Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Հավատարիմ մարդը պահում է իր խոստումները

Հավատարիմ մարդը պահում է իր խոստումները

Կարդա Դատավորներ 11։30-40 համարները և իմացիր, թե Հեփթայեից ու նրա աղջկանից ինչ կարող ես սովորել խոստումները պահելու վերաբերյալ։

Ուսումնասիրիր համատեքստը։ Հավատարիմ իսրայելացիներն ինչպե՞ս էին վերաբերվում Եհովային տված իրենց խոստումներին (Թվեր 30։2)։ Հեփթայեն ու նրա աղջիկն ինչպե՞ս ցույց տվեցին, որ հավատ ունեն Եհովայի հանդեպ (Դատ. 11։9-11, 19-24, 36

Ուսումնասիրիր մանրամասները։ Ի՞նչ նկատի ուներ Հեփթայեն, երբ Եհովային խոստացավ, որ իրեն դիմավորելու դուրս եկած մարդուն ողջակեզ կմատուցի (w16.04, էջ 7, պրբ. 12)։ Հեփթայեն ու նրա աղջիկը ի՞նչ զոհողություններ արեցին իրենց խոստումները պահելու համար (w16.04, էջ 7-8, պրբ. 14-16)։ Ի՞նչ երդումներ են տալիս քրիստոնյաներն այսօր (w17.04, էջ 5-8, պրբ. 10-19

Մտածիր, թե ինչ դասեր կարող ես սովորել, ու կիրառիր դրանք։ Հարցրու ինքդ քեզ.

  • «Ի՞նչը կօգնի ինձ պահել իմ նվիրման երդումը» (w20.03, էջ 13, պրբ. 20

  • «Ի՞նչ զոհողություններ կարող եմ անել, որպեսզի ավելի շատ բան անեմ Եհովային ծառայելու համար»։

  • «Ի՞նչը կօգնի, որ պահեմ կողակցիս հավատարիմ մնալու իմ խոստումը» (Մատթ. 19։5, 6; Եփես. 5։28-33