Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մենք Եհովային ենք պատկանում

Մենք Եհովային ենք պատկանում

«Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է, այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց» (ՍԱՂ. 33։12

ԵՐԳ 40, 50

1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ամեն ինչ Եհովային է պատկանում (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԱՄԵՆ ինչ Եհովայինն է։ Նրան են պատկանում «երկինքը, նույնիսկ երկինքների երկինքը, երկիրը և այն ամենը, ինչ նրանում է» (2 Օրենք 10։14; Հայտն. 4։11)։ Ողջ մարդկությունը, ստեղծված լինելով Աստծու կողմից, նույնպես նրան է պատկանում (Սաղ. 100։3)։ Չնայած դրան՝ Եհովան մարդկության պատմության ընթացքում ընտրել է ոմանց, որ հատուկ ձևով պատկանեն իրեն։

2. Ըստ Աստվածաշնչի՝ ովքե՞ր են հատուկ ձևով պատկանում Եհովային։

Օրինակ՝ 135-րդ սաղմոսը հին Իսրայելում Եհովային երկրպագող հավատարիմ մարդկանց նկարագրում է որպես նրա «հատուկ սեփականություն» (Սաղ. 135։4)։ Իսկ Օսեե մարգարեի գրքում խոսվում է այն մասին, որ որոշ այլազգի մարդիկ դառնալու էին Եհովայի ժողովուրդը (Օս. 2։23)։ Օսեեի մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Եհովան սկսեց նաև այլազգի մարդկանց ընտրել որպես Քրիստոսի թագավորակիցներ (Գործ. 10։45; Հռոմ. 9։23–26)։ Նրանք օծվել են սուրբ ոգով և ընտրվել են երկնային կյանքի համար։ Այդ «սուրբ ազգը» Եհովայի «հատուկ սեփականությունն» է (1 Պետ. 2։9, 10)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ներկայիս այն բազմաթիվ հավատարիմ քրիստոնյաների մասին, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Եհովան նրանց նույնպես կոչում է «իմ ժողովուրդ» և «իմ ընտրյալներ» (Ես. 65։22

3. ա) Այսօր ովքե՞ր առանձնահատուկ փոխհարաբերություններ ունեն Եհովայի հետ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Երկնային հույս ունեցող «փոքր հոտը» և երկրային կյանքի հույս ունեցող «ուրիշ ոչխարները» «մեկ հոտ» են կազմում՝ ժողովուրդ, որին Եհովան շատ թանկ է գնահատում (Ղուկ. 12։32; Հովհ. 10։16)։ Մենք անշուշտ ցանկանում ենք մեր երախտագիտությունն արտահայտել Եհովայի հանդեպ, որ մեզ հնարավորություն է տվել իր հետ առանձնահատուկ փոխհարաբերություններ ունենալու։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք Եհովային մեր երախտագիտությունը ցույց տալ այդ մեծ պատվի համար։

ՄԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՆՔ ՆՎԻՐՈՒՄ

4. Ո՞րն է Եհովային շնորհակալություն հայտնելու կերպերից մեկը, և ինչպե՞ս դա արեց Հիսուսը։

4 Մենք Աստծուն հայտնում ենք մեր երախտագիտությունը, երբ ամբողջ սրտով նվիրվում ենք նրան։ Իսկ երբ մկրտվում ենք, հրապարակավ ցույց ենք տալիս, որ Եհովային ենք պատկանում և ցանկանում ենք հպատակվել նրան (Եբր. 12։9)։ Հիսուսն էլ մկրտվելով կարծես ասաց Եհովային. «Քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս» (Սաղ. 40։7, 8, «Արարատ» թարգմանություն)։ Թեև ծնված օրվանից Հիսուսը Աստծուն նվիրված ժողովրդի մաս էր կազմում, մկրտվելով նա իր անձը ներկայացրեց Եհովայի կամքը կատարելու համար։

5, 6. ա) Եհովան ինչպե՞ս արձագանքեց, երբ Հիսուսը մկրտվեց։ բ) Բացատրիր, թե Եհովան ինչու է գնահատում մեր նվիրումը, չնայած որ ամեն բան իրեն է պատկանում։

5 Եհովան ինչպե՞ս արձագանքեց, երբ Հիսուսը մկրտվեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջնելիս։ Եվ մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթ. 3։16, 17)։ Չնայած որ Հիսուսն արդեն իսկ պատկանում էր իր երկնային Հորը, Եհովան ուրախացավ՝ տեսնելով, որ իր Որդին ցանկանում է միայն իրեն ծառայել։ Երբ մեր կյանքը Եհովային ենք նվիրում, մենք նույնպես ուրախացնում ենք նրան ու ստանում նրա օրհնությունները (Սաղ. 149։4

6 Պատկերացրու՝ մի մարդ ծաղիկներ է աճեցնում իր այգում։ Մի օր նրա փոքրիկ աղջիկը մի ծաղիկ է պոկում ու նվիրում իր հորը։ Մի՞թե այդ ծաղիկը նրա հորը չէր պատկանում։ Ինչպե՞ս կարող է աղջնակը իր հորը նվիրել մի բան, ինչը այսպես թե այնպես նրանն է։ Իր երեխային սիրող հայրը չի էլ մտածի այսպիսի հարցերի շուրջ։ Նա ուրախությամբ կընդունի նվերը որպես իր դստեր սիրո ապացույց։ Այդ մեկ ծաղիկը նրա աչքին ավելի գեղեցիկ ու ավելի թանկ կլինի, քան այգում աճող մյուս բոլոր ծաղիկները։ Նույն ձևով էլ Եհովան է ուրախանում, երբ մենք ամբողջ սրտով իրեն ենք նվիրվում (Ելք 34։14

7. Ըստ Մաղաքիա 3։16-ի՝ Եհովան ի՞նչ է զգում նրանց հանդեպ, ովքեր հոժար սրտով իրեն են ծառայում։

7 Կարդա Մաղաքիա 3։16։ Եթե դեռ չես նվիրվել Աստծուն և չես մկրտվել, խորհիր այս քայլերի կարևորության մասին։ Ճիշտ է, քո գոյության առաջին իսկ պահից դու Եհովային ես պատկանում, ինչպես որ բոլոր մարդիկ։ Սակայն մտածիր, թե նա որքան կուրախանա, եթե նրան ընդունես որպես Գերիշխան, նվիրվես նրան ու նրա կամքը կատարես (Առակ. 23։15)։ Եհովան էլ իր հերթին ճանաչում և ընդունում է նրանց, ովքեր հոժար սրտով իրեն են ծառայում։ Նրանց անունները նա գրում է իր «հիշատակի գրքում»։

8, 9. Եհովան ի՞նչ է ակնկալում նրանցից, ում անունները գրված են իր «հիշատակի գրքում»։

8 Երբ մարդու անունը գրվում է Եհովայի «հիշատակի գրքում», դա որոշակի պարտավորություններ է բերում։ Մաղաքիա մարգարեն հստակ նշեց, որ այդ մարդը պետք է վախենա Եհովայից և խորհրդածի նրա անվան շուրջ։ Եթե նա սկսի ուրիշի կամ որևէ բանի երկրպագել, նրա անունը կջնջվի կյանքի գրքից (Ելք 32։33; Սաղ. 69։28

9 Եհովային նվիրված լինելու համար բավական չէ նրա կամքը կատարելու խոստում տալ և ջրում մկրտվել։ Այս երկու գործողությունները մենք անում ենք մեկ անգամ, և դրանք արագ դառնում են մեր անցյալի մի մասը։ Որպեսզի ցույց տանք, որ Եհովայի կողմն ենք, պետք է շարունակ հնազանդվենք նրան թե՛ հիմա, թե՛ ապագայում՝ մեր ողջ կյանքի ընթացքում (1 Պետ. 4։1, 2

ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10. Եհովային ծառայողները ինչո՞վ պետք է տարբերվեն նրան չծառայողներից։

10 Նախորդ հոդվածում քննեցինք Կայենի, Սողոմոնի և իսրայելացիների օրինակը։ Նրանք բոլորն էլ կարծում էին, թե Եհովային են երկրպագում, սակայն լիովին նվիրված չէին Աստծուն։ Այդ օրինակները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր Եհովային են պատկանում, պետք է ատեն չարը և սիրեն բարին (Հռոմ. 12։9)։ Ուստի տեղին է, որ «հիշատակի գրքի» մասին խոսելուց հետո Մաղաքիան մեր ուշադրությունը հրավիրում է Եհովայի այն խոսքերի վրա, որ հստակ տարբերություն է լինելու արդարի ու ամբարշտի, Աստծուն ծառայողի ու չծառայողի միջև (Մաղ. 3։18

11. Ինչո՞ւ պետք է մարդկանց համար ակնհայտ լինի, որ մենք լիովին նվիրված ենք Եհովային։

11 Մենք ուրիշ ձևով էլ կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունն այն բանի համար, որ Եհովան ընտրել է մեզ որպես իր ծառաներ։ Մեր հոգևոր առաջադիմությունը պետք է «հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4։15; Մատթ. 5։16)։ Ինքդ քեզ հարցրու. «Ուրիշները տեսնո՞ւմ են, որ լիովին նվիրված եմ Եհովային։ Առիթներ փնտրո՞ւմ եմ մարդկանց ասելու, որ Եհովայի վկա եմ»։ Աստված շատ կտխրի, եթե մենք, գիտակցելով, որ նա ընտրել է մեզ, ուրիշներին չասենք, որ իրեն ենք պատկանում (Սաղ. 119։46; կարդա Մարկոս 8։38

Քո ապրելակերպից հստակ երևո՞ւմ է, որ Եհովայի վկա ես (տես պարբերություն 12, 13)

12, 13. Ի՞նչ են անում ոմանք, ինչի պատճառով չի երևում, որ իրենք Եհովայի վկա են։

12 Ցավալի է, որ ոմանք «աշխարհի ոգին» են դրսևորում, ու դրա պատճառով չի երևում՝ իրենք Աստծու ծառա են, թե ոչ (1 Կորնթ. 2։12)։ Դա այն ոգին է, որը մղում է բավարարելու «մարմնի ցանկությունները» (Եփես. 2։3)։ Օրինակ՝ չնայած բազմաթիվ խորհուրդներին՝ ոմանք հագուստի ու հարդարանքի անհամեստ ոճեր են նախընտրում։ Նրանք կիպ կամ բաց հագուստ են կրում, նույնիսկ մեր քրիստոնեական հանդիպումներին։ Կամ ճչացող սանրվածք ունեն (1 Տիմոթ. 2։9, 10)։ Ուստի երբ նրանք բազմության մեջ են, դժվար է ասել, թե ով է Եհովային պատկանում, և ով է «աշխարհի ընկերը» (Հակ. 4։4

13 Որոշ Վկաներ էլ իրենց վարքով են ցույց տալիս, որ հաստատապես չեն մերժել աշխարհիկ բարքերը։ Այն, թե ինչպես են նրանք հավաքույթների ժամանակ պարում և ինչպես են իրենց պահում, անընդունելի է քրիստոնյայի համար։ Այս Վկաները սոցիալական ցանցերում այնպիսի լուսանկարներ են տեղադրում և այնպիսի մեկնաբանություններ են թողնում, որոնք հարիր չեն հոգևոր մարդկանց։ Հնարավոր է՝ նրանք այնքան լուրջ մեղք չեն գործել, որ ժողովում խրատ ստանան, սակայն կարող են վատ ազդել իրենց հասակակիցների վրա, որոնք ջանում են Եհովայի ժողովրդի մեջ լավ վարք ունենալ (կարդա 1 Պետրոս 2։11, 12

Թույլ մի՛ տուր, որ քեզ վրա ազդեն նրանք, ովքեր հաստատապես Եհովայի կողմը չեն կանգնել

14. Ի՞նչ պետք է անենք, որ պահպանենք Եհովայի հետ ընկերությունը։

14 Այս աշխարհը ամբողջ ուժով մարդկանց մղում է բավարարելու «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը», ինչպես նաև դրդում է «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելու» (1 Հովհ. 2։16)։ Սակայն մենք Եհովային ենք պատկանում, ուստի մեզ խորհուրդ է տրվում «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։12)։ Մեր խոսելաձևը, ուտելու և խմելու սովորությունները, հագուստն ու հարդարանքը, աշխատաոճը, այսինքն՝ այն ամենը, ինչ անում ենք, պետք է մարդկանց ասի, որ մենք լիովին նվիրված ենք Եհովային (կարդա 1 Կորնթացիներ 10։31, 32

«ՈՒԺԳԻՆ ՍԵՐ ՈՒՆԵՆՔ ԻՐԱՐ ՀԱՆԴԵՊ»

15. Ինչո՞ւ պետք է մեր հավատակիցներին սիրով ու բարությամբ վերաբերվենք։

15 Ուրիշ ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ թանկ ենք գնահատում Եհովայի ընկերը լինելու առանձնահատուկ հնարավորությունը։ Հավատակիցներին լավ վերաբերվելով։ Նրանք մեզ պես պատկանում են Եհովային։ Եթե երբեք չմոռանանք այս փաստը, միշտ մեր եղբայրներին ու քույրերին սիրով ու բարությամբ կվերաբերվենք (1 Թեսաղ. 5։15)։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35

16. Մովսիսական օրենքից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Եհովան ինչպես է վերաբերվում իր ժողովրդին։

16 Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է վերաբերվենք միմյանց, քննենք մի օրինակ։ Եհովայի տաճարի պատկանելիքները սրբացվել էին, կամ՝ առանձնացվել բացառապես ճշմարիտ երկրպագության մեջ օգտագործվելու համար։ Մովսիսական օրենքում մանրամասնորեն ասվում էր, թե ինչպես է հարկավոր հոգ տանել դրանց մասին, և նրանք, ովքեր խախտում էին սահմանված կանոնները, մահապատժի էին ենթարկվում (Թվեր 1։50, 51)։ Եթե Եհովան այդքան նախանձախնդրորեն պաշտպանում էր իր երկրպագության մեջ օգտագործվող անշունչ առարկաները, ապա պատկերացրու, թե նա ինչպես է պաշտպանում իրեն նվիրված երկրպագուներին, ում ընտրել է որպես իր ծառաներ։ Մի անգամ Եհովան, դիմելով իր ժողովրդին, ասաց. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (Զաք. 2։8

17. Եհովան ինչի՞ն է ուշադրություն դարձնում։

17 Մաղաքիան գրել է, որ երբ Եհովայի ծառաները խոսում են իրար հետ, նա «ուշադիր լսում է» (Մաղ. 3։16)։ Եհովան իսկապես «ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19)։ Նա շատ լավ գիտի, թե ինչ ենք ասում ու անում (Եբր. 4։13)։ Եթե բավականաչափ բարի չենք մեր հավատակիցների հանդեպ, դա Եհովայի աչքից չի վրիպում։ Միևնույն ժամանակ կարող ենք համոզված լինել, որ նրա աչքից չեն վրիպում նաև մեր բարությունը, ներողամտությունը, առատաձեռնությունն ու հյուրասիրությունը (Եբր. 13։16; 1 Պետ. 4։8, 9

«ԵՀՈՎԱՆ ՉԻ ԹՈՂՆԻ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունն այն բանի համար, որ Եհովան մեզ պատվի է արժանացրել՝ դարձնելով իր ժողովուրդը։

18 Մենք շատ ենք ցանկանում Եհովային ցույց տալ մեր երախտագիտությունն այն բանի համար, որ նա մեզ պատվի է արժանացրել՝ դարձնելով իր ժողովուրդը։ Որքա՜ն իմաստուն է նվիրվել նրան ու դառնալ նրա սեփականությունը։ Թեև ապրում ենք «ծռված և ապականված սերնդի մեջ», ուզում ենք՝ մարդիկ տեսնեն, որ «անարատ ու անմեղ» ենք և «փայլում ենք ինչպես լուսատուներ աշխարհում» (Փիլիպ. 2։15)։ Մենք հաստատապես վճռել ենք մերժել ամեն չարություն (Հակ. 4։7)։ Բացի այդ, սիրում ու հարգում ենք մեր հավատակիցներին՝ ընդունելով, որ նրանք նույնպես Եհովային են պատկանում (Հռոմ. 12։10

19. Եհովան ինչպե՞ս է վարձատրում նրանց, ովքեր իրեն են պատկանում։

19 Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոստումը. «Եհովան չի թողնի իր ժողովրդին» (Սաղ. 94։14)։ Ինչպիսի՜ երաշխիք։ Ինչ էլ պատահի, Եհովան մեզ չի լքի։ Նույնիսկ մահը չի կարող պատնեշ դառնալ այն սիրո համար, որ նա տածում է մեր հանդեպ (Հռոմ. 8։38, 39)։ «Եթե ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում, և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում։ Հետևաբար թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում» (Հռոմ. 14։8)։ Մենք մեծ բաղձանքով սպասում ենք այն օրվան, երբ նա նորից կյանք կտա իր մահացած հավատարիմ ընկերներին (Մատթ. 22։32)։ Այսօր իսկ մենք շատ օրհնություններ ենք վայելում։ Ինչպես ասվում է Սուրբ Գրքում, «երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է, այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց» (Սաղ. 33։12