Հիշո՞ւմ եք
Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Ստուգեք՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք օծյալներին։
Մենք գնահատում ենք նրանց հավատի դրսևորումները, սակայն չափից շատ չենք հիանում նրանցով։ Մենք մարդկանց չենք դարձնում մեր հիացմունքի առարկան։ Բացի այդ՝ օծյալներին անձնական հարցեր չենք տալիս (w20.01, էջ 28–29)։
Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան նկատում է քեզ։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան նույնիսկ քո ծնվելուց առաջ է նկատել քեզ։ Նա լսում է քո աղոթքները, գիտի, թե ինչ կա քո սրտում ու մտքում, և քո արարքները ուրախացնում կամ տխրեցնում են նրան (1 Տար. 28։9; Առակ. 27։11) Նա ձգել է քեզ դեպի իրեն (w20.02, էջ 12)։
Ե՞րբ է պետք խոսել և ե՞րբ լռել։
Մենք միշտ պատրաստ ենք խոսել Եհովայի մասին։ Մենք նաև խոսում ենք, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը սխալ ուղի է բռնել։ Երեցները խոսում են, երբ կարիք է լինում ինչ-որ մեկին խորհուրդ տալ։ Մենք լռում ենք, երբ չենք ուզում իմանալ (կամ հայտնել) մանրամասներ այն մասին, թե ինչպես է մեր գործունեությունը իրականացվում այն արգելած երկրներում։ Մենք լռում ենք նաև, երբ մեր ունեցած տեղեկությունը կոնֆիդենցիալ է (w20.03, էջ 20–21)։
Ի՞նչ տարբերություններ կան Հովել 2-րդ գլխում և Հայտնություն 9-րդ գլխում հիշատակված մորեխների միջև։
Հովել 2։20–29-ում ասվում է, որ Աստված վռնդում է մորեխներին և խոստանում է հատուցել մորեխների պատճառած վնասը։ Դրանից հետո Աստված թափում է իր ոգին։ Մարգարեության այս հատվածները կատարվեցին այն ժամանակ, երբ բաբելոնական զորքը հարձակվեց իսրայելացիների վրա, ինչպես նաև դրանից հետո։ Հայտնություն 9։1–11 համարներում մորեխները ներկայացնում են օծյալներին, ովքեր ազդարարում են Աստծու դատաստանները չար աշխարհի դեմ, ինչով էլ «տանջում են» այս աշխարհի կողմը դիրք բռնած մարդկանց (w20.04, էջ 3–6)։
Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր։
Ռուսաստանն ու իր դաշնակիցները։ Նրանք անմիջական ազդեցություն ունեն Աստծու ժողովրդի վրա. արգելել են քարոզչական գործունեությունը։ Նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նրանք ատում են Վկաներին։ Հյուսիսի թագավորը մրցակցում է հարավի թագավորի հետ (w20.05, էջ 13)։
Արդյո՞ք «ոգու պտուղը» սահմանափակվում է միայն Գաղատացիներ 5։22, 23-ում նշված ինը հատկություններով։
Ո՛չ։ Աստծու սուրբ ոգին օգնում է մեզ զարգացնել նաև ուրիշ լավ հատկություններ, ինչպես, օրինակ, արդարություն (Եփես. 5։8, 9) (w20.06, էջ 17)։
Ո՞րն է սոցիալական ցանցերում անձնական նյութեր տեղադրելու վտանգներից մեկը։
Սոցիալական ցանցերում քո տեղադրած նյութերը կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դու պարծենկոտ անձնավորություն ես, ոչ թե խոնարհ (w20.07, էջ 6–7)։
Ի՞նչ կարող ենք սովորել հմուտ ձկնորսներից։
Նրանք աշխատում են այն ժամերին և այն վայրերում, որտեղ ավելի հավանական է, որ ձուկ կլինի։ Նրանք գիտեն, թե ինչպես օգտվել ձկնորսական տարբեր գործիքներից և քաջությամբ աշխատում են նույնիսկ անբարենպաստ պայմաններում։ Մենք կարող ենք ընդօրինակել նրանց մեր ծառայությունը կատարելիս (w20.09, էջ 5)։
Ինչպե՞ս օգնենք ուսումնասիրողին ավելի շատ սիրել Աստծուն։
Մենք պետք է հորդորենք ուսումնասիրողին, որ ամեն օր կարդա Աստվածաշունչը և խորհրդածի կարդացածի շուրջ։ Պետք է նաև սովորեցնենք նրան աղոթել (w20.11, էջ 4)։
Ովքե՞ր են մտնում այն «բոլորի» մեջ, որ «Քրիստոսով.... կկենդանանան» (1 Կորնթ. 15։22)։
Պողոս առաքյալը նկատի չուներ, որ բոլոր մարդիկ պետք է հարություն առնեն։ Նրա նշած բոլորի մեջ մտնում են օծյալ քրիստոնյաները, ովքեր «սրբացվել են իբրև Քրիստոս Հիսուսի աշակերտներ» (1 Կորնթ. 1։2; 15։18) (w20.12, էջ 5–6)։
Ի՞նչ են անելու օծյալները «մեկ ակնթարթում վերջին փողի հնչելու ժամանակ» փոխվելուց հետո (1 Կորնթ. 15։51–53)։
Նրանք Քրիստոսի հետ հովվելու են ազգերին երկաթե գավազանով (Հայտն. 2։26, 27) (w20.12, էջ 12–13)։