Օգտակար առաջարկ
Առաջնահերթություններ դիր
Անձնական ուսումնասիրություն անելու համար բոլորս էլ սահմանափակ ժամանակ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել այդ ժամանակը։ Նախ՝ մի՛ շտապիր։ Դու ավելի շատ օգուտներ կքաղես, եթե հանգամանորեն ուսումնասիրես քիչ ծավալի նյութ, քան շտապելով աչքի անցկացնես ծավալուն նյութ։
Բացի այդ՝ որոշ առաջնահերթություններ դիր (Եփես. 5։15, 16)։ Ահա մի քանի առաջարկ։
Կարդա Աստվածաշունչը ամեն օր (Սաղ. 1։2)։ Կարող ես սկսել կարդալ միջշաբաթյա հանդիպման ծրագրով նախատեսված Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկով։
Պատրաստվիր «Դիտարանի» ուսումնասիրությանը և միջշաբաթյա հանդիպմանը։ Այնպես պատրաստվիր, որ կարողանաս մեկնաբանություն տալ (Սաղ. 22։22)։
Եթե ժամանակդ ներում է, դիտիր մեր տեսանյութերը, կարդա հանրության համար նախատեսված ամսագրերը և jw.org կայքում լույս տեսած մյուս հրատարակությունները։ Դրանք նույնպես հոգևոր սննդի մաս են կազմում։
Ուսումնասիրիր քեզ հետաքրքրող որևէ թեմա։ Օրինակ՝ կարող ես փնտրտուք անել քեզ անհանգստացնող խնդրի, քեզ հետաքրքրող որևէ հարցի կամ աստվածաշնչյան այնպիսի թեմայի մասին, որն այնքան էլ լավ չես հասկանում։ Ուսումնասիրության համար ավելի շատ թեմաներ կարող ես գտնել jw.org կայքի «Աստվածաշնչյան առաջադրանքներ» բաժնում։