Օգտակար առաջարկ
Կարեկցանք դրսևորենք բոլոր մարդկանց հանդեպ
Նոր Զելանդիայում ապրող մի քույր մի օր դիտեց «Կարեկից լինենք իրար նկատմամբ» վերնագրով տեսանյութը։ Այնտեղ շոշափվում է այն միտքը, որ Եհովան ոչ միայն կարեկցում է մարդկանց, այլև օգնում է նրանց (Ես. 63։7-9)։ Քույրը որոշեց կիրառել իր սովորածը և օգնել ինչ-որ մեկին։ Նույն օրը գնումներ կատարելիս նա հանդիպեց մի անտուն կնոջ և առաջարկեց նրա համար սնունդ գնել։ Կինը համաձայնվեց։ Երբ քույրը ուտելիքը փոխանցեց այդ կնոջը, կարճ քարոզեց նրան՝ տալով «Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» վերնագրով թերթիկը։
Այդ կինը սկսեց արտասվել։ Նա ասաց, որ մեծացել է Վկաների ընտանիքում, բայց այդպես էլ հոգևորապես չի առաջադիմել և վերջերս աղոթում էր Եհովային, որ օգնի իրեն վերադառնալ։ Քույրը նրան Աստվածաշունչ տվեց, և նրանք պայմանավորվեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ a
Մենք կարող ենք ընդօրինակել Եհովային և կարեկցանք դրսևորել մարդկանց հանդեպ, այդ թվում՝ մեր բարեկամների և հավատակիցների։ Կարեկցանք դրսևորելու կերպերից է նաև մարդկանց Եհովայի մասին պատմելը։
a Տեսնելու համար, թե ինչպես կարող ես օգնել ոչ ակտիվ քարոզիչներին, կարդա «Վերադարձեք ինձ մոտ» հոդվածը «Դիտարանի» 2020 թ. հունիսի համարում։