Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Հիսուսը ե՞րբ է դարձել քահանայապետ, և արդյո՞ք նոր ուխտը վավերացվել և ուժի մեջ է մտել տարբեր ժամանակ

Հիսուսը քահանայապետ է դարձել մ. թ. 29 թ.-ին՝ իր մկրտության ժամանակ։ Ի՞նչ ապացույցներ կան։ Մկրտվելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ պատրաստ է իր կյանքը որպես զոհ մատուցելու Աստծու «կամքը» ներկայացնող այլաբանական զոհասեղանի վրա (Գաղ. 1։4; Եբր. 10։5–10)։ Փաստորեն, այդ զոհասեղանը ի հայտ եկավ Հիսուսի մկրտության ժամանակ։ Ուստի հոգևոր մեծ տաճարը (այն ամենը, ինչ փրկանքի հիման վրա Եհովան տրամադրում է իրեն մաքուր երկրպագություն մատուցելու համար) ևս պետք է որ այդ ժամանակ ի հայտ եկած լիներ։ Չէ՞ որ զոհասեղանը տաճարի անբաժանելի մասն է (Մատթ. 3։16, 17; Եբր. 5։4–6

Հոգևոր այդ մեծ տաճարը պետք է քահանայապետ ունենար, ուստի Աստված Հիսուսին «սուրբ ոգով ու զորությամբ» օծեց որպես քահանայապետ (Գործ. 10։37, 38; Մարկ. 1։9–11)։ Այնուամենայնիվ, ի՞նչ հիմնավոր փաստեր կան եզրակացնելու, որ Հիսուսը քահանայապետ նշանակվեց նախքան իր մահն ու հարությունը։ Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել՝ քննելով Ահարոնի և նրա իրավահաջորդների օրինակը, ովքեր, Մովսիսական օրենքի համաձայն, ծառայում էին որպես քահանայապետ։

Օրենքով միայն քահանայապետին էր թույլատրվում մտնել խորանի, իսկ հետագայում՝ տաճարի Սրբությունների Սրբություն։ Այս բաժանմունքը Սրբությունից առանձնացվում էր վարագույրով։ Քահանայապետը կարող էր այդ վարագույրից ներս մտնել միայն Քավության օրը (Եբր. 9։1–3, 6, 7)։ Ինչպես Ահարոնն ու նրա իրավահաջորդները պետք է օծված լինեին նախքան խորանի՝ «[բառացի] վարագույրի միջով» անցնելը, այնպես էլ Հիսուսը պետք է օծված լիներ որպես Եհովայի հոգևոր մեծ տաճարի քահանայապետ նախքան մահանալը և «վարագույրի, այսինքն՝ իր մարմնի միջով» երկնային կյանքի անցնելը (Եբր. 10։20)։ Այդ պատճառով Պողոս առաքյալը Հիսուսի մասին ասաց, որ նա եկավ որպես քահանայապետ և հետո անցնելով «ավելի մեծ ու ավելի կատարյալ խորանի միջով.... որն անձեռակերտ է»՝ մտավ «բուն երկինք» (Եբր. 9։11, 24

Իրականում, նոր ուխտը վավերացվել և ուժի մեջ է մտել միևնույն ժամանակ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Երկինք համբարձվելուց հետո Հիսուսը մի գործընթաց սկսեց, որի արդյունքում վավերացվեց, կամ՝ օրինականացվեց նոր ուխտը։ Նույն գործընթացով նոր ուխտը նաև գործի դրվեց, կամ՝ ուժի մեջ մտավ։ Իսկ ի՞նչ քայլերից էր բաղկացած այդ գործընթացը։

Նախ՝ Հիսուսը ներկայացավ Եհովայի առաջ, հետո Եհովային ներկայացրեց իր զոհի արժեքը, այնուհետև Եհովան ընդունեց Հիսուսի թափած արյան գինը։ Այս քայլերից հետո միայն նոր ուխտը ուժի մեջ մտավ։

Աստվածաշնչում չի ասվում, թե կոնկրետ երբ է Եհովան ընդունել Հիսուսի տված զոհի արժեքը։ Հետևաբար, չենք կարող նաև ասել, թե կոնկրետ երբ է նոր ուխտը վավերացվել և ուժի մեջ մտել։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ Հիսուսը երկինք է համբարձվել Պենտեկոստեից տասը օր առաջ (Գործ. 1։3)։ Այս կարճ ժամանակահատվածում է Հիսուսը իր զոհի արժեքը ներկայացրել Եհովային։ Այդ ընթացքում էլ Եհովան ընդունել է այն (Եբր. 9։12)։ Այն փաստը, որ նոր ուխտը արդեն ուժի մեջ էր մտել, հստակ երևաց Պենտեկոստեին (Գործ. 2։1–4, 32, 33)։ Նոր ուխտը այդ ժամանակ արդեն գործում էր։

Այսպիսով՝ նոր ուխտը վավերացվել և ուժի մեջ է մտել այն պահին, երբ Եհովան ընդունել է Հիսուսի թափած արյան արժեքը և օծյալներին ճանաչել որպես այդ ուխտի մասնակիցներ։ Նոր ուխտը, որի միջնորդը Քահանայապետն է՝ Հիսուսը, սկսել է գործել հենց այդ ժամանակ (Եբր. 7։25; 8։1–3, 6; 9։13–15