Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42

Ամուր համոզվածությամբ կառչիր ճշմարտությանը

Ամուր համոզվածությամբ կառչիր ճշմարտությանը

«Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն» (1 ԹԵՍԱՂ. 5։21

ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ են շատերը շփոթության մեջ։

ԿԱՆ տասնյակ հազարավոր այսպես կոչված քրիստոնեական ուղղություններ, որոնք պնդում են, թե պաշտում են Աստծուն նրան ընդունելի ձևով։ Ուստի զարմանալի չէ, որ շատերը շփոթության մեջ են։ Նրանք մտածում են. «Միայն մե՞կ ճշմարիտ կրոն կա, թե՞ բոլոր կրոններն էլ ընդունելի են Աստծուն»։ Արդյո՞ք մեր մտքում լիովին համոզված ենք, որ այն, ինչ սովորեցնում ենք, ճշմարտությունն է, և որ Եհովայի վկաների պաշտամունքի ձևը Աստծուն ընդունելի երկրպագության միակ ձևն է։ Իսկ հնարավո՞ր է նման համոզվածություն ունենալ։ Եկեք քննենք փաստերը։

2. Պողոս առաքյալն ինչո՞ւ էր լիովին համոզված, որ ճշմարտության մեջ է (1 Թեսաղոնիկեցիներ 1։5

2 Պողոս առաքյալը լիովին համոզված էր, որ ճշմարտության մեջ է (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 1։5)։ Այդ համոզվածությունը հիմնված չէր զգացմունքների վրա։ Պողոսը Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող էր։ Նա հավատում էր, որ «ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթ. 3։16)։ Ի՞նչ էր նա իմացել՝ ուսումնասիրելով Աստծու Խոսքը։ Նա գտել էր անժխտելի փաստեր այն մասին, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան՝ ակնհայտ իրողություն, որը հրեա կրոնական առաջնորդները անտեսում էին։ Այդ կեղծավոր մարդիկ պնդում էին, թե ներկայացնում են Աստծուն, մինչդեռ իրենց գործերով մերժում էին նրան (Տիտոս 1։16)։ Ի տարբերություն նրանց՝ Պողոսը չէր ընտրում, թե Աստծու Խոսքի որ հատվածին հավատա և որ հատվածին՝ ոչ։ Նա պատրաստ էր սովորեցնել և կիրառել «Աստծու ամբողջ խորհուրդը» (Գործ. 20։27

3. Ամուր համոզվածություն ունենալու համար արդյո՞ք պետք է իմանանք բոլոր հարցերի պատասխանները (տես նաև « Եհովայի մտքերն ու գործերը «այնքան շատ են, որ չենք կարող հաշվել»» շրջանակը)։

3 Ոմանք մտածում են, թե ճշմարիտ կրոնը պետք է պատասխանի բոլոր հարցերին, նույնիսկ այն հարցերին, որոնց վերաբերյալ Աստվածաշնչում ոչ մի կոնկրետ բան չկա գրված։ Արդյո՞ք նման ակնկալիք ունենալը խելամիտ է։ Քննենք Պողոսի օրինակը։ Նա հորդորում էր իր հավատակիցներին, որ «հավաստիանան ամեն ինչում», բայց միևնույն ժամանակ ընդունում էր, որ կան շատ բաներ, որ ինքը չի հասկանում (1 Թեսաղ. 5։21)։ «Մենք որոշ չափով գիտելիքներ ունենք»,— գրեց Պողոսը և հետո ավելացրեց. «Մետաղյա հայելու մեջ աղոտ ուրվագիծ ենք տեսնում» (1 Կորնթ. 13։9, 12)։ Պողոսը ամեն ինչ չէ, որ հասկանում էր, մենք՝ նույնպես։ Բայց նա տեսնում էր Եհովայի նպատակների ընդհանուր ուրվագիծը և բավականաչափ գիտելիքներ ուներ համոզված լինելու համար, որ ճշմարտության մեջ է։

4. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր համոզվածությունը այն բանում, որ գտել ենք ճշմարտությունը, և ի՞նչ կքննենք ճշմարիտ քրիստոնյաների վերաբերյալ։

4 Որպեսզի ամրացնենք մեր համոզվածությունը այն բանում, որ գտել ենք ճշմարտությունը, կարող ենք երկրպագություն մատուցելու հարցում Հիսուսի թողած օրինակը համեմատել Եհովայի վկաների մատուցած պաշտամունքի հետ։ Այս հոդվածում կտեսնենք, որ ճշմարիտ քրիստոնյաները՝ 1) մերժում են կռապաշտությունը, 2) հարգանք են տածում Եհովայի անվան հանդեպ, 3) սիրում են ճշմարտությունը և 4) ուժգին սեր ունեն միմյանց հանդեպ։

ՄԵՆՔ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

5. Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հիսուսից և ինչպե՞ս կարող ենք կիրառել մեր սովորածը։

5 Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա եղած ժամանակ Եհովայի հանդեպ խոր սիրուց մղված՝ Հիսուսը բացառապես նրան էր պաշտում (Ղուկ. 4։8)։ Նա իր աշակերտներին էլ էր սովորեցնում, որ միմիայն Եհովային պաշտեն։ Ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ նրա հավատարիմ աշակերտները երկրպագության մեջ երբևէ պատկերներ չեն օգտագործել։ Քանի որ Աստված Ոգի է, մարդու երևակայությամբ ստեղծված և ոչ մի բան չի կարող մի փոքր անգամ ներկայացնել Աստծու ունեցած փառքը (Ես. 46։5)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այսպես կոչված սրբերի պատկերների և դրանց աղոթելու մասին։ Եհովայի տված Տասը պատվիրաններից երկրորդը հետևյալն է. «Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է.... Նրանց առաջ չխոնարհվես» (Ելք 20։4, 5)։ Այս խոսքերը միանգամայն պարզ են նրանց համար, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն։

6. Եհովայի վկաները Աստծուն երկրպագություն մատուցելու հարցում ո՞ւմ օրինակին են հետևում։

6 Պատմաբաններն ընդունում են, որ առաջին դարի քրիստոնյաները բացառապես Աստծուն են երկրպագություն մատուցել։ Օրինակ՝ «Քրիստոնեական եկեղեցու պատմությունը» գրքում ասվում է, որ վաղ շրջանի քրիստոնյաների համար «նողկալի կլիներ», եթե նրանց առաջարկեին իրենց պաշտամունքի վայրերում պատկերներ դնել (History of the Christian Church)։ Այսօր Եհովայի վկաները հետևում են առաջին դարի քրիստոնյաների թողած օրինակին։ Մենք չենք աղոթում սրբապատկերների առաջ կամ հրեշտակներին։ Մենք չենք աղոթում նույնիսկ Հիսուսին։ Նաև պատիվ չենք տալիս դրոշին և չենք անում որևէ բան, ինչը կնշանակի, որ երկրպագում ենք պետությանը։ Անկախ ամեն ինչից՝ մենք վճռել ենք հնազանդվել Հիսուսի հետևյալ խոսքերին. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես» (Մատթ. 4։10

7. Ի՞նչ հստակ տարբերություններ կան Եհովայի վկաների և այլ կրոնների միջև։

7 Այսօր շատերը հետևում են խարիզմատիկ կրոնական առաջնորդների։ Այդպիսի մարդկանց հանդեպ հիացմունքը երբեմն վերածվում է պաշտամունքի։ Շատերը հաճախում են նրանց եկեղեցիներ, գնում են նրանց գրքերը և մեծ գումարներ են նվիրաբերում նրանց, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնց նրանք աջակցում են։ Որոշ մարդիկ կուրորեն հավատում են նրանց ասած ամեն մի խոսքի։ Դժվար թե Հիսուսին տեսնելիս նրանք այդքան տպավորվեին, որքան տպավորվում են իրենց կրոնական առաջնորդներով։ Սակայն Եհովային ճիշտ ձևով երկրպագողները հոգևորական դաս չունեն։ Ճիշտ է, մենք հարգում ենք առաջնորդություն վերցնողներին, սակայն վարվում ենք Հիսուսի հետևյալ խոսքերի համաձայն. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթ. 23։8–10)։ Մենք մարդկանց պաշտամունքի առարկա չենք դարձնում՝ լինեն նրանք կրոնական առաջնորդներ, թե քաղաքական գործիչներ։ Մենք թիկունք չենք կանգնում նրանց կրոնական կամ քաղաքական ծրագրերին։ Բացի այդ՝ չեզոք ենք մնում և չենք ձուլվում այս աշխարհին։ Այս հարցերում մենք միանգամայն տարբերվում ենք իրենց քրիստոնյա համարող կրոնական շատ խմբերից (Հովհ. 18։36

ՄԵՆՔ ՀԱՐԳԱՆՔ ԵՆՔ ՏԱԾՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՆԴԵՊ

Ճշմարիտ քրիստոնյաները հպարտությամբ պատմում են ուրիշներին Եհովայի մասին (տես պարբերություն 8–10) *

8. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ իր անունը փառավորվի և լայնորեն տարածվի։

8 Մի անգամ Հիսուսն աղոթեց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Եհովան անձամբ երկնքից բարձր ձայնով պատասխանեց նրա աղոթքին՝ խոստանալով, որ կփառավորի իր անունը (Հովհ. 12։28)։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը փառավորեց իր Հոր անունը (Հովհ. 17։26)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է Աստծու անունն օգտագործելը պատիվ համարեին և այն հայտնեին ուրիշներին։

9. Առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս էին փաստում, որ հարգանք են տածում Աստծու անվան հանդեպ։

9 Առաջին դարում՝ քրիստոնեական ժողովի կազմավորումից շատ չանցած, Եհովան «իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործ. 15։14)։ Այդ քրիստոնյաները հպարտությամբ օգտագործում էին Աստծու անունը և ճանաչեցնում այն ուրիշներին։ Նրանք բացահայտորեն գործածում էին Աստծու անունը թե՛ իրենց ծառայության մեջ և թե՛ աստվածաշնչյան գրքերը գրելիս։ * Այդպիսով նրանք ցույց էին տալիս, որ «ժողովուրդ են Աստծու անվան համար» (Գործ. 2։14, 21

10. Ի՞նչն է փաստում, որ Եհովայի վկաները միակ ժողովուրդն են, որ հայտնի են դարձնում Աստծու անունը։

10 Արդյո՞ք Եհովայի վկաները միակ ժողովուրդն են, որ հայտնի են դարձնում Աստծու անունը։ Այսօր շատ կրոնական առաջնորդներ իրենց ձեռքից եկածն անում են, որպեսզի թաքցնեն այն փաստը, որ Աստված անուն ունի։ Նրանք հանել են «Եհովա» անունը Աստվածաշնչի իրենց թարգմանություններից և որոշ դեպքերում արգելել են այն օգտագործել կրոնական արարողությունների ժամանակ։ * Գաղտնիք չէ, որ Եհովայի վկաները միակն են, ովքեր ինչպես հարկն է հարգում ու պատվում են Աստծու անունը։ Չկա որևէ այլ կրոնական խումբ, որ այդքան մեծ մասշտաբներով տարածի այն։ Մենք՝ Եհովայի վկաներս, մեր լավագույնն ենք անում, որպեսզի ապրենք մեր անվան համաձայն (Ես. 43։10–12)։ Մենք հրատարակել ենք «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ավելի քան 240 միլիոն օրինակ։ Այս թարգմանության մեջ Եհովայի անունը վերականգնվել է այն տեղերում, որտեղից հանված է եղել։ Բացի այդ՝ ավելի քան 1 000 լեզուներով հրատարակում ենք աստվածաշնչյան հրատարակություններ, որոնցում օգտագործվում է Աստծու անունը։

ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

11. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները փաստում, որ սիրում են ճշմարտությունը։

11 Հիսուսը սիրում էր ճշմարտությունը՝ ճշմարտությունը Աստծու և նրա նպատակների մասին։ Նա ապրում էր դրա համաձայն և այն հայտնի էր դարձնում ուրիշներին (Հովհ. 18։37)։ Հիսուսի հավատարիմ հետևորդները նույնպես մեծ սեր ունեին ճշմարտության հանդեպ (Հովհ. 4։23, 24)։ Պետրոս առաքյալը քրիստոնեությունը կոչեց «ճշմարտության ճանապարհ» (2 Պետ. 2։2)։ Ճշմարտության հանդեպ խոր սերը մղեց վաղ քրիստոնյաներին մերժելու այն կրոնական գաղափարները, ավանդույթները և անձնական տեսակետները, որոնք հակասում էին ճշմարտությանը (Կող. 2։8)։ Նմանապես այսօր ճշմարիտ քրիստոնյաները ամեն ինչ անում են, որ «շարունակեն ճշմարտության մեջ քայլել»՝ իրենց համոզմունքները հիմնելով բացառապես Աստծու Խոսքի վրա և ջանալով ապրել աստվածաշնչյան չափանիշների համաձայն (3 Հովհ. 3, 4

12. Ի՞նչ է անում Կառավարիչ մարմինը, երբ տեսնում է, որ փոփոխություն անելու կարիք կա, և ինչո՞ւ է այդպես վարվում։

12 Եհովայի վկաները չեն պնդում, թե իրենք կատարելապես կամ ամբողջովին հասկանում են այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։ Եղել է այնպես, որ նրանք սխալվել են ուսմունքային և կազմակերպչական հարցերում։ Եվ դա զարմանալի չէ։ Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ ճշգրիտ գիտելիքները ավելանում են ժամանակի ընթացքում (Կող. 1։9, 10)։ Եհովան աստիճանաբար է բացահայտում ճշմարտությունը, և մենք պետք է համբերությամբ սպասենք, մինչև որ ճշմարտության լույսը ավելի ու ավելի պայծառանա (Առակ. 4։18)։ Երբ Կառավարիչ մարմինը տեսնում է, որ ինչ-որ հարցում փոփոխություն անելու կարիք կա, անմիջապես գործի է անցնում։ Բազմաթիվ քրիստոնեական ուղղություններ փոփոխություններ են անում, որպեսզի հաճեցնեն իրենց եկեղեցու անդամներին կամ ընդունված լինեն աշխարհի կողմից։ Մինչդեռ Եհովայի կազմակերպության կատարած փոփոխությունների նպատակն այն է, որ Աստծու ժողովուրդը ավելի մտերմանա նրա հետ և ավելի սերտորեն հետևի պաշտամունքի հարցում Հիսուսի թողած օրինակին (Հակ. 4։4)։ Մեր կազմակերպության կատարած փոփոխությունների պատճառը ոչ թե ժամանակակից տենդենցներն են կամ հասարակության փոփոխվող պահանջները, այլ այն, որ ավելի խորն ենք հասկացել Աստվածաշունչը։ Իրոք որ, Աստծու ժողովուրդը սիրում է ճշմարտությունը (1 Թեսաղ. 2։3, 4

ՄԵՆՔ ՈՒԺԳԻՆ ՍԵՐ ՈՒՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ

13. Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող ամենակարևոր հատկությունը, և Եհովայի վկաները ինչպե՞ս են այն դրսևորում։

13 Առաջին դարի քրիստոնյաներին բնորոշող ամենից կարևոր հատկությունը սերն էր։ Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Այսօր ամբողջ աշխարհում Եհովայի վկաների միջև սեր ու միասնություն է տիրում։ Ի տարբերություն մյուս կազմակերպությունների՝ մեր համաշխարհային եղբայրությունը ազգային, ռասայական և սոցիալական սահմաններ չի ճանաչում։ Դա հստակ երևում է մեր ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Այդ անկեղծ սերը ամրացնում է մեր համոզվածությունը այն բանում, որ մեր մատուցած երկրպագությունը ընդունելի է Աստծուն։

14. Կողոսացիներ 3։12–14 համարների համաձայն՝ ո՞րն է միմյանց հանդեպ ուժգին սեր դրսևորելու կարևոր կերպերից մեկը։

14 Աստվածաշունչը հորդորում է մեզ «ուժգին սեր ունենալ իրար հանդեպ» (1 Պետ. 4։8)։ Դա կարող ենք անել, օրինակ, ներելով իրար և դիմանալով միմյանց անկատարության դրսևորումներին։ Բացի այդ՝ մենք առիթներ ենք փնտրում, որ առատաձեռնություն և հյուրասիրություն դրսևորենք ժողովում բոլորի հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր գուցե վիրավորել են մեզ (կարդա Կողոսացիներ 3։12–14)։ Իրոք որ, նման սերը այն ամենակարևոր հատկանիշն է, որը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։

«ՄԵԿ ՀԱՎԱՏ»

15. Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ենք հետևել երկրպագության հարցում առաջին դարի քրիստոնյաների թողած օրինակին։

15 Ուրիշ ի՞նչ կերպերով ենք հետևում երկրպագության հարցում առաջին դարի քրիստոնեական ժողովի թողած օրինակին։ Օրինակ՝ կազմակերպչական կառուցվածքի հարցում մենք հետևում ենք առաջին դարում առաքյալների սահմանած կարգին. մենք նույնպես ունենք շրջանային վերակացուներ, երեցներ և ծառայող օգնականներ (Փիլիպ. 1։1; Տիտոս 1։5)։ Առաջին դարի քրիստոնյաների նման մենք հետևում ենք սեքսի և ամուսնության վերաբերյալ Եհովայի տված օրենքներին, արյունը սուրբ ենք համարում, ինչպես նաև պաշտպանում ենք ժողովը նրանցից, ովքեր ոտնահարում են Աստծու օրենքները և չեն զղջում (Գործ. 15։28, 29; 1 Կորնթ. 5։11–13; 6։9, 10; Եբր. 13։4

16. Ի՞նչ ենք սովորում Եփեսացիներ 4։4–6 համարներից։

16 Հիսուսն ասաց, որ շատերն են պնդելու, թե իր աշակերտներն են, բայց նրանցից ոչ բոլորն են լինելու իր ճշմարիտ հետևորդները (Մատթ. 7։21–23)։ Բացի այդ՝ Աստվածաշնչում ասվում է, որ վերջին օրերում բազմաթիվ մարդիկ «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք են ունենալու» միայն (2 Տիմոթ. 3։1, 5)։ Մինչդեռ Աստվածաշնչում հստակ նշվում է, որ միայն «մեկ հավատ», կամ՝ մեկ կրոն է ընդունելի Աստծուն (կարդա Եփեսացիներ 4։4–6

17. Ովքե՞ր են այսօր հետևում Հիսուսին և դավանում միակ ճշմարիտ կրոնը։

17 Մենք քննեցինք փաստերը։ Տեսանք, թե ճշմարիտ երկրպագություն մատուցելու վերաբերյալ ինչ է սովորեցրել Հիսուսը, և թե այդ հարցում ինչ օրինակ են թողել առաջին դարի քրիստոնյաները։ Այսպիսով՝ ովքե՞ր են այսօր դավանում միակ ճշմարիտ կրոնը։ Պատասխանը մեկն է՝ Եհովայի վկաները։ Մեզ համար մեծ պատիվ է լինել Աստծու ժողովրդի մի մասը և իմանալ Եհովայի ու նրա նպատակների մասին ճշմարտությունը։ Ուրեմն եկեք շարունակենք ամուր համոզվածությամբ կառչած մնալ ճշմարտությանը։

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

^ պարբ. 5 Հոդվածից կիմանանք, թե ինչ օրինակ է թողել Հիսուսը ճշմարիտ երկրպագություն մատուցելու հարցում, և կտեսնենք, թե ինչպես էին վաղ քրիստոնյաները հետևում այդ օրինակին։ Բացի այդ՝ կքննենք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ այսօր Եհովայի վկաները ճշմարիտ երկրպագություն մատուցելու հարցում հետևում են Հիսուսի թողած օրինակին։

^ պարբ. 9 Տես «Վաղ քրիստոնյաները օգտագործե՞լ են Աստծու անունը» շրջանակը «Դիտարանի» 2010 թ. հուլիսի 1-ի համարում (էջ 6)։

^ պարբ. 10 Օրինակ՝ 2008 թ.-ին Բենեդիկտոս XVI պապը հրահանգ տվեց Աստծու անունը «չօգտագործել և չարտասանել» կաթոլիկ եկեղեցու կրոնական ծիսակատարությունների, օրհներգերի և աղոթքների ժամանակ։

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ Եհովայի կազմակերպությունը «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» հրատարակել է ավելի քան 200 լեզուներով, որպեսզի մարդիկ կարողանան իրենց մայրենի լեզվով կարդալ մի Աստվածաշունչ, որում կա Աստծու անունը։