Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունդ դարձնել ավելի արդյունավետ ու հաճելի

Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունդ դարձնել ավելի արդյունավետ ու հաճելի

ԱՍՏՎԱԾ Հեսուին պատվիրեց Իսրայել ազգին առաջնորդել Ավետյաց երկիր։ Այս առաջադրանքը կարող էր վախեցնել նրան, քանի որ նա պետք է մեծ խոչընդոտներ հաղթահարեր։ Սակայն Եհովան քաջալերեց Հեսուին և վստահեցրեց, որ նա հաջողության կհասնի։ Աստված ասաց. «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր, որ ամեն ինչ անես.... օրենքի համաձայն.... Օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ.... հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։7, 8

Այս «չափազանց դժվար ժամանակներում» մենք էլ ենք բախվում այնպիսի դժվարությունների, որոնք կարող են վախեցնել մեզ (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն մենք էլ Հեսուի պես հաջողության կհասնենք, եթե հետևենք նրան տրված խորհրդին, այսինքն՝ կանոնավորաբար կարդանք Աստվածաշունչը և փորձությունների ժամանակ կիրառենք այնտեղ գրված սկզբունքները։

Մեզնից շատերը գուցե ասեն, որ իրենց համար հեշտ չէ ուսումնասիրություն անել։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելը շատ կարևոր է։ « Փորձիր հետևյալը» շրջանակում օգտակար խորհուրդներ կգտնես, որոնք կօգնեն Աստվածաշնչի ուսումնասիրությունդ ավելի արդյունավետ ու հաճելի դարձնել։

Սաղմոսերգուն ասաց. «Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանի որ դրա մեջ եմ ես ուրախություն գտնում» (Սաղ. 119։35)։ Աստծու Խոսքի շուրջ խորհելով՝ մեծ բավականություն կստանաս։ Այնտեղ քեզ թանկարժեք գոհարներ են սպասում։ Եթե փորես, կգտնես այդ հոգևոր գանձերը։

Թեև քեզ հանձնարարված չէ Հեսուի պես առաջնորդել որևէ ժողովրդի, սակայն դու էլ քո՛ դժվարություններն ունես։ Ուստի նրա պես ուսումնասիրիր և կիրառիր այն ամենը, ինչ գրվել է քո օգտի համար։ Այդպես անելով՝ դու նույնպես հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես։