ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Հունիս 2020
Այս թողարկումը պարունակում է 2020 թ. օգոստոսի 3-ից 30-ն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության հոդվածները։
«Թող սրբացվի քո անունը»
Ուսումնասիրության հոդված 23, օգոստոսի 3–9, 2020։ Ի՞նչ կարևոր հարցի առաջ են կանգնած բոլոր բանական արարածները։ Ինչո՞ւ է այն անչափ կարևոր, և ինչպե՞ս ենք մենք ներգրավված դրանում։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի մեզ ամրացնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։
«Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից»
Ուսումնասիրության հոդված 24, օգոստոսի 10–16, 2020։ Այս հոդվածում կքննարկենք Դավիթ թագավորի աղոթքից մի հատված, որը գրված է Սաղմոս 86։11, 12 համարներում։ Կիմանանք, թե ինչ է նշանակում վախենալ Աստծու անունից, ինչու պետք է խոր հարգանք տածենք նրա փառավոր անվան հանդեպ, և թե ինչպես աստվածավախությունը կօգնի, որ չտրվենք սխալ անելու գայթակղությանը։
Ընթերցողների հարցերը
Արդյո՞ք «ոգու պտուղը» սահմանափակվում է միայն Գաղատացիներ 5։22, 23-ում նշված հատկություններով
«Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին»
Ուսումնասիրության հոդված 25, օգոստոսի 17–23, 2020։ Տարիներ շարունակ Եհովային հավատարմորեն ծառայելուց հետո ոմանք հեռանում են ժողովից։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում նրանց։ Այս հոդվածում կգտնենք այս հարցերի պատասխանները։ Նաև կիմանաք, թե աստվածաշնչյան ժամանակներում ինչպես է Եհովան օգնել իր այն ծառաներին, ովքեր մի պահ շեղվել էին իր կամքը կատարելուց, և թե ինչ կարող ենք սովորել դրանից։
«Վերադարձեք ինձ մոտ»
Ուսումնասիրության հոդված 26, օգոստոսի 24–30, 2020։ Եհովան ուզում է, որ իր այն ծառաները, ովքեր հեռացել են ժողովից, վերադառնան։ Նա նրանց ասում է. «Վերադարձեք ինձ մոտ»։ Մենք շատ բան կարող ենք անել՝ օգնելու այն հավատակիցներին, ովքեր ուզում են ընդունել Եհովայի այս ջերմ հրավերը։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես։