Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ստուգեք՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին՝ հիմնված «Դիտարանի» 2019 թ. թողարկումների վրա։

Ի՞նչ է նշանակում Աստծու հետևյալ խոստումը. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17

Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ կպաշտպանի «բռնակալների պոռթկումից» (Ես. 25։4, 5)։ Մեր թշնամիներին երբեք չի հաջողվի մնայուն վնաս հասցնել մեզ (w19.01, էջ 6–7)։

Քանանացիների և անհնազանդ իսրայելացիների հանդեպ Աստծու վերաբերմունքը ինչպե՞ս է արտացոլում իր արդարությունը։

Աստված դատում էր բոլոր նրանց, ովքեր սեռական բնույթի պիղծ հարաբերություններ էին ունենում կամ հարստահարում էին անպաշտպաններին, օրինակ՝ կանանց ու երեխաներին։ Միևնույն ժամանակ նա օրհնում էր նրանց, ովքեր հնազանդվում էին իրեն և ուրիշների հետ արդարությամբ էին վարվում (w19.02, էջ 22–23)։

Ի՞նչ կարող ենք անել, երբ այլադավան մարդը մեր ներկայությամբ բարձրաձայն աղոթում է։

Այսպիսի իրավիճակում կարող ենք լուռ մնալ և հարգալից վերաբերմունք դրսևորել։ Բայց և մյուսների ձեռքը չենք բռնի ու վերջում «ամեն» չենք ասի։ Այդ ընթացքում կարող ենք մտքում մեր աղոթքն անել (w19.03, էջ 31)։

Որքա՞ն ծանր մեղք է մանկապղծությունը։

Մանկապղծությունը ծանր հանցանք է երեխայի դեմ, ժողովի դեմ, պետության դեմ և առաջին հերթին՝ Աստծու դեմ։ Այն երկրներում, որտեղ օրենքը պահանջում է իրավապահ մարմիններին տեղեկացնել մանկապղծության հնարավոր դեպքերի մասին, երեցները հնազանդվում են դրան (w19.05, էջ 9–10)։

Ինչպե՞ս կարող ես փոխել «միտքդ խթանող ուժը»։

Կարևոր քայլերից են աղոթելը, ինքնաքննության նպատակով խորհրդածելը և իմաստությամբ ընկերներ ընտրելը (w19.06, էջ 11)։

Ինչպե՞ս կարող ես հիմիկվանից պատրաստվել հալածանքներին։

Անհրաժեշտ է ամրացնել Եհովայի հետ փոխհարաբերությունները։ Վստահ եղիր, որ նա սիրում է քեզ ու երբեք չի լքի։ Ամեն օր կարդա Աստվածաշունչը, միշտ աղոթիր։ Համոզված եղիր, որ Աստծու Թագավորությունը շուտով կգա և առատ օրհնություններ կբերի։ Նաև անգիր արա սիրածդ սուրբգրային խոսքերը և Եհովային փառաբանող մեր երգերը (w19.07, էջ 2–4)։

Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հարազատներին, որ փրկվեն։

Անչափ կարևոր է մտնել նրանց դրության մեջ, լավ վարքով վկայություն տալ և լինել համբերատար ու նրբանկատ (w19.08, էջ 15–17)։

Հիսուսի հանձնարարած գործը ինչո՞ւ է մեզ թարմացնում, ինչպես որ նա խոստացել է Մատթեոս 11։28-ում։

Մենք ունենք լավագույն վերակացուները, լավագույն համագործակիցները և զբաղված ենք լավագույն գործով (w19.09, էջ 23)։

Աստված ինչպե՞ս կարող է քեզ և՛ ցանկություն, և՛ ուժ տալ, որ գործես (Փիլիպ. 2։13

Երբ կարդում ենք Աստծու Խոսքը ու մտածում, թե ինչպես կիրառենք մեր կարդացածը, Եհովան մեզ ցանկություն է տալիս կատարելու իր կամքը։ Նաև ուժ է տալիս, որ գործենք։ Նա իր սուրբ ոգով խթանում է մեր բնածին ունակությունները (w19.10, էջ 21)։

Լուրջ որոշում կայացնելուց առաջ ի՞նչ քայլեր պետք է անենք։

Հինգ քայլ. մանրակրկիտ փնտրտուքներ անենք, աղոթքով իմաստություն խնդրենք, քննենք մեր մղումները, կոնկրետ նպատակներ դնենք, լինենք իրատես (w19.11, էջ 27–29)։

Արդյո՞ք հոգու անմահության գաղափարը առաջ է եկել այն ժամանակ, երբ Եդեմում Սատանան խաբել է Եվային։

Ըստ ամենայնի, ո՛չ։ Սատանան Եվային չի ասել, որ եթե նա ուտի արգելված պտղից, նրա մարմինը կմահանա, իսկ հոգին ինչ-որ տեղ կշարունակի ապրել։ Նա ասել է, որ Եվան չի մեռնի։ Կրոնական ոչ մի սխալ գաղափար չի «վերապրել» Ջրհեղեղից։ Հոգու անմահության գաղափարը, ըստ երևույթին, առաջացել է դրանից հետո՝ նախքան այն ժամանակը, երբ Բաբելոնի աշտարակը կառուցողները ցրվել են երկրով մեկ (w19.12, էջ 15)։