Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

Ինչո՞ւ ենք ներկա լինում Հիշատակի երեկոյին

Ինչո՞ւ ենք ներկա լինում Հիշատակի երեկոյին

«Սա արեք ինձ հիշելու համար» (ՂՈՒԿ. 22։19

ԵՐԳ 20 Քո թանկագին Որդուն տվեցիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Հատկապես ե՞րբ ենք հիշում մեր մահացած հարազատներին։ բ) Ի՞նչ արեց Հիսուսը իր մահվանը նախորդող գիշերը։

 ՄԵՆՔ երբեք չենք մոռանում մեր մահացած սիրելիներին, նույնիսկ եթե նրանք վաղուց են հեռացել կյանքից։ Մեր մեջ թանկ հիշողություններ են արթնանում հատկապես նրանց մահվան օրը։

2 Ամեն տարի միլիոնավոր մարդկանց հետ մենք հավաքվում ենք նշելու մեզ համար մի շատ թանկ անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի մահվան օրը (1 Պետ. 1։8)։ Այդպես մենք հիշում ենք նրան, ով իր կյանքը որպես փրկագին տվեց մեղքից ու մահից մեզ ազատելու համար (Մատթ. 20։28)։ Հիսուսը ցանկանում էր, որ իր հետևորդները հիշեին իր մահը։ Ուստի իր մահվանը նախորդող գիշերը նա մի հատուկ ընթրիք կազմակերպեց և իր աշակերտներին պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկ. 22։19

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին ներկա են լինում երկու խումբ մարդիկ։ Մի խումբը այն փոքր թվով մարդիկ են, ովքեր երկնային կյանքի հույս ունեն։ Իսկ մյուս խումբը այն միլիոնավորներն են, ովքեր հույս ունեն ապրելու երկրի վրա։ Հոդվածում կքննենք, թե ինչն է մղում այս երկու խմբի մարդկանց ամեն տարի ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Բացի այդ՝ կիմանանք, թե ինչ օգուտներ ենք քաղում՝ հիշելով Հիսուսի մահը։ Նախ եկեք տեսնենք, թե ինչու են օծյալ քրիստոնյաները ներկա լինում Հիշատակի երեկոյին։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՕԾՅԱԼՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԼԻՆՈՒՄ

4. Ինչո՞ւ են օծյալ քրիստոնյաները օգտվում Հիշատակի երեկոյի հացից ու գինուց։

4 Ամեն տարի Հիշատակի երեկոյին օծյալ քրիստոնյաները օգտվում են խորհրդանիշներից՝ հացից ու գինուց։ Ինչո՞ւ։ Պատասխանն իմանալու համար տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը։ Պասեքի ընթրիքից հետո Հիսուսը հաստատեց Տիրոջ ընթրիքը։ Նա իր 11 հավատարիմ առաքյալներին փոխանցեց հացն ու գինին և ասաց, որ ուտեն ու խմեն դրանցից։ Այդ օրը Հիսուսն իր աշակերտների հետ խոսեց երկու ուխտի մասին՝ նոր ուխտի և Թագավորության ուխտի (Ղուկ. 22։19, 20, 28–30 * Այս երկու ուխտերի շնորհիվ նրա առաքյալները և սահմանափակ թվով այլ մարդիկ հնարավորություն ստացան երկնքում լինելու թագավորներ ու քահանաներ (Հայտն. 5։10; 14։1)։ Միայն օծյալ մնացորդը * կարող է օգտվել Հիշատակի երեկոյի հացից ու գինուց, քանի որ նրանց հետ են կապվել այս երկու ուխտերը։

5. Ի՞նչ են գիտակցում օծյալ քրիստոնյաները իրենց ունեցած հույսի վերաբերյալ։

5 Կա ևս մեկ պատճառ, թե ինչու են օծյալ քրիստոնյաները ներկա լինում Հիշատակի երեկոյին։ Դա նրանց հնարավորություն է տալիս խորհրդածելու իրենց հույսի մասին։ Եհովան նրանց անզուգական հույս է տվել՝ լինել անմահ, վայելել անապականելի կյանք երկնքում, ուս-ուսի ծառայել փառավորված Հիսուս Քրիստոսի և մյուս օծյալների հետ և, ամենակարևորը, տեսնել հենց իրեն՝ Եհովա Աստծուն (1 Կորնթ. 15։51–53; 1 Հովհ. 3։2)։ Օծյալ քրիստոնյաները գիտակցում են, որ թեև երկնքում նման առանձնաշնորհումներ ունենալու հրավեր են ստացել, սակայն կհասնեն դրանց, եթե մինչև մահ հավատարիմ մնան (2 Տիմոթ. 4։7, 8)։ Երկնային հույսի մասին մտածելը նրանց մեծ ուրախություն է պատճառում (Տիտոս 2։13)։ Իսկ ինչո՞ւ են Հիշատակի երեկոյին ներկա լինում նաև «ուրիշ ոչխարները» (Հովհ. 10։16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՈՒՐԻՇ ՈՉԽԱՐՆԵՐԸ» ՆԵՐԿԱ ԼԻՆՈՒՄ

6. Ինչո՞ւ են «ուրիշ ոչխարները» ներկա լինում Հիշատակի երեկոյին։

6 Հիշատակի երեկոյի ժամանակ «ուրիշ ոչխարները» չեն օգտվում խորհրդանիշներից. նրանք ներկա են լինում որպես դիտորդներ։ Երկրային կյանքի հույս ունեցողները 1938 թ.-ին առաջին անգամ հրավիրվեցին մասնակցելու Հիշատակի երեկոյին։ «Դիտարանի» 1938 թ. մարտի 1-ի համարում հետևյալն էր նշվում. «Միանգամայն տեղին է, որ «ուրիշ ոչխարները» ներկա լինեն այդ հանդիպմանը և տեսնեն, թե ինչ է արվում։ Դա պետք է ուրախալի իրադարձություն լինի նաև նրանց համար։ Եվ այդպես էլ կա»։ Ինչպես հյուրերն են ուրախությամբ հետևում հարսանեկան արարողությանը, այնպես էլ «ուրիշ ոչխարներն» են ուրախությամբ հետևում Հիշատակի երեկոյի արարողությանը։

7. Ինչո՞ւ են «ուրիշ ոչխարները» անհամբերությամբ սպասում Հիշատակի երեկոյի ելույթին։

7 «Ուրիշ ոչխարները» նույնպես խորհրդածում են իրենց հույսի մասին։ Վերջիններս անհամբերությամբ սպասում են Հիշատակի երեկոյի ելույթին, որը մեծ մասամբ այն մասին է, թե Հազարամյակի ընթացքում Հիսուսն ու իր 144 000 իշխանակիցները ինչ են անելու հավատարիմ մարդկանց համար. նրանք երկիրը վերածելու են դրախտի և հնազանդ մարդկությանը հասցնելու են կատարելության։ Հիշատակի երեկոյին ներկա գտնվող միլիոնավոր մարդկանց համար, ովքեր հույս ունեն ապրելու երկրի վրա, անչափ ոգևորիչ է պատկերացնել, թե ապագայում ինչպես են իրականանալու աստվածաշնչյան այնպիսի մարգարեություններ, ինչպիսիք գրված են Եսայիա 35։5, 6; 65։21–23 և Հայտնություն 21։3, 4 համարներում։ Իրենց և իրենց հարազատներին նոր աշխարհում պատկերացնելով՝ նրանք ամրացնում են ապագայի հանդեպ ունեցած հույսը և լցվում Եհովային հավիտյան ծառայելու վճռականությամբ (Մատթ. 24։13; Գաղ. 6։9

8. Նշիր ևս մեկ պատճառ, թե ինչու են «ուրիշ ոչխարները» ներկա լինում Հիշատակի երեկոյին։

8 Քննենք ևս մեկ պատճառ, թե ինչու են «ուրիշ ոչխարները» ներկա լինում Հիշատակի երեկոյին։ Այդպես նրանք ցույց են տալիս, որ սիրում ու աջակցում են օծյալ քրիստոնյաներին։ Աստծու Խոսքը կանխագուշակել էր, որ օծյալ քրիստոնյաները և երկրային հույս ունեցողները պետք է սերտորեն համագործակցեն իրար հետ։ Ինչպե՞ս։ Քննենք մի քանի օրինակ։

9. Ըստ Զաքարիա 8։23-ում գրված մարգարեության՝ «ուրիշ ոչխարները» ինչպե՞ս են վերաբերվում օծյալներին։

9 Կարդա Զաքարիա 8։23։ Այս մարգարեությունը գեղեցիկ կերպով նկարագրում է, թե ինչպես են «ուրիշ ոչխարները» վերաբերվում իրենց օծյալ եղբայրներին ու քույրերին։ «Հրեա մարդ» և «ձեզ» բառերը վերաբերում են նույն խմբին՝ օծյալ մնացորդին (Հռոմ. 2։28, 29)։ Իսկ «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդիկ» ներկայացնում են «ուրիշ ոչխարներին»։ Նրանք բռնում են «հրեա մարդու քղանցքը», այսինքն՝ նվիրվածություն են դրսևորում օծյալների հանդեպ՝ նրանց հետ մաքուր երկրպագություն մատուցելով Աստծուն։ Ուստի Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ նրանք իրենց սերն ու նվիրվածությունն են դրսևորում օծյալ քրիստոնյաների հանդեպ։

10. Ինչպե՞ս Եհովան կատարեց Եզեկիել 37։15–19, 24 և 25 համարներում գրված մարգարեությունը։

10 Կարդա Եզեկիել 37։15–19, 24, 25։ Եհովան կատարեց այս մարգարեությունը, երբ օծյալներին և «ուրիշ ոչխարներին» միավորեց միասնության անխզելի կապով։ Մարգարեության մեջ խոսվում է երկու փայտերի մասին։ Նրանք, ովքեր երկնային կյանքի հույս ունեն, նման են «Հուդայի» փայտին (Հուդայի ցեղից էին ընտրվում Իսրայելի թագավորները)։ Իսկ երկրային կյանքի հույս ունեցողները նման են «Եփրեմի» փայտին։ * Եհովան այս երկու խմբերին այնպես էր միավորելու, որ նրանք դառնային «մեկ փայտ», այսինքն՝ միասնաբար ծառայեին մեկ Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո։ Ամեն տարի օծյալ քրիստոնյաները և «ուրիշ ոչխարները» ներկա են լինում Հիշատակի երեկոյին ոչ թե որպես երկու առանձին խումբ, այլ որպես «մեկ հոտ.... մեկ հովվի» հոգածության ներքո (Հովհ. 10։16

11. Մատթեոս 25։31–36, 40 համարներում նկարագրված «ոչխարները» գլխավորապես ինչպե՞ս են օգնում Քրիստոսի եղբայրներին։

11 Կարդա Մատթեոս 25։31–36, 40։ Այս առակում նշված «ոչխարները» ներկայացնում են վերջին օրերում ապրող արդար մարդկանց, ովքեր երկրային կյանքի հույս ունեն, այսինքն՝ «ուրիշ ոչխարներին»։ Նրանք հավատարմորեն աջակցում են օծյալ մնացորդին՝ գլխավորապես օգնելով նրանց կատարել իրենց հսկայածավալ հանձնարարությունը՝ քարոզելու և ուսուցանելու համաշխարհային գործը (Մատթ. 24։14; 28։19, 20

12–13. «Ուրիշ ոչխարները» էլ ի՞նչ կերպերով են աջակցում Քրիստոսի եղբայրներին։

12 Ամեն տարի Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթների ընթացքում «ուրիշ ոչխարները» աջակցում են Քրիստոսի եղբայրներին՝ լիարժեքորեն մասնակցելով համաշխարհային քարոզարշավի, որի ժամանակ հետաքրքրվող անհատներին հրավիրում են Հիշատակի երեկոյին (տես « Նախապես պատրաստվո՞ւմ ես Հիշատակի երեկոյի շրջանին» շրջանակը)։ Նրանք նաև օգնում են նախապատրաստական աշխատանքներում, որպեսզի ողջ աշխարհում յուրաքանչյուր ժողով կարողանա նշել Հիշատակի երեկոն, չնայած որ շատ ժողովներում խորհրդանիշներից օգտվողներ չկան։ «Ուրիշ ոչխարների» խմբին պատկանող քրիստոնյաները ուրախ են, որ հնարավորություն ունեն նման կերպերով աջակցել Քրիստոսի եղբայրներին։ Նրանք գիտեն, որ Հիսուսը իր օծյալ եղբայրների համար արված ցանկացած բան համարում է, որ անձամբ իր համար է արվել (Մատթ. 25։37–40

13 Ուրիշ ի՞նչ պատճառներով ենք բոլորս, անկախ մեր ունեցած հույսից, ներկա լինում Հիշատակի երեկոյին։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆԵՐԿԱ ԼԻՆՈՒՄ

14. Ո՞րն է Եհովայի և Հիսուսի սիրո մեծագույն դրսևորումը։

14 Մեր երախտագիտությունն ենք դրսևորում Եհովայի և Հիսուսի ցուցաբերած սիրո համար։ Եհովան մեր հանդեպ սեր է ցուցաբերել բազմաթիվ կերպերով։ Աստծու անձնվեր սիրո մեծագույն դրսևորումն այն է, որ նա ուղարկեց իր թանկագին Որդուն, որպեսզի վերջինս տառապի ու մահանա մեզ համար (Հովհ. 3։16)։ Հիսուսը նույնպես մեծ սեր ցուցաբերեց՝ պատրաստակամորեն իր կյանքը մեզ համար տալով (Հովհ. 15։13)։ Ինչ խոսք, մենք երբեք չենք կարող փոխհատուցել Եհովային և Հիսուսին, բայց կարող ենք մեր ամեն մի օրը այնպես ապրել, որ ցույց տանք, թե որքան երախտապարտ ենք նրանց (Կող. 3։15)։ Ուստի ներկա լինելով Հիշատակի երեկոյին՝ մենք հնարավորություն ենք ունենում խորհելու այն սիրո մասին, որ Եհովան ու Հիսուսը դրսևորել են մեր հանդեպ։ Այդպես նաև մեր սերն ենք արտահայտում նրանց նկատմամբ։

15. Ինչո՞ւ են թե՛ օծյալ քրիստոնյաները, թե՛ «ուրիշ ոչխարները» թանկ համարում փրկագինը։

15 Մենք թանկ ենք համարում փրկագինը (Մատթ. 20։28)։ Օծյալները բարձր են գնահատում Հիսուսի քավիչ զոհը, ինչի շնորհիվ նրանք հրաշալի հույս ունեն։ Քանի որ նրանք հավատ են ընծայել Քրիստոսի զոհի հանդեպ, Եհովան նրանց արդար է հայտարարել ու որդեգրել (Հռոմ. 5։1; 8։15–17, 23)։ «Ուրիշ ոչխարները» նույնպես երախտապարտ են փրկագնի համար։ Դրա հանդեպ հավատ ընծայելու շնորհիվ նրանք մաքուր են Աստծու աչքում, կարող են սուրբ ծառայություն մատուցել նրան և հույս ունեն վերապրել «մեծ նեղությունից» (Հայտն. 7։13–15)։ Կերպերից մեկը, որով թե՛ օծյալները, թե՛ «ուրիշ ոչխարները» ցույց են տալիս իրենց գնահատանքը փրկագնի հանդեպ, ամեն տարի Հիշատակի երեկոյին ներկա լինելն է։

16. Ուրիշ ի՞նչ պատճառով ենք ներկա լինում Հիշատակի երեկոյին։

16 Հիշատակի երեկոյին ներկա լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք հնազանդվել Հիսուսին։ Անկախ մեր ունեցած հույսից՝ մենք լուրջ ենք վերաբերվում այն պատվերին, որ Հիսուսը տվեց Հիշատակի երեկոն հաստատելիս։ Նա ասաց. «Սա արեք ինձ հիշելու համար» (1 Կորնթ. 11։23, 24

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՔԱՂՈՒՄ

17. Հիշատակի երեկոն ինչպե՞ս է մտերմացնում մեզ Եհովայի հետ։

17 Մտերմանում ենք Եհովայի հետ (Հակ. 4։8)։ Ինչպես արդեն իմացանք, Հիշատակի երեկոն մեզ հնարավորություն է ընձեռում մտածելու Եհովայի տված հույսի մասին և խորհրդածելու նրա դրսևորած մեծ սիրո շուրջ (Երեմ. 29։11; 1 Հովհ. 4։8–10)։ Երբ խորհում ենք ապագայի մեր հույսի և Աստծու անսահման սիրո մասին, ավելի շատ ենք սիրում նրան, և նրա հետ մեր ընկերությունը ամրանում է (Հռոմ. 8։38, 39

18. Քրիստոսի օրինակի շուրջ խորհելը ի՞նչ անելու է մղում մեզ։

18 Մղվում ենք ընդօրինակելու Հիսուսին (1 Պետ. 2։21)։ Հիշատակի երեկոյին նախորդող օրերին մենք Աստվածաշնչից կարդում ենք Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթվա, նրա մահվան և հարության մասին արձանագրությունները։ Այնուհետև Հիշատակի երեկոյին լսում ենք Հիսուսի դրսևորած սիրո վերաբերյալ մի ելույթ (Եփես. 5։2; 1 Հովհ. 3։16)։ Երբ կարդում ենք Քրիստոսի անձնազոհության մասին և խորհրդածում դրա շուրջ, մղվում ենք «վարվել այնպես, ինչպես որ նա վարվեց» (1 Հովհ. 2։6

19. Ինչպե՞ս կարող ենք մնալ Աստծու սիրո մեջ։

19 Ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում՝ մնալու Աստծու սիրո մեջ (Հուդա 20, 21)։ Մենք մնում ենք Աստծու սիրո մեջ, երբ ամեն բան անում ենք, որպեսզի հնազանդվենք նրան, սրբացնենք նրա անունը և ուրախացնենք նրա սիրտը (Առակ. 27։11; Մատթ. 6։9; 1 Հովհ. 5։3)։ Հիշատակի երեկոյին ներկա լինելը մղում է մեզ, որ ամեն օր մեր ապրելակերպով փաստենք, որ ցանկանում ենք հավիտյան մնալ Եհովայի սիրո մեջ։

20. Ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք ներկա լինելու Հիշատակի երեկոյին։

20 Անկախ նրանից՝ հույս ունենք հավիտյան ապրելու երկնքում, թե երկրի վրա՝ մենք հիմնավոր պատճառներ ունենք ներկա լինելու Հիշատակի երեկոյին։ Ամեն տարի այդ օրը հավաքվելիս մենք հիշում ենք մեզ համար մի թանկ անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի մահը։ Իսկ որ ամենակարևորն է, մենք հիշում ենք սիրո մեծագույն դրսևորման մասին՝ այն սիրո, որը Եհովան դրսևորեց՝ իր Որդու կյանքը որպես փրկագին տալով մեզ համար։ 2022 թ.-ին Հիշատակի երեկոն տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ուրբաթ օրը։ Քանի որ սիրում ենք Եհովային և նրա Որդուն, թույլ չենք տա, որ որևէ բան խանգարի մեզ ներկա լինելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։

ԵՐԳ 16 Որդուն թագադրեց. փա՛ռք Յահին

^ Անկախ նրանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրի վրա՝ ամեն տարի մենք անհամբերությամբ սպասում ենք Հիշատակի երեկոյին։ Այս հոդվածում կքննենք, թե ինչ հիմնավոր սուրբգրային պատճառներ ունենք ներկա լինելու Հիշատակի երեկոյին և թե ինչ օգուտներ կքաղենք՝ այդպես վարվելով։

^ Նոր ուխտի և Թագավորություն ուխտի մասին ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել «Դուք կդառնաք «քահանաների թագավորություն»» հոդվածում («Դիտարան», 2014, հոկտեմբերի 15, էջ 15–17

^ ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Օծյալ մնացորդ» արտահայտությունը վերաբերում է այն օծյալ քրիստոնյաներին, ովքեր դեռ ապրում են երկրի վրա։

^ Եզեկիել 37-րդ գլխում նշված մարգարեության վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ գտնելու համար տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2016 թ. հուլիսի համարում։