Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

Տարբերո՞ւմ ես ճշմարտությունը ստից

Տարբերո՞ւմ ես ճշմարտությունը ստից

«Հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած» (ԵՓԵՍ. 6։14

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս տարբերել Եհովայի սովորեցրած ճշմարտությունը Սատանայի և մեր հակառակորդների տարածած ստահոդ տեղեկություններից։

1. Ի՞նչ վերաբերմունք ունես ճշմարտության հանդեպ։

 ԵՀՈՎԱՅԻ ժողովուրդը սիրում է Աստծու Խոսքում գրված ճշմարտությունը. չէ՞ որ մեր հավատը դրա վրա է հիմնված (Հռոմ. 10։17)։ Մենք համոզվել ենք, որ Եհովան քրիստոնեական ժողովը կազմավորել է որպես «ճշմարտության սյուն ու հենարան» (1 Տիմոթ. 3։15)։ Եվ ուրախությամբ հնազանդվում ենք «նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» մեր մեջ, քանի որ նրանք օգնում են հասկանալ Աստվածաշնչում գրված ճշմարտությունը և Աստծու կամքին ներդաշնակ առաջնորդություն են տալիս (Եբր. 13։17

2. Հակոբոս 5։19-ի համաձայն՝ նույնիսկ ճշմարտությունն իմանալուց հետո ի՞նչ վտանգ կա։

2 Նույնիսկ այն բանից հետո, երբ ընդունել ենք ճշմարտությունը և հասկացել ենք, թե ինչ դեր ունի Աստծու կազմակերպությունը վստահելի առաջնորդություն տալու հարցում, միևնույն է, ճշմարտությունից շեղվելու վտանգ կա (կարդա Հակոբոս 5։19)։ Սատանայի ուզածն էլ հենց դա է։ Նա ցանկանում է, որ կորցնենք մեր վստահությունը Աստվածաշնչի կամ Աստծու կազմակերպությունից եկող առաջնորդության հանդեպ (Եփես. 4։14

3. Ինչո՞ւ է կարևոր կառչած մնալ ճշմարտությանը (Եփեսացիներ 6։13, 14

3 Կարդա Եփեսացիներ 6։13, 14։ Շուտով Սատանան համոզիչ ստերի միջոցով կփորձի մոլորեցնել բոլոր ազգերին և Եհովայի դեմ հանել նրանց (Հայտն. 16։13, 14)։ Կարող ենք ակնկալել նաև, որ Սատանան ավելի մեծ ջանքեր կգործադրի Եհովայի ժողովրդին մոլորեցնելու համար (Հայտն. 12։9)։ Ուստի կարևոր է, որ սովորենք տարբերել ճշմարտությունը ստից և հավատարմորեն կառչած մնալ ճշմարտությանը (Հռոմ. 6։17; 1 Պետ. 1։22)։ Մեծ նեղության ժամանակ մեր փրկությունը դրանից է կախված լինելու։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Հոդվածից կտեսնենք, թե որ երկու հատկությունները կօգնեն մեզ ճանաչել աստվածաշնչյան ճշմարտությունը և ընդունել Աստծու կազմակերպությունից եկող առաջնորդությունը։ Հետո կքննենք երեք առաջարկ, որոնց հետևելով՝ կկարողանանք կառչած մնալ ճշմարտությանը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5. Աստվածավախությունը ինչպե՞ս է օգնում մեզ տարբերել ճշմարտությունը ստից։

5 Աստվածավախություն։ Երբ Եհովայի հանդեպ առողջ վախ ենք զարգացնում, սկսում ենք ավելի շատ սիրել նրան և չենք ուզում անել մի բան, ինչը նրան տհաճություն կպատճառի։ Իսկ Եհովայի հավանությունն ունենալու համար մենք պետք է սովորենք տարբերել ճիշտը սխալից և ճշմարտությունը ստից (Առակ. 2։3-6; Եբր. 5։14)։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ մեր մեջ մարդկանց հանդեպ վախը ավելի մեծ լինի, քան Եհովայի հանդեպ սերը, քանի որ այն, ինչ հաճելի է մարդկանց, հաճախ տհաճեցնում է Եհովային։

6. Մարդավախության պատճառով իսրայելացի տասը տոհմապետները ինչպե՞ս աղավաղեցին ճշմարտությունը։

6 Եթե սկսենք մարդկանցից ավելի շատ վախենալ, քան Աստծուց, գուցե հեռանանք ճշմարտությունից։ Քննենք 12 տոհմապետների օրինակը, ովքեր գնացել էին հետախուզելու այն երկիրը, որը Եհովան խոստացել էր տալ իսրայելացիներին։ Լրտեսներից տասի պարագայում քանանացիների հանդեպ վախը ավելի ուժեղ էր, քան Եհովայի հանդեպ սերը։ Նրանք ասացին իսրայելացիներին. «Մենք չենք կարող գնալ այդ ժողովրդի դեմ, քանի որ նրանք մեզնից ուժեղ են» (Թվեր 13։27-31)։ Մարդկային տեսանկյունից՝ քանանացիները ուժեղ էին իսրայելացիներից, և դա ճշմարտություն էր։ Բայց ասել, որ իսրայելացիները չեն կարող հաղթել իրենց թշնամիներին, նշանակում էր տեսադաշտից կորցնել Եհովային։ Իրականում, տասը լրտեսները պետք է կենտրոնանային այն բանի վրա, թե ինչ էր Եհովան ուզում, որ իսրայելացիները անեին։ Նրանք նաև պետք է խորհրդածեին այն մասին, թե ինչ էր Եհովան արել իրենց համար ոչ վաղ անցյալում։ Այդ դեպքում նրանք կհասկանային, որ քանանացիների զորությունը, Եհովայի անսահման ուժի հետ համեմատած, ոչինչ էր։ Ի տարբերություն այդ անհավատ հետախույզների՝ Հեսուն և Քաղեբը ցանկանում էին ունենալ Եհովայի հավանությունը։ Նրանք ասացին ժողովրդին. «Եթե Եհովան հաճություն ցույց տա մեր հանդեպ, ապա անպայման կտանի այդ երկիրը և այն մեզ կտա» (Թվեր 14։6-9

7. Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ աստվածավախություն ունենալ (տես նաև նկարը)։

7 Ավելի շատ աստվածավախություն ունենալու համար մենք պետք է ձգտենք այնպես անել, որ մեր բոլոր որոշումները հաճելի լինեն Եհովային (Սաղ. 16։8)։ Աստվածաշնչից որևէ արձանագրություն կարդալիս ինքդ քեզ հարցրու. «Եթե ես լինեի նման իրավիճակում, ի՞նչ որոշում կկայացնեի»։ Պատկերացրու՝ լսում ես՝ ինչպես են տասը տոհմապետները բացասական տեղեկություններ հայտնում։ Կհավատայի՞ր նրանց ասածներին և մարդավախությանը կտրվեի՞ր, թե՞ Եհովայի հանդեպ սերդ և նրան հաճեցնելու ցանկությունդ այնքան ուժգին կլինեին, որ դուրս կմղեին վախերդ։ Իսրայելացիների մի ամբողջ սերունդ չհավատաց, որ Հեսուի և Քաղեբի ասածը ճշմարտություն է։ Արդյունքում նրանք կորցրին Խոստացված երկիր մտնելու հնարավորությունը (Թվեր 14։10, 22, 23

Ո՞ւմ կհավատայիր (տես պարբերություն 7)


8. Ո՞ր հատկությունը պետք է ձգտենք զարգացնել և ինչո՞ւ։

8 Խոնարհություն։ Եհովան ճշմարտությունը հայտնում է խոնարհներին (Մատթ. 11։25)։ Ժամանակին մենք խոնարհաբար ընդունել ենք ուրիշների օգնությունը աստվածաշնչյան ճշմարտությունը սովորելու հարցում (Գործ. 8։30, 31)։ Բայց պետք է զգույշ լինենք, որ տարիների ընթացքում չհպարտանանք։ Հակառակ դեպքում գուցե սկսենք մտածել, թե մեր սեփական տեսակետները նույնքան իմաստուն են, որքան աստվածաշնչյան սկզբունքները և կազմակերպության տված առաջնորդությունը։

9. Ինչպե՞ս կարող ենք խոնարհ մնալ։

9 Խոնարհ մնալու համար պետք է հիշենք, թե Եհովայի մեծության հետ համեմատած՝ որքան աննշան ենք մենք (Սաղ. 8։3, 4)։ Լավ կլինի նաև՝ խնդրենք Եհովային, որ օգնի մեզ լինել ավելի խոնարհ և սովորելու պատրաստ։ Եհովայի օգնությամբ մենք կսովորենք մեր մտքերից ավելի բարձր համարել նրա մտքերը, որոնք նա փոխանցում է իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Աստվածաշունչն ընթերցելիս ուշադրություն դարձրու, թե Եհովան որքան է սիրում խոնարհությունը և որքան է ատում հպարտությունը, հանդգնությունն ու գոռոզությունը։ Նաև հատուկ ջանքեր գործադրիր, որ խոնարհ մնաս, երբ ծառայության մեջ այնպիսի պատասխանատվություն ես ստանում, որը քեզ որոշ չափով ճանաչված է դարձնում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՉԱԾ ՄՆԱՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

10. Ո՞ւմ միջոցով էր Եհովան առաջնորդություն տալիս իր ժողովրդին։

10 Շարունակիր վստահել աստվածապետական առաջնորդությանը։ Հին Իսրայելում Եհովան իր ժողովրդին հրահանգներ էր փոխանցում Մովսեսի, այնուհետև Հեսուի միջոցով (Հեսու 1։16, 17)։ Երբ իսրայելացիները այս տղամարդկանց ընդունում էին որպես Եհովա Աստծու ներկայացուցիչներ, օրհնվում էին։ Իսկ դարեր անց, երբ հիմնվեց քրիստոնեական ժողովը, 12 առաքյալներն էին առաջնորդում Աստծու ժողովրդին (Գործ. 8։14, 15)։ Հետագայում առաջնորդող եղբայրների մեջ ընդգրկվեցին նաև Երուսաղեմից այլ երեցներ։ Այս հավատարիմ տղամարդկանց հնազանդվելով՝ «ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։ Մենք նույնպես օրհնվում ենք, երբ հետևում ենք Եհովայի կազմակերպությունից եկող աստվածապետական առաջնորդությանը։ Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կզգա Եհովան, եթե չընդունենք նրանց, ում նա նշանակել է, որ առաջնորդեն մեզ։ Այս հարցին պատասխանելու համար հիշենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իսրայելացիները պատրաստվում էին մտնել Խոստացված երկիր։

11. Ի՞նչ պատահեց նրանց, ովքեր ըմբոստացան Մովսեսի՝ Եհովայի նշանակած առաջնորդի դեմ (տես նաև նկարը)։

11 Երբ իսրայելացիները Խոստացված երկրի ճանապարհին էին, հեղինակություն ունեցող որոշ մարդիկ դուրս եկան Մովսեսի դեմ և կասկածի տակ դրեցին առաջնորդ լինելու նրա դերը, որը նա ստացել էր Եհովայից։ Նրանք ասացին. «Ժողովի մեջ բոլորն էլ [ոչ միայն Մովսեսը] սուրբ են, և Եհովան նրանց մեջ է» (Թվեր 16։1-3)։ Իհարկե, ճիշտ էր այն միտքը, որ Աստծու աչքում «ժողովի մեջ բոլորն էլ սուրբ» էին, սակայն Եհովան Մովսեսին էր ընտրել իր ժողովրդին առաջնորդելու համար (Թվեր 16։28)։ Մովսեսին քննադատելով՝ այդ ըմբոստները իրականում Եհովային քննադատեցին։ Նրանց համար կարևոր չէր, թե ինչ էր ուզում Եհովան, այլ կարևոր էր, թե ինչ էին ուզում իրենք. ունենալ ավելի շատ իշխանություն և ճանաչում։ Աստված ոչնչացրեց ըմբոստության հեղինակներին, ինչպես նաև նրանց հազարավոր աջակիցներին (Թվեր 16։30-35, 41, 49)։ Այսօր նույնպես կարող ենք համոզված լինել, որ Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք ունեն կազմակերպությունից եկող առաջնորդության հանդեպ։

Ո՞ւմ թիկունք կկանգնեիր (տես պարբերություն 11)


12. Ինչո՞ւ կարող ենք միշտ վստահել Եհովայի կազմակերպությանը։

12 Մենք կարող ենք միշտ վստահել Եհովայի կազմակերպությանը։ Երբ կարիք է առաջանում փոփոխություն անելու սուրբգրային որևէ ճշմարտության բացատրության կամ Թագավորության գործը կազմակերպելու հետ կապված, առաջնորդող եղբայրները չեն վարանում այդպես վարվել (Առակ. 4։18)։ Նրանք դա անում են, քանի որ ամեն բանից առավել ուզում են Եհովային հաճեցնել։ Բացի այդ՝ նրանք ամեն ջանք ներդնում են, որպեսզի իրենց որոշումները Աստվածաշնչի վրա հիմնեն, այն «օրինակի», որին պետք է Եհովայի բոլոր ծառաները կառչած լինեն։

13. Ո՞րն է «առողջ խոսքերի օրինակը», և ի՞նչ պետք է անենք։

13 «Շարունակիր.... ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը» (2 Տիմոթ. 1։13)։ «Առողջ խոսքերի օրինակը» վերաբերում է Աստվածաշնչում գրված քրիստոնեական ուսմունքներին (Հովհ. 17։17)։ Այդպիսի ուսմունքները մեր հավատի հիմքն են։ Եհովայի կազմակերպությունը սովորեցնում է կառչած մնալ այդ օրինակին։ Քանի դեռ այդպես ենք վարվում, հոգևորապես պաշտպանված կլինենք։

14. Որոշ քրիստոնյաներ ինչպե՞ս շեղվեցին «առողջ խոսքերի օրինակից»։

14 Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե շեղվենք «առողջ խոսքերի օրինակից»։ Առաջին դարում որոշ քրիստոնյաներ, ըստ երևույթին, կեղծ տեղեկություններ էին տարածում, թե Եհովայի օրը արդեն եկել է։ Թերևս այդ պնդմանը թիկունք կանգնող մի նամակ կար, որը մարդկանց կարծիքով՝ Պողոս առաքյալն էր գրել։ Առանց փաստերը ստուգելու Թեսաղոնիկեում ապրող որոշ քրիստոնյաներ հավատացին այդ կեղծ լուրին և նույնիսկ սկսեցին տարածել այն։ Նրանք չէին խաբվի, եթե հիշեին այն ամենը, ինչ սովորեցրել էր Պողոսը, երբ նրանց հետ էր (2 Թեսաղ. 2։1-5)։ Պողոսը խորհուրդ էր տվել ամեն լսած բանի չհավատալ։ Դեռ ավելին, որպեսզի թեսաղոնիկեցիները ապագայում էլ չխաբվեին, Պողոսը նրանց ուղղած իր երկրորդ նամակը ավարտել էր հետևյալ խոսքերով. «Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով, որը նշան է իմ բոլոր նամակներում. ես այսպես եմ գրում» (2 Թեսաղ. 3։17

15. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել ստերից, որոնք գուցե ճիշտ թվան։ Բեր օրինակ (տես նաև նկարները)։

15 Ի՞նչ կարող ենք սովորել թեսաղոնիկեցիներին գրած Պողոսի խոսքերից։ Մենք պետք է խորաթափանցություն դրսևորենք, երբ ցնցող պատմություններ ենք լսում կամ այնպիսի մի բան, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչից մեր սովորածին։ Նախկին Սովետական Միությունում մեր թշնամիները մի նամակ էին շրջանառում, որը իբրև թե գլխավոր վարչությունից էր։ Նամակում որոշ եղբայրների հորդոր էր տրվում, որ առանձին, անկախ կազմակերպություն հիմնեն։ Թեև այդ գրությունը Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված նամակի տեսք ուներ, բայց հավատարիմ եղբայրները չխաբվեցին։ Նրանք հասկացան, որ նամակի բովանդակությունը չի համապատասխանում այն ամենին, ինչ նրանք սովորել էին։ Այսօր ճշմարտության թշնամիները երբեմն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փորձում են շփոթության մեջ գցել և պառակտել մեզ։ Մենք կկարողանանք պաշտպանվել, եթե թույլ չտանք, որ մեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, և խորությամբ մտածենք, թե արդյոք մեր լսածն ու կարդացածը ներդաշնակ են մեր սովորած ճշմարտություններին (2 Թեսաղ. 2։2; 1 Հովհ. 4։1

Թույլ մի՛ տուր, որ ճշմարիտ թվացող կեղծ տեղեկությունները մոլորեցնեն քեզ (տես պարբերություն 15) a


16. Ըստ Հռոմեացիներ 16։17, 18 համարների՝ ի՞նչ պետք է անենք, երբ ոմանք շեղվում են ճշմարտությունից։

16 Շարունակիր միասնական լինել նրանց հետ, ովքեր նվիրված են Եհովային։ Աստված ուզում է, որ միասնական կերպով պաշտենք իրեն։ Քանի դեռ կառչած ենք ճշմարտությանը, մեզ կհաջողվի միասնական լինել։ Բոլոր նրանք, ովքեր շեղվում են ճշմարտությունից, պառակտումներ են մտցնում ժողովում։ Ուստի Եհովան զգուշացնում է, որ «խուսափենք նրանցից»։ Հակառակ դեպքում մենք ինքներս կշեղվենք ճշմարտությունից (կարդա Հռոմեացիներ 16։17, 18

17. Ի՞նչ օգուտներ ենք քաղում, երբ ճանաչում ենք ճշմարտությունը և ամուր կառչում ենք դրան։

17 Եթե ճանաչենք ճշմարտությունը և կառչած մնանք դրան, հոգևորապես պաշտպանված և առողջ կլինենք (Եփես. 4։15, 16)։ Մենք չենք խաբվի՝ հավատալով Սատանայի տարածած կեղծ ուսմունքներին և մոլորեցնող քարոզչությանը, իսկ մեծ նեղության ընթացքում Եհովայի հոգատար ձեռքերում կլինենք։ Ուստի շարունակիր կառչած մնալ ճշմարտությանը, «և խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի» (Փիլիպ. 4։8, 9

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

a ՆԿԱՐ։ Բեմականացված։ 1. Տասնամյակներ առաջ նախկին Սովետական Միությունում մեր եղբայրները մի նամակ էին ստացել, որը թվում էր, թե գլխավոր վարչությունից էր։ Մինչդեռ այդ նամակը մեր թշնամիների կողմից էր։ 2. Մեր օրերում Աստծու ժողովրդի թշնամիները, հնարավոր է, ինտերնետի միջոցով նրա կազմակերպության մասին մոլորեցնող տեղեկություններ տարածեն։