Ճշմարտությունը խոսենք
«Ճշմարտությունն ասեք իրար» (ԶԱՔ. 8։16)։
1, 2. Ո՞ր «նորարարությունն» է ամենաաղետալի հետևանքներն ունեցել, և ո՞վ է դրա հեղինակը։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում արված շատ գյուտեր հեշտացրել են մեր կյանքը։ Դրանցից են, օրինակ, հեռախոսը, էլեկտրական լամպը, ավտոմեքենան, սառնարանը։ Սակայն եղել են և կան նորարարություններ, որոնք կործանարար են կյանքի համար։ Դրանց թվում են ծխախոտի գլանակը, հրացանը, ականը, ատոմային ռումբը։ Բայց կա մի բան, ինչը իր վտանգավորությամբ գերազանցում է այս ամենը։ Այն ամենաաղետալի հետևանքներն է ունեցել։ Խոսքը ստի մասին է։ Սուտ խոսողը ուրիշին մոլորեցնելու նպատակով ասում է մի բան, ինչը ճիշտ չէ։ Ո՞վ է առաջին ստի հեղինակը։ Հիսուսը նշել է, որ «ստության հայրը» Բանսարկու Սատանան է (կարդա Հովհաննես 8։44)։ Իսկ ե՞րբ է նա ասել առաջին սուտը։
2 Դա եղել է հազարավոր տարիներ առաջ Եդեմի պարտեզում։ Առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, վայելում էին կյանքը դրախտում, որն Աստված պատրաստել էր իրենց համար։ Սակայն թատերաբեմում հայտնվեց Սատանան։ Նա գիտեր, որ Արարիչը այդ զույգին պատվիրել էր չուտել «բարին ու չարը գիտենալու ծառից»։ Եթե նրանք չհնազանդվեին Աստծուն, կմեռնեին։ Չնայած դրան՝ Սատանան օձի միջոցով ասաց Եվային. «Դուք, անշուշտ, չեք մեռնի»։ Սա երբևէ ասված առաջին սուտն էր։ Ապա նա ավելացրեց. «Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդ. 2։15–17; 3։1–5)։
3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սատանան չարանենգորեն ստեց, և դա ի՞նչ հետևանքներ բերեց։
Ծննդ. 3։6; 5։5)։ Դեռ ավելին՝ այդ մեղքի միջոցով «մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա»։ Սուրբ Գրքում ասվում է, որ «մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր մեղք չէին գործել Ադամի օրինազանցության պես» (Հռոմ. 5։12, 14)։ Մարդիկ կորցրին կատարյալ կյանքով հավիտյան ապրելու հնարավորությունը, ինչը նրանց համար նպատակադրել էր Աստված։ Այժմ լավագույն դեպքում «մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են, և եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն, միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի» (Սաղ. 90։10)։ Ի՜նչ ցավալի հետևանքներ։ Այս ամենը եղավ Սատանայի ստի պատճառով։
3 Սատանան չարանենգ սուտ ասաց։ Նա շատ լավ գիտեր, որ եթե Եվան հավատար իրեն և ուտեր այդ պտղից, կմահանար։ Թե՛ Եվան, թե՛ Ադամը դեմ գնացին Եհովային և ի վերջո մահացան (4. ա) Ո՞ր հարցերի պատասխաններն են մեզ հետաքրքրում։ բ) Սաղմոս 15։1, 2 համարների համաձայն՝ միայն ինչպիսի՞ մարդը կարող է Եհովայի ընկերը լինել։
4 Խոսելով Սատանայի գործելակերպի մասին՝ Հիսուսն ասաց. «Նա.... ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ»։ Սատանայի մեջ այսօր էլ ճշմարտություն չկա. նա շարունակում է իր ստերով «մոլորեցնել ողջ երկիրը» (Հայտն. 12։9)։ Բայց մենք չենք ուզում Սատանայի ստերի զոհը դառնալ։ Ուստի եկեք երեք հարց քննարկենք։ Սատանան ինչպե՞ս է մոլորեցնում մարդկանց։ Մարդիկ սովորաբար ինչո՞ւ են ստում։ Ինչպե՞ս կարող ենք միշտ «ճշմարտությունը խոսել», որ չկորցնենք Եհովայի հետ ունեցած ընկերությունը, ինչպես Ադամն ու Եվան կորցրին (կարդա Սաղմոս 15։1, 2)։
ՍԱՏԱՆԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ
5. Այսօր Սատանան ինչպե՞ս է մոլորեցնում մարդկանց։
5 Մենք կարո՛ղ ենք «չխաբվել Սատանայի կողմից», քանի որ, ինչպես գրել է Պողոս առաքյալը, «անտեղյակ չենք նրա դիտավորություններին» (2 Կորնթ. 2։11)։ Մենք գիտակցում ենք, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ կեղծ կրոնը, ապականված քաղաքական և առևտրային համակարգերը գտնվում են Սատանայի իշխանության տակ (1 Հովհ. 5։19)։ Ուստի չենք զարմանում, որ Բանսարկուն և իր դևերը ազդեցիկ դիրք ունեցող մարդկանց մղում են «ստեր խոսել» (1 Տիմոթ. 4։1, 2)։ Դա ակնհայտ է, օրինակ, մեծ բիզնեսի աշխարհում, որտեղ որոշ գործարարներ մոլորեցուցիչ գովազդների միջոցով մարդկանց դրդում են իրենց վնասակար ապրանքները գնել և խաբեությամբ տիրանում են նրանց փողերին։
6, 7. ա) Ինչո՞ւ են հատկապես կրոնական առաջնորդները մեղավոր Աստծու առաջ։ բ) Կրոնական առաջնորդների շուրթերից ի՞նչ ստեր ես լսել։
6 Աստծու առաջ հատկապես կրոնական ստեր տարածող առաջնորդներն են մեղավոր, քանի որ վտանգում են այն մարդկանց ապագա կյանքը, ովքեր հավատում են իրենց։ Եթե մարդն ընդունում է որևէ կեղծ ուսմունք և անում է այն, ինչը Եհովան դատապարտում է, նա կարող է կորցնել հավիտյան ապրելու հնարավորությունը (Օս. 4։9)։ Երբ Հիսուսը տեսավ, թե իր օրերի կրոնական առաջնորդները ինչպես են մոլորեցնում ժողովրդին, բացեիբաց ասաց նրանց. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև կտրում-անցնում եք ծովն ու ցամաքը, որ մեկին նորահավատ դարձնեք, և երբ դառնում է, ձեզանից երկու անգամ ավելի գեհենի [հավիտենական մահվան] բաժին եք դարձնում նրան» (Մատթ. 23։15)։ Ի՜նչ խիստ խոսքեր։ Հիրավի, այդ կրոնական առաջնորդները իրենց «հորից էին՝ Բանսարկուից», որը «մարդասպան» է (Հովհ. 8։44)։
7 Այսօր կեղծ կրոնի ղեկավարները իրենց ազդեցության տակ են պահում ողջ աշխարհը։ Ինչպես էլ նրանք կոչվեն՝ պաստորներ, քահանաներ, ռաբբիներ, թե սվամիներ, առաջին դարի իրենց պաշտոնակիցների պես նույն բանն են անում՝ «ծածկում են ճշմարտությունը»։ Նրանք «Աստծու ճշմարտությունը ստության հետ են փոխել» (Հռոմ. 1։18, 25)։ Այդ գործիչները տարածում են այնպիսի կեղծ ուսմունքներ, ինչպիսիք են «մեկ անգամ փրկվածը ընդմիշտ փրկված է» տեսակետը, հոգու անմահության, դժոխքի, վերամարմնավորման ուսմունքները և այն անմիտ գաղափարը, թե Աստված ընդունում է համասեռամոլությունն ու նույնասեռ ամուսնությունները։
8. Շուտով քաղաքական գործիչները ի՞նչ սուտ են ասելու, սակայն մենք ինչպե՞ս պետք է արձագանքենք։
8 Քաղաքական գործիչները, սուտ խոսելով, նույնպես մոլորեցնում են մարդկանց։ Սակայն մեծագույն ստերից մեկը մոտ ապագայում կլսենք, երբ քաղաքական գործիչները հայտարարեն, թե «խաղաղության և անվտանգության» են հասել։ «Այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա»։ Թող որ այդ սուտը չմոլորեցնի քեզ։ Նրանք փորձելու են բոլորին հավատացնել, թե աշխարհի վիճակը կայուն է, բայց իրականում այն կործանման եզրին է լինելու։ Մենք «շատ լավ գիտենք, որ Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով» (1 Թեսաղ. 5։1–4)։
ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏՈՒՄ
9, 10. ա) Մարդիկ ինչո՞ւ են սուտ խոսում, և դա ի՞նչ հետևանքներ է բերում։ բ) Եհովայի մասին ի՞նչ պետք է միշտ հիշենք։
9 Երբ որևէ նորարարություն հանրահայտ է դառնում, այն սկսում են մեծ քանակությամբ արտադրել։ Նույնը եղավ նաև ստի դեպքում։ Ստեր տարածելը սովորական բան է դարձել մերօրյա հասարակության մեջ։ Միայն ազդեցիկ մարդիկ չէ, որ մոլորեցնում են ուրիշներին։ Ինչպես ասվում է «Նեշնլ ջիոգրաֆիք» հանդեսում տպագրված «Ինչո՞ւ ենք ստում» հոդվածում, այսօր «ընդունված է այն գաղափարը, որ ստելը մարդու մեջ խորապես արմատավորված հատկություն է»։ Մարդիկ հաճախ ստում են իրենց պաշտպանելու կամ որևէ բան ստանալու նպատակով. ստի միջոցով նրանք փորձում են թաքցնել իրենց սխալները կամ ձգտում են նյութական և այլ բնույթի շահ ստանալ։ Ինչպես նշվում է նույն հոդվածում, կան մարդիկ, ովքեր «առանց աչքը թարթելու մեծ ու փոքր ստեր են ասում իրենց աշխատակիցներին, ընկերներին, հարազատներին և անծանոթներին»։
10 Իսկ ի՞նչ հետևանքներ է ունենում սուտը։ Օրինակ՝ դրա պատճառով մարդիկ կորցնում են ուրիշների վստահությունը, ինչպես նաև քայքայվում են նրանց փոխհարաբերությունները։ Որքա՜ն ցավալի է, որ ամուսինը կամ կինը դավաճանում է իր հավատարիմ կողակցին և իր անբարոյական արարքը թաքցնելու համար ստում է նրան։ Որքա՜ն դատապարտելի է, երբ տղամարդը բռնություն է գործադրում իր կնոջ ու երեխաների նկատմամբ, բայց ուրիշների ներկայությամբ ձևացնում է, թե օրինակելի ամուսին է ու հայր։ Ինչևէ, այս խաբեբա մարդիկ ոչինչ չեն կարող թաքցնել Եհովայից, որովհետև «բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ» (Եբր. 4։13)։
11. Ի՞նչ ենք սովորում Անանիայի ու Սաֆիրայի օրինակից (տես հոդվածի սկզբի նկարը)։
11 Նկատի առնենք մի օրինակ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ առաջին դարում «Սատանան դրդեց» մի քրիստոնյա զույգի ստել Աստծուն։ Անանիան ու Սաֆիրան իրենց սրտում որոշեցին խաբել առաքյալներին։ Նրանք վաճառեցին իրենց կալվածքը և փողի մի մասը տվեցին առաքյալներին։ Բայց քանի որ ուզում էին չափազանց առատաձեռն երևալ ժողովի անդամների աչքին, ասացին, թե ողջ գումարն են բերել։ Սակայն Եհովան, ով ամեն ինչ տեսնում է, գիտեր, որ Անանիան ու Սաֆիրան ստում են, ուստի պատժեց նրանց (Գործ. 5։1–10)։
12. Ի՞նչ է սպասում չարանենգ ստախոսներին, որոնք չեն զղջում, և ինչո՞ւ։
12 Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ստելուն։ Սատանան և բոլոր չարանենգ ստախոսները, որոնք չեն զղջում, գցվելու են «կրակի ու ծծմբի լիճը» (Հայտն. 20։10; 21։8; Սաղ. 5։6)։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան նրանց վերաբերվում է այնպես, ինչպես այն մարդկանց, ովքեր «շների» պես են վարվում, այսինքն՝ ում գործերը իր համար զզվելի են (Հայտն. 22։15)։
13. Աստվածաշունչը ի՞նչ է ասում Եհովայի մասին, և դա մեզ ի՞նչ անելու է մղում։
13 Սուրբ Գրքում ասվում է. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի»։ «Անհնար է, որ Թվեր 23։19; Եբր. 6։18)։ «Եհովան ատում է.... ստախոս լեզու[ն]» (Առակ. 6։16, 17)։ Աստծու հավանությանն արժանանալու համար մենք պետք է նրա չափանիշներով ապրենք և «չստենք իրար» (Կող. 3։9)։
Աստված սուտ խոսի» (ՄԵՆՔ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԱՍՈՒՄ»
14. ա) Ինչպե՞ս ենք տարբերվում կեղծ կրոնների անդամներից։ բ) Բացատրիր Ղուկաս 6։45-ում գրված սկզբունքը։
14 Ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում են կեղծ կրոնների անդամներից։ Մենք միշտ «ճշմարտությունն ենք ասում» (կարդա Զաքարիա 8։16, 17)։ Պողոսը գրել է. «Մեզ երաշխավորում ենք իբրև Աստծու ծառաների.... ճշմարտացի խոսքերով» (2 Կորնթ. 6։4, 7)։ Իսկ Հիսուսն ասել է. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Ղուկ. 6։45)։ Ուստի երբ արդար մարդը իր սրտում ճշմարտությունն է խոսում, իր բերանից էլ է ճշմարտություն դուրս գալիս։ Մեծ ու փոքր հարցերում նա ճիշտն է ասում բոլորին՝ թե՛ իր ընկերներին ու հարազատներին, թե՛ իր աշխատակիցներին ու անծանոթներին։ Այժմ եկեք խոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ ջանում ենք ամեն ինչում ազնիվ վարվել։
15. ա) Երկակի կյանք վարելը ինչո՞ւ է անմտություն։ բ) Ի՞նչը երիտասարդներին կօգնի դիմադրել հասակակիցների ճնշմանը (տես ծանոթագրությունը)։
15 Եթե պատանի ես կամ երիտասարդ, հնարավոր է՝ չես ուզում տարբերվել հասակակիցներիցդ։ Սակայն զգույշ եղիր, որ ոմանց պես չսկսես երկակի կյանք վարել։ Երբ այդ պատանիները իրենց ընտանիքի հետ են կամ ժողովում են, պարկեշտ են թվում, բայց երբ աշխարհիկ երիտասարդների կողքին են կամ շփվում են սոցիալական ցանցերով, բոլորովին ուրիշ մարդիկ են։ Նրանք վատ խոսքեր են ասում, անհամեստ հագուստ են կրում, անընդունելի երաժշտություն են լսում, չարաշահում են ալկոհոլը, թմրանյութեր են օգտագործում, գաղտնի ժամադրության են գնում կամ ավելի վատ բաներ են անում։ Այսպիսի երիտասարդները ստում են իրենց ծնողներին, հավատակիցներին և Աստծուն։ Նրանց կյանքը կեղծիք է (Սաղ. 26։4, 5)։ Եհովան գիտի, թե մարդը երբ է միայն «շուրթերով պատվում» իրեն, մինչդեռ նրա «սիրտը հեռացած է» իրենից (Մարկ. 7։6)։ Որքա՜ն ավելի լավ է ականջ դնել հետևյալ հորդորին. «Թող քո սիրտը մեղավորներին չնախանձի, այլ ամբողջ օրը վախենա Եհովայից» (Առակ. 23։17)։ *
16. Երբ լիաժամ ծառայության դիմում ենք լրացնում, ինչպե՞ս պետք է պատասխանենք այնտեղ նշված հարցերին։
16 Հնարավոր է՝ ցանկանում ես ռահվիրա դառնալ կամ հատուկ լիաժամ ծառայություն սկսել, օրինակ՝ ծառայել Բեթելում։ Եբր. 13։18)։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվես, եթե ինչ-որ անմաքուր կամ կասկածելի բան ես արել և դրա մասին չես խոսել երեցների հետ։ Նրանցից օգնություն խնդրիր, որ կարողանաս մաքուր խղճով ծառայել Աստծուն (Հռոմ. 9։1; Գաղ. 6։1)։
Երբ դիմում ես լրացնում, շատ կարևոր է, որ ամենայն ազնվությամբ պատասխանես բոլոր հարցերին, այդ թվում՝ այն հարցերին, որոնք վերաբերում են քո առողջությանը, զվարճանքի ձևերի ընտրությանը և բարոյական վիճակին (17. Ի՞նչ պետք է անենք, երբ մեզ հալածողները հարցեր են տալիս մեր հավատակիցների մասին։
17 Այժմ պատկերացրու, թե քո երկրում Թագավորության գործը արգելված է։ Քեզ կանչել են հարցաքննության և հավատակիցներիդ մասին հարցեր են տալիս։ Արդյո՞ք պետք է ամեն ինչ պատմես։ Իսկ ի՞նչ արեց Հիսուսը, երբ հռոմեացի կառավարիչը հարցաքննում էր իրեն։ Հետևելով այն աստվածաշնչյան սկզբունքին, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ»՝ նա որոշ հարցերի դեպքում պարզապես լռեց (Ժող. 3։1, 7; Մատթ. 27։11–14)։ Նման իրավիճակում պետք է խոհեմ ու զգուշավոր լինենք, որպեսզի վտանգի չենթարկենք մեր հավատակիցներին (Առակ. 10։19; 11։12)։
18. Ի՞նչ ենք պարտավոր անել, երբ երեցները հարցեր են տալիս մեղք գործած հավատակցի մասին։
18 Իսկ ի՞նչ պետք է անես, եթե ժողովի որևէ անդամ լուրջ մեղք է գործել, և դու գիտես այդ մասին։ Երեցները, որոնք պատասխանատվություն են կրում ժողովը մաքուր պահելու համար, գուցե քեզ խնդրեն ամեն ինչ պատմել։ Ինչպե՞ս կվարվես, եթե խոսքը քո մտերիմ ընկերոջ կամ ազգականի մասին է։ Աստվածաշնչում ասվում է. «Ով հավատարմությամբ է խոսում, կասի այն, ինչ արդար է» (Առակ. 12։17; 21։28)։ Ուստի քո պարտականությունն է՝ երեցներին պատմել ողջ ճշմարտությունը և ոչինչ չթաքցնել ու չաղավաղել։ Նրանք իրավունք ունեն իմանալու բոլոր փաստերը։ Այդպես երեցները կկարողանան լավագույն ձևով օգնել մեղք գործած քրիստոնյային, որ վերականգնի Եհովայի հետ իր փոխհարաբերությունները (Հակ. 5։14, 15)։
19. Ի՞նչ կիմանանք հաջորդ հոդվածից։
19 Սաղմոսերգու Դավիթը Եհովային աղոթելիս ասաց. «Դու սիրում ես ճշմարտությունը, որը սրտի մեջ է» (Սաղ. 51։6)։ Դավիթը գիտեր, որ ճշմարտախոսությունը սրտից է բխում։ Կյանքի բոլոր ոլորտներում իսկական քրիստոնյաները «ճշմարտությունն են ասում իրար»։ Իսկ ուրիշ ինչի՞ց է երևում, որ մենք՝ Եհովայի ծառաներս, տարբերվում ենք կեղծ կրոնների անդամներից։ Այն բանից, որ Աստծու Խոսքի ճշմարտությունն ենք սովորեցնում մարդկանց։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարելի է դա անել։
^ պարբ. 15 Տես «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 15-րդ և 16-րդ գլուխները՝ «Ինչպե՞ս դիմադրեմ հասակակիցներիս ճնշմանը» և «Ինչո՞ւ ասեմ, որ երկակի կյանքով եմ ապրում»։