Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Ստուգեք՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ի՞նչ օրհնություններ կստանանք, եթե ժամանակ հատկացնենք և խոսենք Եհովայի հետ, լսենք նրան և մտածենք նրա մասին։

Մենք ավելի լավ որոշումներ կկայացնենք, կբարելավենք ուսուցանելու մեր հմտությունները, կամրացնենք մեր հավատը և Եհովայի հանդեպ մեր սերը կաճի (w22.01, էջ 30-31

Եհովային և նրա ներկայացուցիչներին վստահելը ո՞ր հարցում կօգնի մեզ։

Հիմա է ժամանակը, որ սովորենք վստահել Եհովայի գործելակերպին և կասկածի տակ չդնենք երեցների տված առաջնորդությունն ու նրանց կայացրած որոշումները։ Այդպիսով մեծ նեղության ժամանակ մենք պատրաստ կլինենք հնազանդվել տրված առաջնորդությանը, նույնիսկ եթե այն տարօրինակ, ոչ գործնական կամ անտրամաբանական թվա (w22.02, էջ 4-6

Ի՞նչ նկատի ուներ հրեշտակը, երբ Զաքարիայի ուշադրությունը հրավիրեց «[կառավարիչ] Զորաբաբելի ձեռքի ուղղալարին» (Զաք. 4։8-10

Այս տեսիլքով հրեշտակը հավաստիացնում էր Աստծու ժողովրդին, որ նոր կառուցվող համեստ տաճարի շինարարությունը ավարտին էր հասցվելու, և այն համապատասխանելու էր Եհովայի չափանիշներին (w22.03, էջ 16-17

Ինչպե՞ս կարող ենք «օրինակ լինել.... խոսելու» մեջ (1 Տիմոթ. 4։12

Մենք օրինակ կլինենք, եթե քարոզելիս խոսենք բարությամբ ու հարգանքով, ժողովի հանդիպումներին սրտանց երգենք ու կանոնավորաբար մեկնաբանություններ տանք, ճիշտը խոսենք և ոգևորենք ուրիշներին, ինչպես նաև խուսափենք վիրավորական խոսքից (w22.04, էջ 6-9

Ինչո՞ւ են Դանիել 7-րդ գլխում նկարագրված չորս գազանների (թագավորությունների) առանձնահատկությունները բնորոշ Հայտնություն 13։1, 2-ում նշված գազանին։

Հայտնություն 13-րդ գլխում նկարագրված գազանը չի ներկայացնում միայն մեկ կառավարություն, օրինակ՝ Հռոմին։ Այն խորհրդանշում է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ողջ պատմության ընթացքում իշխել են մարդկության վրա (w22.05, էջ 9

Հիմնականում ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Եհովայի արդարադատությանը։

Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ կամ լուրջ մեղք գործում մեր դեմ, մենք փորձում ենք ձերբազատվել վրդովմունքի և դառնության զգացումից ու ամեն ինչ Եհովայի ձեռքն ենք հանձնում։ Այդպես ցույց ենք տալիս մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ նա կվերացնի մեղքի պատճառած վնասները (w22.06, էջ 10-11

Ի՞նչ պետք է հիշի այն եղբայրը, ով աղոթում է ժողովի անունից։

Աղոթքի ժամանակ չպետք է ժողովին խորհուրդ տալ կամ հայտարարություններ անել։ Հատկապես հանդիպման սկզբում աղոթք մատուցող եղբայրը չպետք է «շատ խոսքեր» ասի (Մատթ. 6։7) (w22.07, էջ 24-25

Ի՞նչ իմաստով են նրանք, «ովքեր չար գործեր են արել», «դատաստանի հարություն» ստանալու (Հովհ. 5։29

Նրանք չեն դատապարտվելու իրենց նախկին կյանքում կատարած գործերի հիման վրա։ Նրանք գնահատման պրոցես են անցնելու՝ համաձայն այն մտածելակերպի և վարքի, որ կդրսևորեն հարությունից հետո (w22.09, էջ 18

1922 թ. սեպտեմբերին տեղի ունեցած համաժողովին ի՞նչ կոչ արեց Ջ. Ռադերֆորդը։

Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած համաժողովին նա ասաց. «Թագավորը իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛ ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին ու նրա Թագավորությունը» (w22.10, էջ 3-5

Եսայիա 30-րդ գլուխը ի՞նչ երեք կերպեր է ընդգծում, որոնցով Աստված օգնում է մեզ դիմանալ։

Այս գլխից իմանում ենք, որ նա 1) լսում է մեր աղոթքները և պատասխանում դրանց, 2) առաջնորդություն է տալիս, 3) օրհնում է այժմ և կօրհնի նաև ապագայում (w22.11, էջ 9

Ինչո՞ւ կարող ենք եզրակացնել, որ Սաղմոս 37։10, 11 և 29 համարները կատարվել են անցյալում և կկատարվեն նաև ապագայում։

Դավթի խոսքերը շատ լավ նկարագրում են այն պայմանները, որ կային Իսրայելում, օրինակ՝ Սողոմոնի իշխանության օրոք։ Հիսուսը խոսեց ապագա դրախտի մասին, երբ մեջբերեց 11-րդ համարը (Մատթ. 5։5; Ղուկ. 23։43) (w22.12, էջ 8-10, 14