ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27
Մի՛ մտածիր քո մասին ավելին, քան հարկ է
«Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա» (ՀՌՈՄ. 12։3)։
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Համաձայն Փիլիպպեցիներ 2։3-ի՝ խոնարհությունը ինչպե՞ս է օգնում մեզ լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։
ՄԵՆՔ խոնարհաբար հետևում ենք Եհովայի չափանիշներին, քանի որ հասկանում ենք, որ նա ավելի լավ գիտի, թե ինչն է մեզ համար լավ (Եփես. 4։22–24)։ Խոնարհությունը մղում է մեզ Եհովայի կամքը մեր ցանկություններից վեր դասելու և ուրիշներին մեզանից բարձր համարելու։ Դրա շնորհիվ լավ փոխհարաբերություններ ենք ունենում Եհովայի և մեր հավատակիցների հետ (կարդա Փիլիպպեցիներ 2։3)։
2. Ի՞նչ էր գիտակցում Պողոս առաքյալը, և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
2 Եթե զգույշ չլինենք, այս աշխարհի հպարտ ու եսասեր մարդիկ կարող են վատ ազդել մեզ վրա։ * Ըստ երևույթին, նման վտանգի առաջ էին կանգնած նաև առաջին դարի քրիստոնյաները, քանի որ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակում գրեց. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա» (Հռոմ. 12։3)։ Պողոսը գիտակցում էր, որ որոշ չափով պետք է արժևորենք ինքներս մեզ, սակայն խոնարհությունը կօգնի, որ հավասարակշռված լինենք այս հարցում։ Հոդվածում կխոսենք, թե խոնարհությունը ինչպես կարող է օգնել մեզ՝ 1) ամուսնական փոխհարաբերություններում, 2) աստվածապետական գործեր կատարելիս և 3) սոցիալական ցանցերից օգտվելիս։
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
3. Ամուսնության մեջ ինչո՞ւ կարող են խնդիրներ ծագել, և ինչպե՞ս են ոմանք լուծում այդ խնդիրները։
3 Եհովան ցանկանում է, որ ամուսնությունը երջանկություն բերի կողակիցներին։ Ոչ ոք կատարյալ չէ, ուստի տարաձայնությունները անխուսափելի են։ Պողոս առաքյալը գրեց, որ ամուսնացողները դժվարություններ կունենան (1 Կորնթ. 7։28)։ Որոշ զույգեր անընդհատ վիճում են, ինչի պատճառով գուցե գան այն եզրահանգման, որ իրար համար չեն։ Եթե թույլ տան, որ աշխարհի մտածելակերպը ազդի իրենց վրա, կսկսեն մտածել, որ ամենակարևորը իրենց բարօրությունն է։ Եվ խնդրի լուծումը կտեսնեն միայն ամուսնալուծության մեջ։
4. Ո՞ր մտածելակերպից պետք է խուսափենք։
4 Մենք պետք է խուսափենք այն մտքից, որ մեր ամուսնությունը անհաջող է։ Գիտենք, որ ամուսնալուծության միակ սուրբգրային հիմքը դավաճանությունն է (Մատթ. 5։32)։ Ուստի երբ բախվենք դժվարությունների, ինչի մասին նախազգուշացրել էր Պողոսը, թույլ չենք տա, որ հպարտությունը դրդի մեզ մտածելու. «Կողակիցս չի մտածում իմ մասին։ Ես չեմ ստանում այն սերը, որին ես արժանի եմ։ Ուրիշի հետ ես ավելի երջանիկ կլինեմ»։ Ուշադրություն դարձրու, որ նման մտքերը պտտվում են զուտ սեփական «ես»-ի շուրջ։ Այս աշխարհի իմաստությունը ասում է, որ անես այն, ինչ քո սիրտն է ուզում, նույնիսկ եթե դա նշանակում է վերջ դնել ամուսնությանդ։ Իսկ աստվածային իմաստությունը ասում է, որ «ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։4)։ Եհովան ուզում է, որ պահպանես քո ամուսնությունը (Մատթ. 19։6)։ Նա ցանկանում է, որ քո որոշումները կայացնես իր սկզբունքների հիման վրա, ոչ թե քո եսասիրական ցանկությունների։
5. Ըստ Եփեսացիներ 5։33 համարի՝ ինչպե՞ս պետք է կողակիցները վերաբերվեն միմյանց։
5 Ամուսինն ու կինը պետք է սիրեն ու հարգեն միմյանց (կարդա Եփեսացիներ 5։33)։ Աստվածաշունչը հորդորում է, որ ավելի շատ մտածենք տալու, քան ստանալու մասին (Գործ. 20։35)։ Իսկ ո՞ր հատկությունը կօգնի ամուսիններին սիրել ու հարգել իրար։ Խոնարհությունը։ Խոնարհ կողակիցները փնտրում են ոչ թե իրենց օգուտը, այլ դիմացինի (1 Կորնթ. 10։24)։
6. Ի՞նչ ենք սովորում Սթիվենի ու Ստեֆանիի խոսքերից։
6 Խոնարհությունը օգնել է շատ ամուսնական զույգերի ավելի երջանիկ դարձնել իրենց ամուսնությունը։ Օրինակ՝ Սթիվենը, ով ամուսնացած է, ասում է. «Եթե դուք մի թիմ եք, ապա միասին կգործեք, հատկապես խնդիրների բախվելիս։ Փոխանակ մտածելու՝ «Ի՞նչն է լավ ինձ համար», կմտածեք՝ «Ի՞նչն է լավ մեզ համար»»։ Նրա կինը՝ Ստեֆանին, ասում է. «Ոչ ոք չի ցանկանում մի տան մեջ ապրել հակառակորդի հետ։ Երբ տարաձայնություն է առաջանում, մենք փորձում ենք հասկանալ, թե որն է պատճառը։ Հետո աղոթում ենք, փնտրտուքներ անում ու քննարկում, թե ինչպես լուծենք այն։ Մենք պայքարում ենք խնդրի դեմ, ոչ թե միմյանց»։ Կողակիցները ավելի երջանիկ կլինեն, եթե իրենց մասին չմտածեն ավելին, քան հարկ է։
ԾԱՌԱՅԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ «ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՆԱՐՀԱՄՏՈՒԹՅԱՄԲ»
7. Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա եղբայրը իր ստացած առանձնաշնորհման հանդեպ։
7 Եհովային ծառայելը մեծ պատիվ է՝ անկախ նրանից, թե ինչ ծառայություն ենք կատարում (Սաղ. 27։4; 84։10)։ Գովելի է, երբ եղբայրը ջանում է ժողովում պատասխանատվություններ ստանձնել։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի պարտականության, լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։ Սակայն երբ նա նշանակում է ստանում, չպետք է մտածի իր մասին ավելին, քան հարկ է (Ղուկ. 17։7–10)։ Նրա նպատակը պետք է լինի ուրիշներին խոնարհաբար ծառայելը (2 Կորնթ. 12։15)։
8. Ի՞նչ ենք սովորում Դիոտրեֆեսի, Օզիայի և Աբիսողոմի նախազգուշական օրինակներից։
8 Աստվածաշնչում կան այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր իրենց մասին մտածել են ավելին, քան հարկ է։ Դրանք նախազգուշացում են մեզ համար։ Օրինակ՝ Դիոտրեֆեսը անհամեստ մարդ էր, ով սիրում էր ժողովում «առաջինը լինել» (3 Հովհ. 9)։ Օզիան, հպարտությունից դրդված, արեց մի բան, ինչը Եհովան նրան չէր հանձնարարել (2 Տար. 26։16–21)։ Իսկ Աբիսողոմը խորամանկորեն գողացավ մարդկանց սրտերը, քանի որ ուզում էր թագավոր դառնալ (2 Սամ. 15։2–6)։ Աստվածաշնչյան այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր իրենց փառքն են փնտրում (Առակ. 25։27)։ Հպարտությունն ու փառասիրությունը վաղ թե ուշ կործանման են տանում (Առակ. 16։18)։
9. Հիսուսը ի՞նչ օրինակ է թողել։
9 Ի տարբերություն նշված օրինակների՝ Հիսուսը, «որը, թեև Աստծու կերպարանքն ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին» (Փիլիպ. 2։6)։ Հիսուսը, ով իր հեղինակությամբ զիջում է միայն Եհովային, չմտածեց իր մասին ավելին, քան հարկ է։ Նա իր աշակերտներին ասաց. «Ով փոքրի պես է վարվում ձեր մեջ, նա է մեծ» (Ղուկ. 9։48)։ Ի՜նչ մեծ օրհնություն է ծառայել Հիսուսի պես խոնարհ ռահվիրաների, ծառայող օգնականների, երեցների ու շրջանային վերակացուների հետ։ Խոնարհությունը օգնում է Եհովայի ծառաներին սեր դրսևորել միմյանց հանդեպ, ինչով էլ բնորոշվում են ճշմարիտ քրիստոնյաները (Հովհ. 13։35)։
10. Ի՞նչ պետք է անես, երբ մտածում ես, թե ժողովում խնդիրները պատշաճ լուծում չեն ստանում։
10 Ի՞նչ կանես, երբ քեզ թվա, թե ժողովում որոշ խնդիրներ պատշաճ լուծում չեն ստանում։ Տրտնջալու փոխարեն՝ լավ կլինի խոնարհություն դրսևորես՝ աջակցելով նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում (Եբր. )։ Այս հարցում քեզ կօգնի հետևյալ հարցերի շուրջ խորհրդածելը. «Իսկապե՞ս խնդիրը այնքան լուրջ է, որ պետք է լուծում ստանա։ Արդյո՞ք դա լուծելու ճիշտ պահը հիմա է։ Դա ի՞մ պատասխանատվությունն է։ Եթե անկեղծ լինեմ, ո՞րն է իմ մղումը. մտածում եմ ժողովի միասնությա՞ն մասին, թե՞ ուզում եմ ուրիշների աչքին ավելի կարևոր երևալ»։ 13։17
11. Ըստ Եփեսացիներ 4։2, 3 համարների՝ ինչի՞ն է նպաստում խոնարհությունը։
11 Եհովայի համար խոնարհությունը ավելի կարևոր է, քան ունակությունները, իսկ միասնությունը՝ ավելի արժեքավոր, քան արդյունավետությունը։ Հետևաբար ամեն ջանք թափիր, որ Եհովային ծառայես խոնարհամտությամբ։ Այդպես վարվելով՝ կնպաստես ժողովի միասնությանը (կարդա Եփեսացիներ 4։2, 3)։ Ակտիվ եղիր ծառայության մեջ։ Առիթներ փնտրիր, որ ծառայես ուրիշներին և բարի գործեր անես։ Հյուրասեր եղիր բոլորի հանդեպ, այդ թվում՝ պատասխանատվություն չունեցողների (Մատթ. 6։1–4; Ղուկ. 14։12–14)։ Եթե խոնարհությամբ համագործակցես ժողովի հետ, մարդիկ կնկատեն ոչ միայն ունակություններդ, այլև խոնարհությունդ։
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ, ԵՐԲ ՕԳՏՎՈՒՄ ԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ
12. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ընկերության մասին։
12 Մենք ստեղծված ենք ընկերներ ունենալու կարիքով։ Եհովան ուզում է, որ վայելենք հարազատների և ընկերների հետ շփումը (Սաղ. 133։1)։ Հիսուսը նույնպես ընկերներ ուներ (Հովհ. 15։15)։ Աստվածաշունչը նկարագրում է իսկական ընկերներ ունենալու օգուտները (Առակ. 17։17; 18։24)։ Այն նաև զգուշացնում է, որ խուսափենք մեկուսանալուց (Առակ. 18։1)։ Շատերը կարծում են, որ սոցիալական ցանցերը շատ ընկերներ ձեռք բերելու և միայնությունից խուսափելու լավ միջոց են։ Սակայն պետք է զգույշ լինենք, երբ օգտվում ենք հաղորդակցության այս միջոցից։
13. Ինչո՞ւ են սոցիալական ցանցերից օգտվողներից ոմանք հակված ընկնելու միայնության և վհատության գիրկը։
13 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում շատ ժամանակ են անցկացնում, կարող են ի վերջո ընկնել միայնության և վհատության գիրկը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց, ընկերների, այցելած վայրերի և կյանքի վառ պահերի լավագույն լուսանկարները։ Դրանք տեսնողները կարող են մտածել, որ ի տարբերություն նրանց՝ իրենք այնքան էլ հետաքրքիր կյանքով չեն ապրում։ 19-ամյա մի քույր պատմում է. «Ես ինձ անհաջողակ էի զգում, երբ տեսնում էի, թե ուրիշները ինչ հետաքրքիր հանգստյան օրեր էին անցկացնում, մինչդեռ ես տանը ձանձրույթից մեռնում էի»։
14. 1 Պետրոս 3։8-ում գրված խորհուրդը ինչպե՞ս կարող ենք կիրառել սոցիալական ցանցերից օգտվելիս։
14 Սոցիալական ցանցերը, ինչ խոսք, կարող են օգտակար լինել, օրինակ, ընտանիքի անդամների և ընկերների հետ կապ պահելու համար։ Բայց հավանաբար նկատել ես, որ որոշ մարդիկ սոցիալական ցանցերում այնպիսի նյութեր են տեղադրում, որոնցով գովազդում են իրենք իրենց։ Նրանք կարծես ասում են՝ «հապա մի ի՛նձ նայեք»։ Ոմանք նույնիսկ անպատշաճ և գռեհիկ մեկնաբանություններ են թողնում իրենց կամ ուրիշների լուսանկարների տակ։ Այս ամենը հակասում է սիրո և խոնարհության ոգուն, որ քրիստոնյաները պետք է զարգացնեն (կարդա 1 Պետրոս 3։8)։
15. Աստվածաշնչյան ո՞ր համարները կօգնեն, որ ինքնագովազդով չզբաղվենք։
15 Եթե օգտվում ես սոցիալական ցանցերից, ինքդ քեզ հարցրու. «Իմ մեկնաբանությունները, տեղադրած լուսանկարները և տեսանյութերը այնպիսի տպավորություն չե՞ն թողնում, թե ես պարծենում եմ։ Արդյո՞ք նախանձելու առիթ չեմ տալիս»։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար 1 Հովհ. 2։16)։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանությունում «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնել» արտահայտությունը թարգմանվել է որպես «ավելի կարևոր երևալու ցանկություն»։ Քրիստոնյաները չեն ձգտում ուրիշների աչքին կարևոր երևալ։ Նրանք հետևում են աստվածաշնչյան հետևյալ հորդորին. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղ. 5։26)։ Խոնարհությունը կօգնի, որ չնմանվենք այս աշխարհի մարդկանց և չզբաղվենք ինքնագովազդով։
ներկայացնելը, Հորից չէ, այլ աշխարհից է» («ԱՅՆՊԵՍ ՄՏԱԾԻՐ, ՈՐ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՍ»
16. Ինչո՞ւ պետք է խուսափենք հպարտությունից։
16 Մենք պետք է խոնարհություն զարգացնենք, քանի որ հպարտ մարդիկ ողջամիտ չեն (Հռոմ. 12։3)։ Նրանք կռվարար են ու եսակենտրոն։ Իրենց մտածելակերպի և վարվելակերպի պատճառով նրանք հաճախ վնասում են թե՛ իրենց, թե՛ ուրիշներին։ Եթե նման մարդիկ չփոխեն իրենց մտածելակերպը, Սատանան կշարունակի կուրացնել և ապականել նրանց մտքերը (2 Կորնթ. 4։4; 11։3)։ Ի տարբերություն հպարտ մարդու՝ խոնարհ անձնավորությունը ողջամիտ է։ Նա հավասարակշռված տեսակետ ունի իր անձի մասին և ընդունում է, որ ուրիշները տարբեր առումներով իրենից ավելի բարձր են (Փիլիպ. 2։3)։ Նա գիտի, որ «Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (1 Պետ. 5։5)։ Ողջամիտ մարդը երբեք չի ցանկանա, որ Եհովան իր հակառակորդը դառնա։
17. Ի՞նչ պետք է անենք, որ խոնարհ մնանք։
17 Խոնարհ մնալու համար պետք է կիրառենք աստվածաշնչյան հետևյալ հորդորը. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և հագեք նոր անձնավորությունը»։ Դրա համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. պետք է ուսումնասիրենք Հիսուսի կյանքը և ձգտենք սերտորեն հետևել նրա հետքերին (Կող. 3։9, 10; 1 Պետ. 2։21)։ Բայց արժե ջանքեր ներդնել, քանի որ այդպիսով կբարելավենք մեր ընտանեկան կյանքը, կնպաստենք ժողովի միասնությանը և սոցիալական ցանցերից ճիշտ կօգտվենք։ Իսկ որ ամենից կարևորն է՝ կունենանք Եհովայի հավանությունն ու օրհնությունը։
ԵՐԳ 117 Առաքինի լինենք
^ պարբ. 5 Մենք ապրում ենք հպարտ ու եսասեր մարդկանցով լի աշխարհում։ Ուստի պետք է զգույշ լինենք, որ չնմանվենք նրանց։ Հոդվածում կքննեք երեք ոլորտ, որոնցում չպետք է մեր մասին մտածենք ավելին, քան հարկ է։
^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հպարտ մարդը իր մասին չափազանց մեծ կարծիք ունի և թերագնահատում է ուրիշներին։ Նա ավելի շատ մտածում է իր մասին, քան ուրիշների։ Հետևաբար հպարտ մարդը նաև եսասեր է։ Իսկ խոնարհությունը օգնում է անհատին եսասեր չլինել։ Խոնարհությունը հպարտության և մեծամտության բացակայությունն է, խոնարհամտությունը։
^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Երեցը, որը առանձնաշնորհում ունի ելույթ ներկայացնելու համաժողովին և շինհրապարակում վերահսկելու եղբայրների աշխատանքը, թանկ է գնահատում նաև քարոզչական հանդիպում անցկացնելու և Թագավորության սրահը մաքրելու առանձնաշնորհումները։