Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ո՞ր չորս քայլերը կօգնեն մեզ բարելավել մեր երգեցողությունը։

Հարկավոր է երգարանը բարձր պահել և ուղիղ կանգնել։ Պետք է ճիշտ ձևով շնչենք, լայն բացենք մեր բերանը և լիաձայն երգենք։ Այդ դեպքում մեր ձայնը բարձր կհնչի (w17.11, էջ 5)։

Ինչո՞վ էին առանձնահատուկ Իսրայելի ապաստանի քաղաքները։

Իսրայելում կար ապաստանի վեց քաղաք, որոնք երկրի տարածքում հավասարապես էին տեղաբաշխված։ Ապաստանի քաղաքներ տանող ճանապարհները լավ վիճակում էին պահպանվում։ Ուստի յուրաքանչյուր մարդ կարող էր հեշտությամբ և համեմատաբար արագ ապաստան գտնել (w17.11, էջ 14)։

Ինչո՞ւ է փրկանքը Աստծու տված լավագույն նվերը։

Փրկանքի միջոցով իրագործվելու է հավիտյան ապրելու մեր ցանկությունը։ Մենք հնարավորություն ունենք ազատվելու մեղքի ու մահվան գերությունից։ Աստված խորապես սիրում է Ադամի սերունդներին, ուստի փրկանքը տվեց այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավորներ էինք (wp17.6, էջ 6, 7)։

Ինչո՞ւ կարող ենք ասել, որ 118-րդ սաղմոսում խոսվում է Հիսուսի հարության մասին։

Հիսուսը մերժվեց որպես Մեսիա ու սպանվեց։ «Անկյան գլուխը» դառնալու համար նա պետք է հարություն առներ (w17.12, էջ 9, 10)։

Արդյո՞ք Մեսիայի տոհմաբանությունը կապված էր առաջնեկության իրավունքի հետ։

Հիսուսի տոհմաբանության մեջ ընդգրկված ոչ բոլոր տղամարդիկ էին առաջնեկներ։ Դավիթը Հեսսեի անդրանիկ որդին չէր, սակայն Մեսիան նրանից սերեց (w17.12, էջ 14, 15)։

Առողջապահությանն առնչվող ի՞նչ սկզբունքներ կան Աստվածաշնչում։

Օրենքի համաձայն՝ որոշ հիվանդների մեկուսացնում էին։ Եթե մարդը դիակի դիպչեր, պետք է լվացվեր։ Օրենքը պահանջում էր ինչպես հարկն է հեռացնել մարդու արտաթորանքները։ Նորածին տղա երեխաներին ութերորդ օրն էին թլփատում։ Դա նրանց պաշտպանում էր լուրջ բարդություններից, քանի որ արյան մակարդելիությունը ծնվելուց մեկ շաբաթ հետո է հասնում նորմայի սահմաններին (wp18.1, էջ 7)։

Ինչո՞ւ է տեղին, որ քրիստոնյան որոշ չափով ինքն իրեն սիրի։

Մենք պետք է սիրենք մեր մերձավորին մեր անձերի պես (Մարկ. 12։31)։ Ամուսինները «պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփես. 5։28)։ Սակայն եթե մարդն իր անձը չափից շատ սիրի, կդառնա եսասեր (w18.01, էջ 23)։

Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել հոգևորապես աճելու համար։

Պետք է ջանասիրաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը, խորհրդածենք կարդացածի շուրջ, ապա կիրառենք սովորածը։ Նաև պետք է թույլ տանք, որ սուրբ ոգին ներգործի մեր մտքի ու սրտի վրա, և երախտագիտությամբ ընդունենք ուրիշների առաջարկած օգնությունը (w18.02, էջ 26)։

Ինչո՞ւ աստղագուշակությունն ու բախտագուշակությունը ապագան իմանալու ճիշտ միջոցներ չեն։

Պատճառները տարբեր են, բայց հիմնական պատճառն այն է, որ Աստվածաշունչը դատապարտում է դրանք (wp18.2, էջ 4, 5)։

Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե մեզ հրավիրել են ճաշի, և մենք ընդունել ենք հրավերը։

Մենք պետք է մեր խոսքի տերը լինենք (Սաղ. 15։4)։ Չպետք է առանց հիմնավոր պատճառի հրաժարվենք գնալ։ Մեզ հրավիրողը հավանաբար մեծ ջանքեր է թափել ու պատրաստություն է տեսել (w18.03, էջ 18)։

Նշանակում ստացած եղբայրները ի՞նչ կարող են սովորել Տիմոթեոսից։

Տիմոթեոսը իսկապես հոգ էր տանում մարդկանց մասին։ Նրա կյանքում հոգևորն առաջին տեղում էր։ Նա ժրաջանորեն կատարում էր իր սուրբ ծառայությունը և կիրառում էր այն, ինչ սովորում էր։ Տիմոթեոսը շարունակում էր «մարզել իր անձը» ու Եհովայի ոգուն էր ապավինում։ Թե՛ երեցները, թե՛ ծառայող օգնականները կարող են ընդօրինակել նրան (w18.04, էջ 13, 14)։