Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար առաջարկ

Օգտակար առաջարկ

Սիրո՞ւմ ես կարդալ մեր եղբայրների ու քույրերի կենսագրությունները։

Մի ամուսնական զույգ, որ սովորություն ունի ամեն առավոտ մեկ կենսագրություն կարդալու, ասում է. «Այս պատմությունները քաջալերում են մեզ և ուրախությամբ լցնում։ Դրանք մեզ հիշեցնում են, որ մենք նույնպես կարող ենք հավատարիմ մնալ ցանկացած իրավիճակում»։ Մի քույր, ով նմանատիպ զգացումներ ունի, գրում է. «Այս կենսագրությունները մխիթարում են, հուզում ու ջերմացնում մեր սրտերը։ Մեր եղբայրներն ու քույրերը ապրում են իմաստալից կյանքով։ Նրանց պատմությունները մղում են ինձ ավելին անելու ծառայության մեջ և օգնելու երեխաներիս, որ լիաժամ ծառայությունը իրենց կյանքի ուղին դարձնեն»։

Կենսագրությունները կարող են մղել քեզ, որ իմաստալից նպատակներ դնես, հաղթահարես թուլություններդ և ուրախությամբ ու արժանապատվությամբ դիմանաս դժվարություններիդ։ Իսկ որտե՞ղ կարող ես գտնել այդ կենսագրությունները։

  • jw.org կայքում կամ JW Library® հավելվածում գտիր «Եհովայի վկաների կենսագրությունները» հոդվածաշարը։

  • «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ» կամ «Դիտարանի գրադարանում» փնտրիր «կենսագրություն» բառը։