ երկրպագության կենտրոնը՝ Երուսաղեմի տաճարը (Ես. 51։11; Զաք. 8։3

4. Ինչպե՞ս է Եսայիա 65-րդ գլխում գրված մարգարեությունը կատարվում մեր օրերում։

4 Եսայիայի մարգարեության երկրորդ կատարումը սկսվել է 1919 թ.-ին։ Այդ ժամանակ Եհովայի ծառաները ազատ արձակվեցին Մեծ Բաբելոնի գերությունից, և ամբողջ երկրով մեկ աստիճանաբար սկսեց ձևավորվել հոգևոր դրախտը։ Շատ ժողովներ կազմավորվեցին, և Թագավորության եռանդուն քարոզիչները սկսեցին դրսևորել ոգու պտղի հատկությունները։ Այդպիսով՝ բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, ովքեր մի ժամանակ դաժան էին և առաջնորդվում էին կենդանական բնազդներով, փոխվեցին ու «հագան նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն» (Եփես. 4։24)։ Ինչ խոսք, թեև Եսայիայի մարգարեությունում նշված հրաշալի խոստումներից շատերը բառացիորեն կատարվելու են ապագա նոր աշխարհում, բայց մենք առատ օրհնություններ ենք վայելում նաև այսօր։ Տեսնենք, թե ինչ օգուտներ ենք ստանում՝ լինելով հոգևոր դրախտում, և ինչու չպետք է լքենք այն։

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆՈՂՆԵՐԸ

5. Եսայիա 65։13-ում գրված խոստման համաձայն՝ ի՞նչ օրհնություններ ենք վայելում հոգևոր դրախտում։

5 Հոգևորապես առողջ են և թարմացած։ Ըստ Եսայիայի մարգարեության՝ հոգևոր դրախտում լինողների և դրանից դուրս ապրողների միջև ակնհայտ տարբերություն էր լինելու (կարդա Եսայիա 65։13)։ Եհովան լիարժեքորեն հոգ է տանում իր ծառաների հոգևոր կարիքների մասին՝ նրանց տալով իր սուրբ ոգին, գրավոր Խոսքը և առատ հոգևոր սնունդ, որ «ուտեն.... խմեն.... [և] ուրախանան» (համեմատիր Հայտնություն 22։17)։ Իսկ նրանք, ովքեր այդ դրախտում չեն, հոգևոր առումով սոված են, ծարավ և ամոթահար։ Նրանց հոգևոր կարիքները չեն բավարարվում (Ամոս 8։11

6. Հովել 2։21-24 համարների համաձայն՝ ինչե՞ր է Եհովան տրամադրում մեզ, և ի՞նչ օգուտներ ենք ստանում դրանցից։

6 Իր մարգարեության մեջ հիշատակելով այնպիսի անհրաժեշտ բաներ, ինչպիսիք են ցորենը, գինին և ձիթապտղի յուղը՝ Հովելը ցանկանում էր ընդգծել այն միտքը, որ Եհովան իր ժողովրդին առատաձեռնորեն ապահովում է ամեն անհրաժեշտ բանով։ Դա ներառում է նաև հոգևոր սնունդը (Հովել 2։21-24)։ Եհովան մեզ հոգևորապես սնում է Աստվածաշնչի և դրա վրա հիմնված հրատարակությունների, jw.org կայքի, ինչպես նաև ժողովի հանդիպումների ու համաժողովների միջոցով։ Մենք ամեն օր կարող ենք օգտվել այս միջոցներից։ Եթե այդպես վարվենք, հոգևորապես ավելի առողջ ու թարմացած կլինենք։

7. Ի՞նչն է մեր սիրտը բերկրանքով լցնում (Եսայիա 65։14

7 Երջանիկ և բավարարված։ Աստծու ծառաները «ուրախ բացականչում են», քանի որ նրանց սիրտը լցված է երախտագիտությամբ (կարդա Եսայիա 65։14)։ Աստվածաշնչում գրված հավատ զորացնող ճշմարտությունները, մխիթարական խոստումները և քավիչ զոհի վրա հիմնված մեր ամուր հույսը մեզ բերկրանքով են լցնում։ Իսկ երբ այս ամենի մասին խոսում ենք մեր հավատակիցների հետ, մեր ուրախությունը կրկնապատկվում է (Սաղ. 34։8; 133։1-3

8. Որո՞նք են հոգևոր դրախտը բնորոշող երկու հիմնական առանձնահատկությունները։

8 Եհովայի ժողովրդի մեջ տիրող սերն ու միասնությունը հոգևոր դրախտը բնորոշող երկու հիմնական առանձնահատկություններն են։ Տեսնելով այդ միասնությունը՝ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում, որտեղ Եհովայի ծառաները ավելի մեծ սեր ու միասնություն են վայելելու (Կող. 3։14)։ Մի քույր պատմում է, թե որքան էր տպավորվել՝ առաջին անգամ հանդիպելով Եհովայի ժողովրդին. «Այդ ժամանակ չգիտեի՝ ինչ է երջանկությունը։ Իմ ընտանիքում էլ դա չկար։ Եհովայի վկաների հետ շփվելիս տեսա, որ իսկական սերը դրսևորվում է գործերով»։ Այո՛, ցանկացած մեկը, ով ուզում է երջանիկ ու բավարարված կյանք ունենալ, պետք է Եհովայի ժողովրդի հետ լինի՝ հոգևոր դրախտում։ Եվ չնայած այս աշխարհը բացասական կարծիք ունի Եհովայի ծառաների մասին՝ կարևորն այն է, որ նրանք լավ համբավ ունեն Եհովայի մոտ և նրա տիեզերական ընտանիքում (Ես. 65։15

9. Ի՞նչ խոստում է գրված Եսայիա 65։16, 17 համարներում։

9 Հանգիստ ու հանդարտ։ Եսայիա 65։14-ում ասվում է, որ նրանք, ովքեր որոշում են չլինել հոգևոր դրախտում, «սրտի ցավից կաղաղակեն ու ոգու կսկիծից կոռնան»։ Իսկ ի՞նչ է լինելու այն ամենին, ինչը Աստծու ժողովրդին ցավ ու տառապանք է պատճառում։ Ի վերջո այդ նեղությունները «մոռացվելու են և [Աստծու] աչքերից ծածկված են լինելու» (կարդա Եսայիա 65։16, 17)։ Եհովան վերացնելու է մեր տառապանքի պատճառները, և ժամանակի ընթացքում դրանց հետ կապված մեր դառը հիշողությունները մոռացվելու են։

10. Ինչո՞ւ ես քո հոգևոր քույրերի ու եղբայրների հետ ընկերակցելը մեծ օրհնություն համարում (տես նաև նկարը)։

10 Ներկա գտնվելով քրիստոնեական հանդիպումներին՝ մենք կտրվում ենք այս չար աշխարհի հոգսերից և անգամ հիմա՝ այս դժվար ժամանակներում, մեզ հանգիստ ու հանդարտ ենք զգում։ Այդ հանգիստ միջավայրին նպաստելու համար մենք դրսևորում ենք սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն և մեղմություն՝ հատկություններ, որոնք Աստծու սուրբ ոգու պտղի բաղկացուցիչ մասն են (Գաղ. 5։22, 23)։ Ի՜նչ մեծ պատիվ ունենք լինելու Աստծու կազմակերպության մեջ։ Նրանք, ովքեր կմնան հոգևոր դրախտում, կտեսնեն «նոր երկնքի և նոր երկրի» վերաբերյալ Աստծու խոստման լիարժեք կատարումը։

Լինելով Եհովայի ընտանիքի մի մասը՝ մենք վայելում ենք հոգևոր դրախտը (տես պարբերություն 10) c


11. Եսայիա 65։18, 19 համարների համաձայն՝ ի՞նչ ազդեցություն է մեզ վրա թողնում հոգևոր դրախտը։

11 Երախտագետ ու ոգևորված։ Եսայիայի մարգարեությունից նաև իմանում ենք, թե ինչու պետք է հոգևոր դրախտում «ցնծանք.... [և] ուրախանանք»։ Եհովան է այդ հրաշալի միջավայրի հեղինակը (կարդա Եսայիա 65։18, 19)։ Ուստի զարմանալի չէ, որ իր ժողովրդի միջոցով նա օգնում է մարդկանց դուրս գալ այս հին աշխարհի՝ հոգևոր առումով չորացած կրոնական կազմակերպություններից և մտնել գեղեցիկ հոգևոր դրախտ։ Ճշմարտության բերած օրհնությունները տեսնելով՝ մենք անչափ ոգևորվում ենք և մղվում դրանց մասին պատմելու ուրիշներին (Երեմ. 31։12

12. Եսայիա 65։20-24 համարներում գրված խոստումները ի՞նչ զգացումներ են արթնացնում քո մեջ և ինչո՞ւ։

12 Մենք մեծ ոգևորությամբ ու գնահատանքով ենք լցվում նաև այն ժամանակ, երբ մտածում ենք այն չքնաղ հույսի մասին, որ ունեն հոգևոր դրախտի բնակիչները։ Մի պահ պատկերացրու, թե ինչեր ենք տեսնելու և անելու Աստծու նոր աշխարհում։ Աստվածաշունչը հետևյալ խոստումն է տալիս. «Այնտեղ այլևս չի լինի կաթնակեր երեխա, որ ընդամենը մի քանի օր ապրի, և ոչ էլ ծեր մարդ, որ իր բոլոր օրերը չապրի»։ Մենք «տներ կշինենք ու կբնակվենք դրանցում, խաղողի այգիներ կտնկենք ու դրանց պտուղը կուտենք»։ Մենք «զուր տեղը ծանր չենք աշխատի», քանի որ «Եհովայի կողմից օրհնված» կլինենք։ Եհովան կիմանա յուրաքանչյուրիս կարիքը և «կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը», նույնիսկ նախքան մենք օգնության կկանչենք իրեն (Ես. 65։20-24; Սաղ. 145։16

13. Ինչպե՞ս է Եսայիա 65։25 համարը նկարագրում այն փոփոխությունները, որ մարդիկ կատարում են իրենց կյանքում, երբ սկսում են ծառայել Եհովային։

13 Խաղաղ և ապահով։ Աստծու ոգու օգնությամբ շատերը, ովքեր նախկինում գազանանման հատկություններ են ունեցել, ահռելի փոփոխություններ են արել իրենց կյանքում (կարդա Եսայիա 65։25)։ Նրանք սանձել են իրենց բնավորության վատ գծերը (Հռոմ. 12։2; Եփես. 4։22-24)։ Ճիշտ է, Աստծու ծառաները դեռ անկատար են և սխալներ են թույլ տալիս, բայց Եհովան «ամեն տեսակ մարդկանց» միավորել է սիրո և խաղաղության անխզելի կապով (Տիտոս 2։11)։ Դա այնպիսի հրաշք է, որը միայն ամենակարող Աստված կարող էր անել։

14. Եսայիա 65։25-ում գրված խոսքերը ինչպե՞ս իրականացան մի եղբոր պարագայում։

14 Բայց մի՞թե մարդիկ կարող են իսկապես փոխվել։ Տեսնենք, թե ինչպես փոխվեց մի երիտասարդ, ով անբարո կյանքով էր ապրում և բռնություն էր սիրում։ 20 տարեկանում նա արդեն հասցրել էր մի քանի անգամ բանտ նստել։ Այդ երիտասարդը բանտարկվել էր մեքենա առևանգելու, կողոպուտի և այլ լուրջ հանցագործությունների համար։ Նա կռվի մեջ էր մտնում ում հետ պատահի։ Երբ նա լսեց աստվածաշնչյան ճշմարտությունը և սկսեց հաճախել Եհովայի վկաների ժողովներին, հասկացավ, որ գտել է մի բան, ինչի համար արժե ապրել։ Դա հոգևոր դրախտն էր։ Մկրտվելուց հետո նա հաճախ էր մտածում, թե ինչպես են Եսայիա 65։25-ում գրված խոսքերը առնչվում իրեն։ Այդ երիտասարդը փոխվել էր. առյուծանման և բռնարար մարդը դարձել էր գառնանման և խաղաղարար։

15. Ինչո՞ւ ենք մարդկանց հրավիրում հոգևոր դրախտ և ինչպե՞ս կարող ենք դա անել։

15 Եսայիա 65։13 համարը սկսվում է հետևյալ խոսքերով. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան»։ Իսկ 25-րդ համարը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Ասում է Եհովան»։ Ինչպես գիտենք, մեր Աստծու ասածները միշտ կատարվում են (Ես. 55։10, 11)։ Հոգևոր դրախտի վերաբերյալ նրա տված խոստումը արդեն իրականացել է. Եհովան ստեղծել է նմանը չունեցող մի եղբայրություն։ Լինելով Եհովայի ժողովրդի մեջ՝ մենք ասես մի ապահով օազիսում լինենք, ու թեև ապրում ենք բռնությամբ ողողված աշխարհում, սակայն հարաբերական խաղաղություն ենք վայելում (Սաղ. 72։7)։ Այդ պատճառով ուզում ենք հնարավորինս շատերին օգնել, որ միանան մեր քրիստոնեական եղբայրությանը։ Դա անելու համար մենք պետք է կենտրոնանանք աշակերտ պատրաստելու գործի վրա (Մատթ. 28։19, 20

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ՄՏՆԵՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՐԱԽՏ

16. Ի՞նչը կնպաստի, որ մարդիկ ցանկանան մտնել հոգևոր դրախտ։

16 Մեզանից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի այն հարցում, որ օգնի մարդկանց տեսնել հոգևոր դրախտի գեղեցկությունը։ Դրա համար մենք ուզում ենք ընդօրինակել Եհովային, ով մարդկանց ստիպողաբար չի բերում իր կազմակերպություն, այլ քնքշորեն «ձգում է» նրանց դեպի իրեն (Հովհ. 6։44; Երեմ. 31։3)։ Լավ սիրտ ունեցող մարդիկ, իմանալով Եհովայի գրավիչ հատկությունների և էության մասին, ակամայից ցանկանում են մոտենալ նրան։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք մեր լավ հատկություններով ու վարքով օգնել մարդկանց, որ մտնեն հոգևոր դրախտ։

17. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց մտնել հոգևոր դրախտ։

17 Մեր հավատակիցներին սիրով ու բարությամբ վերաբերվելով՝ մենք կարող ենք հոգևոր դրախտը գրավիչ դարձնել մարդկանց համար։ Մենք ուզում ենք, որ ճշմարտությամբ հետաքրքրվողները, մեր ժողովի հանդիպումներին հաճախելով, գան այն եզրակացության, ինչ հին կորնթացիներից ոմանք։ Թերևս առաջին դարում անցկացվող ժողովի հանդիպումներին ներկա լինելով՝ նրանք հետևյալ կերպ են արտահայտվել. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (1 Կորնթ. 14։24, 25; Զաք. 8։23)։ Դրա համար եկեք միշտ ձգտենք խաղաղություն պահպանել միմյանց հետ (1 Թեսաղ. 5։13

18. Ի՞նչը կարող է մարդկանց ձգել դեպի մեր կազմակերպություն։

18 Մենք պետք է ձգտենք մեր հավատակիցներին նայել Եհովայի աչքերով։ Իսկ դա կարող ենք անել՝ կենտրոնանալով նրանց դրական հատկությունների վրա, ոչ թե անկատարության, ինչը ի վերջո վերանալու է։ Եթե միշտ լինենք «բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար», մեր միջև ծագած տարաձայնությունները կհարթենք սիրո ոգով (Եփես. 4։32)։ Այդ դեպքում մարդիկ կտեսնեն հոգևոր դրախտի գեղեցկությունը և կցանկանան միանալ մեզ։ b

ՄԻ՛ ԼՔԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԴՐԱԽՏԸ

19. ա) Ի՞նչ են պատմում հոգևոր դրախտ վերադարձած որոշ հավատակիցներ (տես « Նրանք վերադարձան» շրջանակը)։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել (տես նաև նկարը)։

19 Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային հոգևոր դրախտի համար։ Այն երբեք այսքան գեղեցիկ չի եղել, և Եհովային պաշտողների թիվը երբեք այսքան շատ չի եղել։ Եկեք միշտ գնահատենք Եհովայի ստեղծած այս հիասքանչ միջավայրը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են թարմություն գտնել, բավարարվածության զգացում ունենալ, լինել հանգիստ ու ապահով, պետք է գան հոգևոր դրախտ և երբեք չլքեն այն։ Բայց չմոռանանք, որ Սատանան ջանք չի խնայում մեզ այնտեղից հեռացնելու համար (1 Պետ. 5։8; Հայտն. 12։9)։ Ուստի եկեք թույլ չտանք, որ նա հաջողության հասնի, և մեր ողջ եռանդը ներդնենք, որպեսզի պաշտպանենք մեր գեղեցիկ, մաքուր և խաղաղ հոգևոր դրախտը։

Նրանք, ովքեր չեն լքի հոգևոր դրախտը, ապագայում կլինեն նաև բառացի դրախտում (տես պարբերություն 19)


Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ է հոգևոր դրախտը։

  • Ի՞նչ օրհնություններ ենք վայելում՝ լինելով հոգևոր դրախտում։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ մտնեն հոգևոր դրախտ։

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Հոգևոր դրախտ» արտահայտությունը նկարագրում է այն միջավայրը, որում մենք պաշտում ենք Եհովային։ Հոգևոր դրախտում մենք վայելում ենք խաղաղ փոխհարաբերություններ Եհովայի և միմյանց հետ։

b jw.org կայքում տես «Տարիներ անց. Ալինա Ժիտնիկովա։ Երազանքս իրականություն դարձավ» տեսանյութը այն մասին, թե մի քույր ինչ օրհնություններ է ստացել՝ լինելով հոգևոր դրախտում։

c ՆԿԱՐ։ Մինչ բոլորը ժողովից առաջ վայելում են միմյանց ջերմ շփումը, եղբայրներից մեկը առանձնացել է։