Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41

Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 1)

Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 1)

«Ակնհայտ է, որ դուք Քրիստոսի նամակն եք՝ մեր՝ ծառայողներիս կողմից գրված» (2 ԿՈՐՆԹ. 3։3

ԵՐԳ 78 «Աստծու խոսքը սովորեցնենք»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Մի՞թե ժողովի համար ավելի հուզիչ պահ կարող է լինել, քան այն, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը, ում ողջ ժողովը օգնել է հասնել մկրտության, մկրտվում է (տես պարբերություն 1)

1. 2 Կորնթացիներ 3։1–3 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ մեծ պատիվ է օգնել անհատին հասնել մկրտության (տես ամսագրի շապիկի նկարը)։

Ի՞ՆՉ ես զգում, երբ ձեր ժողովից ինչ-որ մեկը մկրտվում է։ Անկասկած, մեծ ուրախություն ես ապրում (Մատթ. 28։19)։ Իսկ ի՞նչ զգացումներ ես ունենում, երբ մկրտվում է մեկը, ում դու ես օգնել հասնելու մկրտության։ Հավանաբար սիրտդ ցնծում է ուրախությունից (1 Թեսաղ. 2։19, 20)։ Նոր մկրտված աշակերտները «երաշխավորության նամակ» են ոչ միայն նրանց համար, ովքեր ուսուցանել են իրենց, այլև ողջ ժողովի (կարդա 2 Կորնթացիներ 3։1–3

2. ա) Ո՞ր կարևոր հարցի շուրջ պետք է մտածենք և ինչո՞ւ։ բ) Ո՞րն է համարվում Աստվածաշնչի ուսումնասիրություն (տես ծանոթագրությունը)։

2 Ուրախալի է, որ անցած չորս տարիներին ողջ աշխարհում միջին հաշվով ամսական 10 000 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն * է անցկացվել։ Այդ տարիների ընթացքում տարեկան միջինը 280 000 հոգի մկրտվել է՝ դառնալով Եհովայի վկա և Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այս միլիոնավոր Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ նրանք էլ հասնեն մկրտության։ Քանի դեռ Եհովան համբերատարորեն հնարավորություն է տալիս մարդկանց դառնալու Քրիստոսի աշակերտ, մենք պետք է ամեն ջանք թափենք, որ օգնենք նրանց հնարավորինս շուտ հոգևորապես առաջադիմել և մկրտվել։ Մնացած ժամանակը արագորեն ավարտվում է (1 Կորնթ. 7։29ա; 1 Պետ. 4։7

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Քանի որ այսօր աշակերտներ պատրաստելու գործը հրատապ է, Կառավարիչ մարմինը խնդրել է մասնաճյուղերին հարցում անցկացնել իրենց տարածքում պարզելու համար, թե ինչ կարելի է անել, որ Աստվածաշունչ ուսումնասիրող ավելի շատ մարդիկ մկրտվեն։ Այս և հաջորդ հոդվածներից կիմանանք, թե ինչ կարող ենք սովորել փորձառու ռահվիրաներից, միսիոներներից և շրջանային վերակացուներից (Առակ. 11։14; 15։22 * Նրանք նշել են, թե ինչ կարող ենք անել մենք և Աստվածաշունչ ուսումնասիրողները ուսումնասիրությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս հոդվածում կքննարկենք հինգ քայլ, որոնք կարող են օգնել ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմել և հասնել մկրտության։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ

Ուսումնասիրողին հարցրու, թե կարող եք արդյոք մի հարմար տեղում նստել և շարունակել քննարկումը (տես պարբերություն 4–6)

4. Որքանո՞վ են արդյունավետ դռան առաջ անցկացվող Աստվածաշնչի ուսումնասիրությունները։

4 Մեր հավատակիցներից շատերը Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում հենց բնակչի դռան առաջ։ Թեև սա լավ սկիզբ է բնակչի հետաքրքրությունը զարգացնելու համար, բայց նման քննարկումները սովորաբար տևում են շատ կարճ, և որոշ դեպքերում հնարավոր չի լինում անցկացնել դրանք ամեն շաբաթ։ Անհատի մեջ ավելի շատ հետաքրքրություն զարգացնելու համար ոմանք տալիս են իրենց կոնտակտային տվյալները և հնարավորության դեպքում մինչև հաջորդ հանդիպումը սուրբգրային որևէ միտք են փոխանցում նրան։ Նման հակիրճ քննարկումները գուցե ամիսներ տևեն և այդպես էլ չվերածվեն Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրության։ Դժվար թե ուսումնասիրողը առաջադիմի հոգևորապես և հասնի մկրտության, եթե Աստծու Խոսքը ուսումնասիրելու համար ավելի շատ ժամանակ ու ջանք չներդնի։

5. Ղուկաս 14։27–33 համարներում ի՞նչ միտք ընդգծեց Հիսուսը, որը կարող է օգտակար լինել աշակերտ պատրաստելու գործում։

5 Մի անգամ Հիսուսը օրինակով ցույց տվեց, թե ինչ պետք է անի անհատը, եթե ուզում է իր աշակերտը դառնալ։ Նա խոսեց մի մարդու մասին, որը ցանկանում էր աշտարակ կառուցել և մի թագավորի մասին, ով ուզում էր պատերազմի գնալ։ Հիսուսն ասաց, որ նա, ով ուզում է աշտարակ կառուցել, նախ պետք է «նստի ու հաշվի ծախսը, տեսնելու՝ թե բավականաչափ միջոցներ ունի այն ավարտելու համար»։ Իսկ թագավորը նախ պետք է նստի ու խորհրդակցի, թե կկարողանա արդյոք իրագործել այն, ինչ մտադրել է (կարդա Ղուկաս 14։27–33)։ Հիսուսն ուզում էր ասել, որ անհատը պետք է խորությամբ մտածի, թե ինչ քայլեր է հարկավոր անել իր հետևորդը դառնալու համար։ Մենք կարող ենք օգնել ուսումնասիրողին այդ հարցում, եթե խրախուսենք նրան ամեն շաբաթ ժամանակ հատկացնել Աստվածաշնչի դասընթացին։ Տեսնենք, թե ինչպես։

6. Ի՞նչ պետք է փորձենք անել, որ օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին առաջադիմել։

6 Ամեն անգամ փորձիր ավելի շատ ժամանակ հատկացնել դռան առջև անցկացվող ուսումնասիրություններին։ Գուցե հավելյալ սուրբգրային համարներ քննարկես։ Եվ եթե տեսնես, որ բնակչին հաճելի են ավելի երկար զրույցները, հարցրու նրան, թե կարող եք արդյոք մի հարմար տեղում նստել և շարունակել քննարկումը։ Նրա արձագանքը ցույց կտա, թե որքան լուրջ է նա վերաբերվում Աստվածաշնչի դասընթացներին։ Որպեսզի օգնես նրան հոգևորապես առաջադիմել, կարող ես նաև հարցնել, թե կցանկանա արդյոք շաբաթը երկու անգամ ուսումնասիրել։ Բայց շաբաթը մեկ կամ երկու անգամ ուսումնասիրելը դեռ բավական չէ։

ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ

Լավ պատրաստվիր ուսումնասիրությանը և ցույց տուր ուսումնասիրողին, թե ինչպես կարելի է նախապատրաստվել (տես պարբերություն 7–9)

7. Ուսումնասիրությանը լավ պատրաստվելու համար ի՞նչ կարող է անել Աստվածաշունչ ուսուցանողը։

7 Որպես Աստվածաշունչ ուսուցանող՝ դու պետք է պատրաստվես յուրաքանչյուր ուսումնասիրությանը։ Նախ կարդա ողջ նյութը և աչքի անցկացրու աստվածաշնչյան համարները։ Հետո առանձնացրու գլխավոր մտքերը։ Մտածիր դասի վերնագրի, ենթավերնագրերի, հարցերի, «կարդա»-ով նշված համարների, նկարների և այն տեսանյութերի մասին, որոնք օգնում են բացատրել տվյալ թեման։ Այնուհետև Աստվածաշունչ ուսումնասիրողի կարիքները հաշվի առնելով՝ մտածիր, թե ինչպես կարող ես նյութը ներկայացնել պարզ ու հստակ ձևով, որպեսզի նա հեշտությամբ ընկալի ու կիրառի այն (Նեեմ. 8։8; Առակ. 15։28ա

8. Ուսումնասիրողների համար աղոթելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Կողոսացիներ 1։9, 10 համարներից։

8 Պատրաստվելիս աղոթիր ուսումնասիրողի և նրա կարիքների մասին։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ այնպես ուսուցանել, որ քննարկվող նյութը հասնի անհատի սրտին (կարդա Կողոսացիներ 1։9, 10)։ Փորձիր պատկերացնել, թե ուսումնասիրողի համար որ միտքը գուցե դժվար լինի հասկանալ կամ ընդունել։ Հիշի՛ր, քո նպատակն է, որ օգնես նրան հոգևորապես առաջադիմել ու մկրտվել։

9. Ինչպե՞ս կարող ենք օգնել անհատին պատրաստվել ուսումնասիրությանը։ Բացատրիր։

9 Հուսով ենք, որ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության շնորհիվ անհատը կսկսի գնահատել Եհովայի ու Հիսուսի արածները և կմղվի ավելին իմանալու (Մատթ. 5։3, 6)։ Որպեսզի ուսումնասիրողը լիարժեք օգուտներ քաղի ուսումնասիրությունից, պետք է իր ողջ ուշադրությունը կենտրոնացնի ուսումնասիրվելիք նյութի վրա։ Ուստի պետք է օգնենք նրան հասկանալ, որ շատ կարևոր է պատրաստվել յուրաքանչյուր ուսումնասիրությանը՝ նախապես կարդալով նյութը և մտածելով, թե սովորածը ինչպես կարող է կիրառել կյանքում։ Դրա համար լավ կլինի՝ մի անգամ նրա հետ պատրաստվենք ուսումնասիրությանը և ցույց տանք, թե ինչպես է դա արվում։ * Պետք է օգնենք նրան գտնել հարցերի կոնկրետ պատասխանները և ընդգծել միայն գլխավոր բառերն ու արտահայտությունները։ Այդպիսով նա հեշտությամբ կհիշի հարցի պատասխանը։ Այնուհետև կարելի է խնդրել նրան, որ հարցին պատասխանի իր բառերով։ Դրանից կիմանանք, թե որքան լավ է նա յուրացրել նյութը։ Բայց մի բան էլ կա, որ պետք է հորդորենք ուսումնասիրողին անել։ Տեսնենք, թե ինչ։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

Սովորեցրու Աստվածաշունչ ուսումնասիրողին հաղորդակցվել Եհովայի հետ (տես պարբերություն 10–11)

10. Ինչո՞ւ է կարևոր ամեն օր կարդալ Աստվածաշունչը, և ի՞նչ է հարկավոր անել ընթերցանությունից առավելագույն օգուտներ քաղելու համար։

10 Բացի մեր օգնությամբ ամեն շաբաթ Աստվածաշունչ ուսումնասիրելուց՝ որոշ բաներ ուսումնասիրողը պետք է անի ամեն օր և ինքնուրույն։ Օրինակ՝ նա պետք է հաղորդակցվի Եհովայի հետ։ Ինչպե՞ս։ Լսելով նրան և խոսելով նրա հետ։ Նա կարող է լսել Աստծուն՝ կարդալով Աստվածաշունչը (Հեսու 1։8; Սաղ. 1։1–3)։ Ցույց տուր նրան, թե ինչպես օգտվի «Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկից», որը առկա է jw.org կայքում։ * Որպեսզի ուսումնասիրողը առավելագույն օգուտներ քաղի ընթերցանությունից, պետք է հորդորենք նրան, որ խորհրդածի, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում Եհովայի մասին, և թե նա ինչպես կարող է իր սովորածը կիրառել կյանքում (Գործ. 17։11; Հակ. 1։25

11. Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրողին սովորեցնել աղոթել Աստծուն, և ինչո՞ւ է կարևոր, որ նա հաճախակի անի դա։

11 Հորդորիր ուսումնասիրողին, որ ամեն օր աղոթքի միջոցով խոսի Եհովայի հետ։ Յուրաքանչյուր ուսումնասիրությունից առաջ ու հետո սրտանց աղոթիր Եհովային՝ նշելով նաև ուսումնասիրողի մասին։ Այդպես նա քեզանից կսովորի սրտանց աղոթել Եհովա Աստծուն Հիսուս Քրիստոսի անունով (Մատթ. 6։9; Հովհ. 15։16)։ Անկասկած, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը (Եհովային լսելը) և աղոթքը (Եհովայի հետ խոսելը) կօգնեն ուսումնասիրողին, որ ավելի մտերմանա Աստծու հետ (Հակ. 4։8)։ Նման սովորությունների շնորհիվ նա ձեռք կբերի մի կարևոր բան, ինչը կմղի նրան նվիրվել Աստծուն և մկրտվել։ Տեսնենք, թե ինչ։

ՕԳՆԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

12. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին, որ անձնական փոխհարաբերություններ զարգացնի Եհովայի հետ։

12 Այն, ինչ ուսումնասիրողը սովորում է Աստվածաշնչից, պետք է ազդի ոչ միայն նրա մտքի վրա, այլ նաև սրտի։ Ինչո՞ւ։ Քանի որ մեզ գործերի է մղում մեր սիրտը, որը ներառում է մեր ցանկություններն ու զգացմունքները։ Մարդիկ հետևում էին Հիսուսին, քանի որ նրա սովորեցրածները ոչ միայն տրամաբանական էին, այլև հասնում էին նրանց սրտին (Ղուկ. 24։15, 27, 32)։ Ուսումնասիրողի համար Եհովան պետք է իրական անձնավորություն լինի, մեկը, ում հետ նա կարող է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել, ով կարող է դառնալ իր Հայրը, Աստվածը և Ընկերը (Սաղ. 25։4, 5)։ Ուստի ուսումնասիրության ընթացքում նրա ուշադրությունը կենտրոնացրու Աստծու հիանալի հատկությունների վրա (Ելք 34։5, 6; 1 Պետ. 5։6, 7)։ Անկախ նրանից, թե ինչ նյութ եք քննարկում, ուսումնասիրողին օգնիր տեսնել, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան, օգնիր նրան գնահատել Եհովայի գեղեցիկ հատկությունները՝ սերը, բարությունը և կարեկցանքը։ Հիսուսն ասաց, որ ամենամեծ և առաջին պատվիրանը սա է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային» (Մատթ. 22։37, 38)։ Ուսումնասիրողի սրտում խոր սեր սերմանիր Աստծու հանդեպ։

13. Բեր օրինակ, թե ինչպես կարող ես օգնել ուսումնասիրողին տեսնել Եհովայի գեղեցիկ հատկությունները։

13 Ձեր զրույցների ժամանակ արտահայտիր Եհովայի հանդեպ ունեցած քո մեծ սերը։ Դա կմղի ուսումնասիրողին, որ նա նույնպես ջերմ անձնական փոխհարաբերություններ զարգացնի Աստծու հետ (Սաղ. 73։28)։ Օրինակ՝ գուցե քննարկվող նյութի մեջ կամ սուրբգրային որևէ համարում մի միտք ես գտել Եհովայի սիրո, իմաստության, արդարության և զորության մասին, ինչը տպավորել է քեզ։ Ասա այդ մասին ուսումնասիրողին և նշիր, որ դա այն բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու ես սիրում քո երկնային Հորը։ Սակայն ևս մի բան կա, որ յուրաքանչյուր Աստվածաշունչ ուսումնասիրող պետք է անի մկրտության հասնելու համար։

ՀՈՐԴՈՐԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Հորդորիր ուսումնասիրողին, որ հնարավորինս շուտ սկսի հաճախել ժողովի հանդիպումներին (տես պարբերություն 14–15)

14. Ըստ Եբրայեցիներ 10։24, 25 համարների՝ ժողովի հանդիպումները ինչպե՞ս կարող են օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմել։

14 Բոլորս էլ ուզում ենք, որ նրանք, ում Աստվածաշունչ ենք ուսուցանում, մկրտվեն։ Դրա համար կարևոր է, որ հորդորենք նրանց ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Փորձառու քարոզիչներն ասում են, որ այն Աստվածաշունչ ուսումնասիրողները, ովքեր հենց սկզբից սկսում են հաճախել ժողովի հանդիպումներին, հոգևորապես ավելի արագ են առաջադիմում (Սաղ. 111։1)։ Որոշ քարոզիչներ ուսումնասիրողներին բացատրում են, որ ժողովի հանդիպումների ժամանակ նրանք կարող են աստվածաշնչյան այնպիսի գիտելիքներ ստանալ, որ ուսումնասիրության ընթացքում չեն ստանում։ Ուսումնասիրողի հետ կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25 համարները և քննարկեք, թե ինչ օգուտներ նա կքաղի, եթե հաճախի ժողովի հանդիպումներին։ Միասին դիտեք «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը։ * Օգնիր նրան, որ ժողովներին հաճախելը իր կյանքի անբաժանելի մասը դարձնի։

15. Ի՞նչ կարող ենք անել, որ մղենք ուսումնասիրողին կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։

15 Ի՞նչ կարող ես անել, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը չի հաճախում ժողովի հանդիպումներին, կամ հաճախում է, բայց ոչ կանոնավորաբար։ Ոգևորությամբ պատմիր նրան, թե ինչ ես սովորել նախորդ ժողովի հանդիպմանը։ Սա շատ ավելի քաջալերական կլինի, քան պարզապես ժողովի հանդիպման հրավիրելը։ Նրան տուր այդ շաբաթվա ուսումնասիրվելիք «Դիտարանը» կամ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկը։ Ցույց տուր, թե ինչ է քննարկվելու հաջորդ հանդիպմանը և հարցրու, թե որ հատվածն է նրան ամենից շատ հետաքրքրում։ Այն, ինչ նա կտեսնի և կլսի ժողովի հանդիպմանը, կփոխի կրոնական հանդիպումների մասին նրա բոլոր պատկերացումները (1 Կորնթ. 14։24, 25)։ Այնտեղ նա նաև կհանդիպի այնպիսի մարդկանց, ում լավ օրինակին հետևելով՝ հոգևորապես կառաջադիմի և կհասնի մկրտության։

16. Ի՞նչ կարող ենք անել, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը հասնի մկրտության, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

16 Ի՞նչ կարող ենք անել, որ ուսումնասիրողը հասնի մկրտության։ Կարող ենք հորդորել նրան, որ լուրջ վերաբերվի Աստվածաշնչի ուսումնասիրությանը. ամեն շաբաթ ժամանակ տրամադրի դրան և նախօրոք պատրաստվի։ Մենք կարող ենք նաև օգնել նրան, որ ամեն օր հաղորդակցվի և անձնական փոխհարաբերություններ զարգացնի Եհովայի հետ։ Բացի այդ՝ կարևոր է մղել ուսումնասիրողին, որ սկսի հաճախել ժողովի հանդիպումներին (տես  «Ի՞նչ պետք է անի Աստվածաշունչ ուսումնասիրողը մկրտության հասնելու համար» շրջանակը)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք ևս հինգ բան, որոնց միջոցով կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասնել մկրտության։

ԵՐԳ 76 Ի՞նչ է քո սիրտը զգում

^ պարբ. 5 Սովորեցնել նշանակում է օգնել մարդուն մտածել, զգալ և վարվել այլ կերպ։ 2020 թ. տարվա խոսքը՝ Մատթեոս 28։19-ը, մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է Աստվածաշունչ ուսուցանել մարդկանց և օգնել նրանց մկրտվել ու դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Այս և հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր հմտությունները այս անչափ կարևոր գործում։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եթե Աստվածաշնչի միջոցով կանոնավոր և համակարգված կերպով քննարկումներ ես անցկացնում, որպեսզի օգնես անհատին իմանալ աստվածաշնչյան հիմնական ուսմունքները, ուրեմն Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում։ Ուսումնասիրությունը կարող ես գրանցել հաշվետվության մեջ այն դեպքում, եթե անհատին ցույց ես տվել, թե ինչպես է անցկացվում այն, և դրանից հետո երկու անգամ ուսումնասիրել եք, նաև եթե հիմքեր կան մտածելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։

^ պարբ. 3 Այս հոդվածներում որոշ գործնական առաջարկներ վերցված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տպագրված «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք» հոդվածաշարի այն հոդվածներից, որոնք լույս են տեսել 2004 թ. հուլիսից 2005 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում։

^ պարբ. 9 Տես «Ուսումնասիրողին սովորեցնենք պատրաստվել ուսումնասիրությանը» կարճ տեսանյութը JW Library® հավելվածում (ՄԵԴԻԱ > ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ > ԲԱՐԵԼԱՎԵՆՔ ՄԵՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)։

^ պարբ. 10 Տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՄԻՋՈՑՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

^ պարբ. 14 Տես JW Library® (ՄԵԴԻԱ > ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)։